«Իմ քայլի» պատգամավորը «դոսյե»-ով էր եկել ԱԺ. ով ընտրվեց Վճռաբեկ դատարանի դատավոր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

01.08.2026 | 19:09
Քննարկվել է ազատազրկվածների պահման պայմանների բարելավումը
01.08.2026 | 18:40
Քննարկվել են Հայաստանի և Չեռնոգորիայի միջև բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության խորացման հարցեր
01.08.2026 | 18:26
Մ-17 ԱԱ. Դավիթ Բալեյանը պարտվեց մեդալային գոտեմարտում
01.08.2026 | 17:57
SpaceX-ի հրթիռը կբախվի Լուսնին. գիտնականները պատրաստվում են ուսումնասիրել ուժեղ հարվածի հետևանքները
01.08.2026 | 17:34
ՖԻՖԱ-ն հրաժարվել է Աշխարհի առաջնության իրավունքների վաճառքի ծրագրից
01.08.2026 | 17:16
Փրկարարները նկուղից հեռացրել են մոտ 25 տոննա ջուր
01.08.2026 | 16:56
Սեուտայից Մարոկկո է վերադարձել շուրջ 70 հազար անօրինական միգրանտ
01.08.2026 | 16:38
Փաշինյանն այցելել է Արմավիրի մարզում գործող ձկնաբուծարան
01.08.2026 | 16:21
Երևանի Կենտրոնում փոշու պարունակությունն ամբողջ շաբաթ գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիան
01.08.2026 | 15:55
Օգոստոսին արտառոց շոգեր կամ ցրտեր չեն սպասվում. Գագիկ Սուրենյան
01.08.2026 | 15:37
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանն ու Լոս Անջելեսի գլխավոր հյուպատոսը հանդիպել են Հայ Առաքելական եկեղեցու երկու թեմերի առաջնորդների հետ
01.08.2026 | 15:20
ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը շնորհավորել է Արաքս Մանսուրյանին տարեդարձի առթիվ
01.08.2026 | 14:49
ChatGPT-ի նման հարթակները աշխատում են այս գործարանների շնորհիվ. Փաշինյանը Գագարինում է
01.08.2026 | 14:26
Պետությունը Լոռի բերդ համայնքին է տրամադրել 8 միավոր տեխնիկա
01.08.2026 | 13:53
Մ-17 ԱԱ. Մուրադ Ղարիբյանը, Գրիշա Գևորգյանը և Վարուժան Ասլանյանն անհաջող մեկնարկեցին
Բոլորը

«Վճռաբեկ դատարանի մյուս թեկնածուները, այդ թվում ես՝ ձեր խոնարհ ծառան, արդեն իսկ ելույթներ են ունեցել, ուստի ես հանդես կգամ քննադատությամբ»,- այսօր Ազգային ժողովում այսպես սկսեց խոսքը Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավորի թեկնածու Արմեն Հայկյանցը։ Նա Արմեն Մկրտչյանի հետ արդեն երկրորդ անգամ էր մասնակցում Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավորի ընտրությանը, քանի որ առաջին փուլով որևէ մեկը չէր ընտրվել: Ի տարբերություն առաջին փուլի՝ Վճռաբեկ դատարանի դատավորի ընտրությունն անցավ առանց թեժ կրքերի, բայց լարվածության պակաս չկար: Նախ՝ նիստին չէր մասնակցում ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանը, որի հետ իմքայլականները նախորդ ընտրության ժամանակ, մեղմ ասած, պատերազմում էին:

Այնուամենայնիվ, Արմեն Հայկյանցը մեղադրանքերով էր եկել խորհրդարան: Բարձր ամբիոնից Հայկյանցը իշխանական պատգամավորներից պարզաբանում պահանջեց, թե ինչու էին նախորդ անգամ Ռուբեն Վարդազարյանին հարցեր տալիս ոչ թե թեկնածուներից, այլ Վարդազարյանի՝ նախորդ տարի նոյեմբերին արված հայտարարությունից, որը համընկել էր Արթուր Վանեցյանի գործի քննության օրվա հետ:

«Իմ քայլից» պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը կտրուկ արձագանքեց՝ Հայկյանցին հիշեցնելով, որ գտնվում է քաղաքական մարմին համարվող Ազգային ժողովում: Պարզվեց՝ Արթուր Հովհաննիսյանն էլ «դոսյե»-ով էր եկել դատավորի ընտրության նիստին: Իմքայլական պատգամավորն ուսումնասիրել է ու պարզել, որ Արմեն Հայկյանցը ինչ-որ թելերով կապված է եղել Սերժ Սարգսյանի ղեկավարած Հանրապետական և Արթուր Բաղդասարյանի «Օրինաց երկիր» կուսակցությունների հետ:

«Ուզում եմ պատմեք Ձեր քաղաքական կենսագրության մասին՝ ՕԵԿ-ից մինչև ՀՀԿ: Եվ խնդրում եմ ասեք՝ քաղաքական կենսագրության ընթացքում ունեցած Ձեր կապերը ինչպե՞ս կերաշխավորեք, որ որևէ կերպ ազդեցություն չեն ունենա հետագայում Ձեր պաշտոնավարման վրա»,- Հայկյանցին հարց ուղղեց Հովհաննիսյանը:

Հարցը շատ լայն է, ասաց դատավորի թեկնածուն, բայց չպատասխանեց: Հայկյանցն ասաց՝ այս հարցերը պետք էր տալ ընտրության առաջին փուլում, ինչը չի արվել, ուստի երկրորդ փուլում, ըստ դատավորի թեկնածուի, իրավունք ունի չպատասխանել: Սակայն խորհրդարանի նախագահ Արարատ Միրզոյանը մեջբերեց ԱԺ Կանոնակարգից հատված, ըստ որի՝ հարցերի քննարկման երկրորդ փուլում նույնպես հարց ու պատասխան անցկացնելու հնարավորություն կա: Արթուր Հովհաննիսյանն էլ ընդգծեց, որ Հայկյանցը հրաժարվում է հարցին պատասխանել, և գործընկերներին կոչ արեց՝ չքվեարկել նրա թեկնածության օգտին։

Իշխանական պատգամավորները մեծամասամբ հետևեցին գործընկերոջ կոչին ու Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավոր ընտրեցին Արսեն Մկրտչյանին։ 132 պատգամավորից քվեարկությանը մասնակցեց 102-ը, 4 քվեաթերթիկ ճանաչվեց անվավեր։ Արսեն Մկրտչյանի օգտին կողմ քվեարկեց 87, Արմեն Հայկյանցի օգտին՝ 11 պատգամավոր։

Ի դեպ՝ Վճռաբեկ դատարանի դատավորի ընտրությանը ԲՀԿ-ն չմասնակցեց: Արման Աբովյանն ասաց՝ պատգամավորները մարզային հանդիպումների են մեկնել:

Արմեն Հայկյանցին հարցեր ուղղելու հնարավորություն այդպես էլ չունեցանք․ նա ամբողջ ընթացքում ԱԺ նիստերի դահլիճ մուտք ու ելք արեց լրագրողների համար անհասանելի ճանապարհներով, և չկարողացանք պարզել, թե դատավորի թեկնածուի համար Սերժ Սարգսյանի ՀՀԿ-ի, թե՞ Արթուր Բաղդասարյանի ՕԵԿ-ի գաղափարախոսությունն է ավելի ընդունելի:

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան