Շիրակում կորոնավիրուսով վարակվածների թիվն աճել է․ բուժհաստատությունները վերսկսել են քովիդով հիվանդների բուժման ստացիոնար ծառայությունը

Լուրեր

09.06.2026 | 13:56
ԿԸՀ-ն հրապարակել է քվեարկության արդյունքների արձանագրությունների սկանավորված քաղվածքները
09.06.2026 | 13:52
Նիկոլ Փաշինյանը բանակցում է «Քաղաքացիական պայմանագրի»՝ Եվրոպական ժողովրդական կուսակցությանն անդամակցության շուրջ․ Euractiv
09.06.2026 | 13:41
Գլխավոր շտաբի պետի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
09.06.2026 | 13:35
Միշել Տեր-Զաքարյանը դարձյալ կգլխավորի «Նանտը»
09.06.2026 | 13:26
Իշխան Սաղաթելյանի ասուլիսը․ ՈՒՂԻՂ
09.06.2026 | 13:25
ՔՊ-ն Երևանում առաջատար է. Վահագն Ալեքսանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 13:21
Ուկրաինական ուժերը կրկին հարվածել են Ղրիմ տանող կամրջին
09.06.2026 | 13:17
555 տեղամասերի քվեարկության արդյունքները կվերահաշվարկվեն․ 30 դիմում՝ «Բարգավաճ Հայաստան», «Միասնության թևեր» կուսակցություններից և «Հայաստան» դաշինքից
09.06.2026 | 13:05
Մենք կսկսենք նաև մեքենայի ներսում արձանագրել վարչական իրավախախտումը, այն է՝ հեռախոսը․ փոխնախարար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 12:54
Սպասում ենք վերահաշվարկի արդյունքներին, որից հետո կհայտարարենք հետագա քայլերի մասին․ Նարեկ Կարապետյան
09.06.2026 | 12:43
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ գործարքը կարող է կնքվել «երկու կամ երեք օրից»
09.06.2026 | 12:34
Ինչու Արփինե Սարգսյանը չի ներկայացել ԱԺ` բյուջեի կատարողականը ներկայացնելու
09.06.2026 | 12:25
Դոնալդ Թրամփը քնել է NBA-ի եզրափակիչի ժամանակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 12:17
ՆԳ նախարարի տեղակալը` ընտրությունների օրը տեղի ունեցած միջադեպերի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 12:10
Նորընտիր ԱԺ-ի առաջին նիստը՝ օգոստոսի 2-ին // ԵՄ-ն՝ ՀՀ-ի դեմ Մոսկվայի հիբրիդային հարձակումների մասին․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թվի զգալի աճ է նկատվում։ Վերջին տվյալներով՝ երեկ կատարվել է 5․330 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1․164 նոր դեպք, գրանցվել է 14 մահ։

Շիրակի մարզում ևս վարակվածների թվի աճ կա։ Factor.am-ի հետ զրույցում Շիրակի մարզպետարանի առողջապահության ու սոցիալական ապահովության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Լեյլի Ասլանյանը տեղեկացրեց, որ վերսկսվել է կորոնավիրուսով հիվանդների ստացիոնար բուժծառայությունը։

Հիշեցնենք, որ հունվարի կեսերից Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցն ու «Գյումրի» բժշկական կենտրոնի քովիդ բաժանմունքը դադարեցրել էին կորոնավիրուսով հիվանդների բուժման ստացիոնար ծառայությունը։

«Երկու ստացիոնարներն էլ արդեն աշխատում են՝ և՛ «Գյումրի» ԲԿ-ի քովիդ բաժանմունքը, և՛ ինֆեկցիոն հիվանդանոցը։ Արդեն մի քանի օր է՝ ստացիոնար ծառայություն ենք իրականացնում, որովհետև թվերը գնալով աճում են»,- ասաց Լեյլի Ասլանյանը։

Նրա խոսքոց՝ բուժհաստություններում բուժում են ստանում ոչ միայն Շիրակի մարզի, այլև Երևանի ու հանրապետության այլ մարզերի բնակիչներ։

«Ստացիոնար բուժում ստացողներն այսօրվա դրությամբ 116-ն են։ Ինֆեկցիոն հիվանդանոցում 59 հիվանդ է բուժվում, «Գյումրի» բուժկենտրոնում՝ 57 հիվանդ։ Տնային պայմաններում էլ բուժվում է 163 հոգի»,- ասաց Շիրակի մարզպետարանի պաշտոնյան՝ հավելելով, որ վարակվածների թիվը ոչ թե կտրուկ, այլ աստիճանաբար աճեց։

Կորոնավիրուսին զուգահեռ՝ ակտիվացել են նաև սուր շնչառական վարակները։

Էմմա Չոբանյան