Մենք բոլորս մազից ենք կախված․ թուրք կանայք մտահոգ են իրենց անվտանգությամբ․ Reuters

Լուրեր

26.08.2026 | 23:30
Երևանում ապամոնտաժվել են ևս երկու ապօրինի կառույցներ. քաղաքապետարան
26.08.2026 | 23:28
Մյասնիկյան պողոտայում բռնկված հրդեհը մեկուսացվել է
26.08.2026 | 23:14
Հայաստանից աշակերտները կշարունակեն սովորել Թուրքիայի հայկական դպրոցներում․ նոր կարգավորումներ չկան
26.08.2026 | 23:00
Երևանը խորացնում է անվտանգության ոլորտում գործակցությունը Վարշավայի հետ. Հայաստանը ռազմական կցորդ կունենա Լեհաստանում
26.08.2026 | 22:44
Ոստիկանները թմրամիջոցների իրացման մեղադրանքով հետախուզվողի են հայտնաբերել
26.08.2026 | 22:30
Վթար Ծովագյուղ-Շողակաթ-Վարդենիս ավտոճանապարհին. կա 9 տուժած
26.08.2026 | 22:17
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
26.08.2026 | 22:04
Թրամփը հայտարարել է, թե չի կարծում, որ Իրանի գերագույն առաջնորդը մահացել է
26.08.2026 | 21:49
Հրդեհ Մյասնիկյան պողոտայում. դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ
26.08.2026 | 21:43
Վարչապետը նոր նշանակում է արել
26.08.2026 | 21:30
«Էրդողանը մահացել է» գրառման հրապարակումից հետո Թուրքիայում հետաքննություն է սկսվել
26.08.2026 | 21:16
Ֆուտզալի Հայաստանի չեմպիոնը հաղթանակով մեկնարկեց Չեմպիոնների լիգայում
26.08.2026 | 21:10
Գումարը հատկացվեց, ծրագիրը չգնվեց․ 3 տարի անց ՊԵԿ-ը կրկին ուզում է «Chainalysis Reactor»-ը 
26.08.2026 | 20:55
Թրամփը մեկնաբանել է ԿՀՎ ղեկավարի Մոսկվա կատարած այցը
26.08.2026 | 20:41
«Քուչի պանյատներո՞վ եք պատկերացնում էս երկրի կառավարումը»․ լարված իրավիճակ՝ Չախոյանի ելույթի ժամանակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Թուրք կանայք մտահոգ են իրենց անվտանգությամբ, քանի որ Ռեջեփ Էրդողանի կառավարությունը դուրս է եկել Եվրոպայի խորհրդի կանանց նկատմամբ բռնության մասին կոնվենցիայից: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով իր հարցումները։

Նրանցից մեկը՝ Յագմուր Դենլին հայտարարել է, որ հենց այդ միջազգային պայմանագիրն է ժամանակին իրեն օգնել պաշտպանվել իր նախկին զուգակցից ու աշխատել որպես անասնաբույժ։ Սրանից բացի, ծրագիրը թույլ է տվել նրան հասնել օրինախախտի դեմ դատական արգելանքի, որը նրա հանդեպ պարբերաբար խոշտանգումների հասնող բռնություն է կիրառել։ Նա պարզաբանել է, որ փաստաթուղթը թույլ էր տալիս իրեն «մեծապես անվտանգ» զգալ, իսկ այժմ, Կոնվենցիայի դադարեցումից հետո ստիպված է ահ ու սարսափով ապրել։ «Այժմ մենք բոլորս մազից ենք կախված»,- նրա խոսքն է մեջբերում գործակալությունը։

Իրավագետ Ֆերիդա Աքարը, որը մասնակցել է Կոնվենցիայի մշակմանը, հայտնել է, որ համաձայնագրից երկրի դուրս գալու մասին լուրերն իր մոտ ծայրահեղ տխրություն ու հուսալքություն են առաջացրել։ Նրա խոսքով՝ փաստաթղթի ընդդիմադիրները պարզապես չեն ցանկանում, որպեսզի պետությունը կանգնի կանանց պաշտպանության կողմն ընտանեկան բռնությունից։

Ստամբուլաբնակ փաստաբան Ռեզան Եպոզդեմիրը, որը ներկայացնում էր ընտանեկան բռնության հետևանքով սպանված կանանց հարազատների շահերը, Անկարայի կողմից պայմանագրից դուրս գալն անվանել է «սարսափելի» և «իրավաբանորեն սխալ»:

Հավելենք՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով ՝ Թուրքիայում կանանց մոտ 40 տոկոսը իր կյանքում գոնե մեկ անգամ բռնության է ենթարկվում զուգընկերոջ կողմից: Եվրոպայում այս ցուցանիշը գրեթե երկու անգամ ցածր է: Գործակալությունը գրում է, որ վիճակագրության մեջ չներառված փաստացի թվերն էլ ավելի ճնշող են. Վերջին 10 տարվա ընթացքում Թուրքիայում կանանց սպանությունների թիվը եռապատկվել է: Միայն այս տարի տեղի է ունեցել 78 ողբերգական դեպք:

Ստամբուլի կոնվենցիան ստորագրման համար բացվել է 2011 թ. ՝ իր անվանումը ստանալով այն քաղաքից, որտեղ ընդունվել է փաստաթուղթը: Թուրքիան դարձել է առաջին երկիրը, որը ստորագրել է համաձայնագիրը, այն նաև դարձել է առաջինը, որը լքել է այն:

 

Տաթև Ֆռանգյան