Նոր կարգավորումը կխախտի՞ դատավորների իրավունքները․ օրենքի փոփոխությունը՝ դժգոհությունների առիթ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

01.04.2026 | 19:48
Փաշինյանը՝ Պուտինին․ «ՌԴ անձնագրով քաղաքացիները չեն կարող լինել վարչապետի թեկնածու». ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.04.2026 | 19:40
Լիզինգ․ ավելի քան 70 ընկերություն՝ մեկ հարթակում․ ապրիլի 10-ին կմեկնարկի LEASING EXPO 2026-ը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.04.2026 | 19:31
Մենք լիովին հանգիստ ենք վերաբերվում․ Պուտինը՝ ՀՀ-ԵՄ մերձեցման մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.04.2026 | 19:20
Փաշինյանը հակադարձեց Պուտինին․ «Չենք կարողանում բացատրել մեր ժողովրդին, ինչու ՀԱՊԿ-ը չարձագանքեց». ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.04.2026 | 19:12
Մենք չենք միջամտում, բայց ոմանք ազատազրկված են, չնայած՝ ռուսական անձնագիր ունեն․ Պուտինը՝ Փաշինյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.04.2026 | 19:00
ԲԱՆԱՎԵՃ. Պատերազմ կլինի՞ իշխանափոխության դեպքում. Փաշինյանի խոսքը՝ շանտաժ, թե սպառնալիքի զգուշացում
01.04.2026 | 18:49
Փաշինյան-Պուտին հանդիպումը Մոսկվայում. ՈՒՂԻՂ
01.04.2026 | 18:37
Նախկին պատգամավորի գործով վերականգնվել է շուրջ 454 հազար դոլարի վնաս
01.04.2026 | 18:28
Թրամփը պնդում է, որ Իրանը հրադադար է խնդրել
01.04.2026 | 18:19
Դատախազությունը պահանջում է Հայկազ Բաղմանյանից հօգուտ պետության բռնագանձել 11 անշարժ և շարժական գույք, շուրջ 3 միլիարդ 56 միլիոն դրամ
01.04.2026 | 18:12
Հայաստանի գավաթ․ «Նոան» դուրս եկավ կիսաեզրափակիչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.04.2026 | 18:10
Փաշինյանը Մոսկվայում է // Իրանում պատերազմը՝ օրական 12 մլն բարել նավթի կորստի պատճառ․ ԼՈՒՐԵՐ
01.04.2026 | 17:59
Մոջթաբա Խամենեին նամակով դիմել է «Հեզբոլլահ»-ին
01.04.2026 | 17:51
Թուրքիայի Մ-21 հավաքականի մարզիչը հոսպիտալացվել է խաղի ժամանակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.04.2026 | 17:42
Մոսկվան չի բանակցում. Զախարովան՝ Հայաստանի երկաթուղու կոնցեսիոն կառավարումը Ղազախստանին փոխանցելու մասին
Բոլորը

Ազգային ժողովն ընդունել է «Իմ քայլը» խմբակցության մի քանի պատգամավորների ներկայացրած Դատական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, որով, ի թիվս այլ փոփոխությունների, նախատեսվում է նաև սահմանել, որ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար ԲԴԽ-ին դիմելու իրավունք կունենան նաև ֆիզիկական և իրավաբանական անձինք՝ իրենց մասնակցությամբ կոնկրետ գործերով: Սա նշանակում է, որ բացի Արդարադատության նախարարությունից ու Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովից՝ ԲԴԽ-ին դիմելու իրավունք կունենան այն քաղաքացիները, որոնց մասնակցությամբ կոնկրետ գործերով առերևույթ առկա է էական կարգապահական խախտման որոշակի հիմք:

Իշխանական խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանի կարծիքով՝ անթույլատրելի է, որ Սահմանադրությամբ նախատեսված մարմնին, այս դեպքում՝ ԲԴԽ-ին, քաղաքացին չի կարող դիմել, և այս փոփոխությունը դա շտկելուն է ուղղված։ Վարդանյանն այս նախագծով ԲԴԽ-ի վրա քաղաքական ազդեցությունը մեծացնելու վտանգ չի տեսնում։ Հիշեցնում է՝ ԲԴԽ-ն կոլեգիալ մարմին է, և որոշումները միանձնյա չեն կայացվում։

Մինչդեռ Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանի կարծիքով՝ յուրաքանչյուր քաղաքացու վարույթ հարուցելու պահանջ ներկայացնելու լիազորություն տալը կարող է խախտել դատավորների արդար դատաքննության իրավունքը։ Ըստ նրա՝ սխալ է, երբ ԲԴԽ-ն պետք է որոշի դիմումը վարույթ ընդունելու հարցը, իսկ հետո քննություն իրականացնի և որոշում կայացնի։

Ուշագրավ է, որ մեկ տարի առաջ ԲԴԽ-ն կանգնել էր նման խնդրի առաջ, երբ Խորհրդի գիտնական անդամ Հայկ Հովհաննիսյանի դեմ իրենք էին վարույթ հարուցել ու քննել, բայց երբ աղմուկ բարձրացվեց, ԲԴԽ-ն հարցն ուղարկեց Սահմանադրական դատարան։

Ի դեպ՝ հնչեցվող հայտարարությունները վկայում են, որ այս փոփոխությունը կարող է է՛լ ավելի սրել դատական և քաղաքական իշխանությունների միջև կոնֆլիկտը։

ԲԴԽ անդամ Գրիգոր Բեքմեզյանը վարույթ հարուցելուն առնչվող այս փոփոխությունը դիտարկում է երկու ձևով։ Ասում է՝ եթե հարցին մոտենանք քաղաքացիների իրավունքների տեսանկյունից, դրական կետեր կան։ Բայց եթե հարցը դիտարկենք դատավորների իրավունքների տեսանկյունից բավականին շատ խնդիրներ կարձանագրվեն։ Եթե, այնուամենայնիվ, օրենքը կյանքի կոչվի, ըստ Բեքմեզյանի, ԲԴԽ-ն պետք է իր աշխատանքն այնպես կազմակերպի, որ ո՛չ դատավորները տուժեն իրենց գործողություններից, ո՛չ էլ քաղաքացիները։

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» կազմակերպության իրավաբան Հասմիկ Հարությունյանը ևս դեմ է այս փոփոխությանը։ Նշում է, որ ներկա կարգավորումները համապատասխանում են միջազգային չափանիշներին և ֆիլտրող դեր են կատարում, իսկ դրանք վերացնելը միայն բացասական հետևանքներ կունենա։

Այս փոփոփությամբ սահմանվում է նաև, որ ԲԴԽ-ն կարող է որոշակի գործերով ընտրել։ Նշենք, որ Դատական օրենսգրքում արված փոփոխությանը դեմ էր ինչպես ԲԴԽ-ն, այնպես էլ Արդարադատության նախարարությունն ու ընդդիմությունը, բայց այն, այնուամենայնիվ, ընդունվեց։ Հիմա գնդակը նախագահի դաշտում է․ Արմեն Սարգսյանն այն կուղարկի ՍԴ, թե՞ կստորագրի, պարզ կլինի առաջիկայում։ Մինչ այդ, մարտի 26-ին կայանալու է Դատավորների ընդհանուր ժողովը, և չի բացառվում, որ դատական իշխանության ներկայացուցիչներն ընդվզեն վարույթ հարուցելու իրավասություն ունեցողների շրջանակն ընդլայնելուն ուղղված փոփոխության դեմ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Լիլիթ Շաբոյան