Ադրբեջանը ցանկացած պահի կարող է անջատել ինտերնետը Հայաստանում․ մասնագետների մտահոգությունը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.08.2026 | 16:00
Հուսով եմ՝ չեք ասի՝ եղբայր, Բաքվում ես ծնվել, ադրբեջանցի հանդիպե՞լ ես. ՔՊ-ականը՝ ընդդիմությանը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 15:48
Արտաշատի ռեստորանում մկրտությունից հետո 14 քաղաքացի դիմել է ԲԿ՝ թունավորման ախտանիշներով
02.08.2026 | 15:37
Մարդը, ով ուզում է դառնալ ԱԺ նախագահ, ռազմական հանցագո՞րծ է, թե՞ պետական դավաճան. Էդգար Ղազարյանը՝ Ռուբեն Ռուբինյանին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 14:59
Դավիթ Առաքելյանն ազատվել է ԱԺ աշխատակազմի ղեկավարի պաշտոնից
02.08.2026 | 14:54
Ռուբինյանից առաջարկ եմ ստացել ղեկավարել ԱԺ աշխատակազմը. ՆԳ նախկին փոխնախարար․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 14:46
Նիկոլ Փաշինյանը 4-րդ անգամ ՀՀ վարչապետ նշանակվեց
02.08.2026 | 14:28
9-րդ գումարման Ազգային ժողովի անդրանիկ նիստը. ՈՒՂԻՂ
02.08.2026 | 14:13
Վարդանյանը` ԱԺ փոխնախագահի թեկնածու լինելու մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 14:04
Ալեն Սիմոնյանն ու Արարատ Միրզոյանը ձեր դեմ փոքրիկ ձկներ են, դուք ՔՊ-ի «սպրուտն» եք․ Մեսրոպ Մանուկյանը՝ Ռուբինյանին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 13:45
Ես պատերազմում եմ կռվել, խնդրում եմ իմ հետ հարգանքով խոսել. Շիրազ Մանուկյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 12:57
2008-ին, երբ ձեր հայրը նախագահ էր, հորս հրավիրեցին ԱԱԾ և հայրս երեք ամիս չեկավ. Ռուբինյանը՝ Քոչարյանին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 12:40
Թուրքիան սկսել է Գյումրի-Կարս երկաթգծի իր հատվածի վերականգնման աշխատանքները. Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 12:25
2026-ի առաջին կիսամյակում պարեկները կազմել են ավելի քան 60,000 արձանագրություն՝ արագությունը գերազանցելու համար
02.08.2026 | 12:19
Ռուբեն Ռուբինյանի դեմ հայց եմ ներկայացնելու. Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 12:15
ՔՊ-ական նոր պատգամավորը խուսափում է լրագրողների հարցերից․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Հայաստանին ինտերնետ մատակարարող վրացական «Caucasus Online» կազմակերպության 100 տոկոս բաժնեմասն ադրբեջանական NEQSOL հոլդինգին վաճառելու փաստը Հայաստանում քննարկումների առիթ է դարձել: Հիմնական մտահոգություններն այն են, որ Հայաստանն ինտերնետ անվտանգության առումով կախվածություն է ունենալու թշնամական երկրից: «Caucasus Online»-ը Հայաստանում ապահովում է ինտերնետ կապի 85 տոկոսը:

Տեղեկատվական տեխնոլոգիաների անվտանգության հարցերով մասնագետ Ալեքսեյ Չալաբյանը Factor TV-ի հետ զրույցում որոշակի վտանգների մասին է բարձրաձայնում, որոնք, հնարավոր է, ի հայտ գան, եթե ինտերնետ մատակարարող ընկերությունն ամբողջությամբ անցնի ադրբեջանական հոլդինգին: Փորձագետը նաև ասաց՝ Ադրբեջանը ցանկացած պահի կարողանալու է անջատել Հայաստանին մատակարարվող ինտերնետ կապը:

«Ինտերնետ հանրություն» կազմակերպության նախագահ Գրիգոր Սաղիյանը պնդում է՝ միանշանակ չէ, որ Caucasus Online-ն ամբողջությամբ անցնում է ադրբեջանական կողմին: Ասում է՝ Վրաստանի Կոմունիկացիաների ազգային հանձնաժողովում դեռ թեժ բանակցություններ են ընթանում ընկերության սեփականատիրոջ փոփոխության հարցով: Հանձնաժողովը, ըստ Սաղիյանի, բացասական դիրքորոշում ունի:

Caucasus Online ընկերության 49%-ն ադրբեջանական NEQSOL կազմակերպությունը ձեռք էր բերել դեռևս 2019 թվականին: Փոխանցումը համաձայնեցված չի եղել Վրաստանի Կոմունիկացիաների ազգային հանձնաժողովի հետ, այդ պատճառով պահանջ է ներկայացվել՝ կազմակերպությունը վերադարձնել նախնական իրավիճակին: Հանձնաժողովը համաձայնություն չի տվել նաև 51 տոկոսի ձեռքբերմանը, և գործարքը համարում է անօրինական:

Գրիգոր Սաղիյանն ասում է, որ Վրաստանում սեղմ ժամկետներում չեն կարողանալու «Caucasus Online»-ի առքուվաճառքի հարցն իրավական ճանապարհով կարգավորել, քանի որ երկրում կորոնավիրուսի համաճարակ է, ինչով պայմանավորված՝ որոշակի գործընթացներ հետաձգվում են:

Սաղիյանը նշում է՝ միանշանակ չի պնդելը, որ սեփականատերն ընկերությունը ձեռք բերելուց հետո ձեռնամուխ է լինելու Հայաստանում խափանել ինտերնետի աշխատանքը: Նա հակված է կարծել, որ ընկերության մենեջմենթն առավել շահագրգռված կլինի բիզնեսից շահույթ ստանալ: Հարցին՝ ինչո՞ւ է բացառում, որ Ադրբեջանի կառավարությունը կարող է ինտերնետ մատակարարող ընկերությանը խոշոր գումար փոխանցել և պահանջել, որ խոչընդոտներ ստեղծի Հայաստանի համար կամ ձեռք բերի հույժ գաղտնի տեղեկություններ, փորձագետը պատասխանում է․

Տեղեկատվության անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանն էլ ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ «Caucasus Online» ընկերության վաճառքի արդյունքում Վրաստանը զրկվում է իր հիմնական ինտերնետ մատակարարներից մեկից: Սամվել Մարտիրոսյանի խոսքով՝ Ադրբեջանը, դառնալով Հայաստանի հիմնական ինտերնետ մատակարարներից մեկը, կարող է այն օգտագործել հետախուզական նպատակներով և կարևոր տեղեկություններ հավաքագրել:

Հայաստանին ինտերնետ մատակարարող վրացական «Caucasus Online» ընկերությունն ադրբեջանական NEQSOL-ին վաճառելու մասին տեղեկությունները Երևանում պաշտոնապես չեն մեկնաբանում: Բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարությունից Factor TV-ին փոխանցեցին, որ տեղեկությունները դեռ ուսումնասիրում են:

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան