Հենց հիմա ռուս-թուրքական քննարկում է գնում․ կա սպառնալիք Հայաստանի և Արցախի նկատմամբ․ Հրանուշ Խառատյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

18.12.2025 | 12:26
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Կատարի Ազգային տոնի առիթով
18.12.2025 | 12:16
Միհրան Հակոբյանի նկատմամբ բռնությունից 10 օր անց հանցագործության շարժառիթը պարզված չէ․ որ դատավորներն են մերժել կալանավորել մեղադրյալներին
18.12.2025 | 12:05
Մայր Աթոռում հավաք ու պատարագ նույն ժամին // ԱՄՆ-ը կշրջափակի Վենեսուելայի նավթատարները․ ԼՈՒՐԵՐ
18.12.2025 | 11:52
Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Դոնի Ռոստովի նավահանգստին. կան զոհեր ու վիրավորներ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.12.2025 | 11:42
Այսօր Ադրբեջանից Հայաստան կառաքվի բենզինի առաջին խմբաքանակը
18.12.2025 | 11:38
Նման տեղերից մարդկանց պետք է էվակուացնենք. Փաշինյանը` հատակագծից դուրս կառուցված տների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.12.2025 | 11:33
Մայր Աթոռը հորդորում է հանդարտություն պահպանել․ հայտարարություն՝ կայանալիք հավաքից առաջ
18.12.2025 | 11:25
Warner Bros.-ը մերժել է Paramount-ի 108 միլիարդ դոլարի առաջարկը
18.12.2025 | 11:11
Լուիս Սուարեսը նոր պայմանագիր է կնքել «Ինտեր Մայամիի» հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.12.2025 | 11:00
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
18.12.2025 | 10:50
Թուրքիայում Մարմարա ծովը  ափից նահանջել է մոտ 20 մետր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.12.2025 | 10:37
Երևանում անտուն շների կացարան կկառուցվի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.12.2025 | 10:21
Արտարժույթների փոխարժեքները՝ դեկտեմբերի 18-ի դրությամբ
18.12.2025 | 10:05
Հունգարիայի առաջնության առաջատարը ցանկանում է ձեռք բերել Հայաստանի հավաքականի դարպասապահին
18.12.2025 | 10:00
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է Մայր Աթոռում նախատեսված հավաքի ընթացքում զերծ մնալ սադրիչ և հակաիրավական գործողություններից
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցն ազգագրագետ Հրանուշ Խառատյանի հետ

-Մոսկվայի պայմանագրի 100-ամյակը լրացավ, որով, հիշեցնենք, Ռուսաստանն ու Թուրքիան կիսեցին հայկական տարածքները՝ Ռուսաստանը նվիրաբերեց հայկական տարածքները Թուրքիային։ Ինչո՞ւ դա հնարավոր դարձավ։

-Ես նույնիսկ ավելին կասեմ՝ մենք խոսում ենք Մոսկվայի պայմանագրից, բայց դրանից կտրում ենք այդ պայմանագրին բերող ամբողջ շրջանը՝ պատերազմը։ Սովորաբար չի խոսվում հայ-թուրքական պատերազմի մասին կամ լավագույն դեպքում խոսվում է, որ Ալեքսանդրապոլի ամոթալի պայմանագիրը կնքվեց թուրքերի հետ։ Ես հիմա չեմ ուզում Դաշնակցության կամ բոլշևիկյան կուսակցության անունից խոսել։ Իմ սիրտը ցավում է, որ ընդամենը երկու տարվա կենսագրություն ունեցող, մեծ փորձառություն չունեցող, ստեղծման օրվանից անընդհատ փաստացի պատերազմական իրավիճակում գտնվող, Ցեղասպանությունից եկած ահռելի գաղթականության հանգամանք ունեցող երկրի իշխանությունից մենք կարծեմ շատ-շատ բան էինք սպասում, քան ինքն իսկապես կարող էր տալ։ Առավել ևս՝ ինքն էլ լիքը սխալներ անում էր։ Այդ ժամանակ նաև Ադրբեջանում ներքին քաղաքացիական կռիվներ էին, նկատի ունեմ հայ-թուրքական ընդհարումները։ Հայ-թուրքական պատերազմից հետո Ալեքսանդրապոլի պայմանագիիրը մենք փողկապի նման ձգել ենք Դաշնակցության վզին, երբ չենք ալարում, քաշում ենք, իրականում սա շատ անարդար է։ Այդ պատերազմը էն գլխից ծրագրավորված էր ռուսների և թուրքերի միջև։

Գիտե՞ք ինչպես էր ծրագրավորված՝ բոլշևիկյան Ռուսաստանն ուղղակի պատգամավոր ուղարկեց Համզա՝ հանդիպելու Քեմալ Աթաթուրքի հետ, դա գրում են հանդիպմանը ներկա թուրքերը։ Մենք ծրագրավորված ռուս-թուրքական պատերազմի մասին ենք խոսում, որի անունը դնում ենք՝ հայ-թուրքական և որն այնքան էր ծրագրավորված․․․ Հենց այս տարի Թուրքիայում Ռուսաստանի դեսպանը խոսեց, թե ինչ ծավալի զենք են իրենք տվել Թուրքիային։ Նա խոսում էր, բայց էլի սխալ, խոսում էր միայն Հունաստանի հետ պատերազմի մասին։ Չէր ասում այդ մասին, բայց ես նայել եմ նյութերը, տեսնում եմ՝ նույնիսկ Հայաստանի մասով, ամաչում են երևի, գուցե՝ հուսամ, էդ բառերն ասեն։ Բայց ռուսական զենքով, ռուսական փողով, ռուսական բոլոր պայմանավորվածությունները խախտելով նրանք  Նախիջևան եկան և այնտեղից առաջ շարժվեցին, ըստ իրենց նախնական պայմանավորվածության՝ էդտեղ պիտի կանգ առնեին, բայց Քյազիմ Կարաբեքիրը հատված-հատված գնում էր։ Նայե՛ք էդ ժամանակվա փաստաթղթերը, որոնք հրապարակված են՝ Ռուսաստանի էն ժամանակվա Արտաքին գործերի ժողկոմ Չիչերինը իրար հետևից հեռագրում էր՝ «Կանգնեցրե՛ք դրան, կանգնեցրե՛ք»։ Ո՞վ կանգնեցներ նրան։ Ո՞ւմ էր ասում, մարդիկ էր ուղարկել նրա հետ խոսելու, որոնք հակառակը՝ նրան բերում էին։ Ստալինն էր ուղարկել այդ մարդկանց։

Ես ուզում եմ ասել՝ ոչ մի գաղտնիք չկար։ Հոդվածներ հրապարակվեցին, ըստ որոնց՝ Հայաստանը պիտի զոհաբերվեր հանուն համաշխարհային սոցիալիզմի։ Ակնհայտ զոհաբերման պրոցեսի մասերն էին սրանք։ Մենք չենք խոսում էդ մասին, այլ խոսում ենք վերջին պահին խորհրդայնացման մասին։ Ե՞րբ՝ վերջին պահին։ Ե՞րբ էր վերջին պահը։ Վերջին պահը պարտությունն էր՝ Հայաստանը երբեք չխորհրդայնացավ։ Հայաստան բերեցին հեղաշրջում, իշխանությունը հանեցին, հայտարարեցին հեղափոխություն։

-Ռուս-թուրքական ձևաչափն արդյո՞ք փոխվել է այս տարիներին և ճի՞շտ է Արցախում վերջին պատերազմը և արդյունքները դիտարկել այդ տեսանկյունից։

-Ես կարծում եմ, որ հիմա ճիշտ նույն ձևով, և նույնիսկ չեմ բացառում՝ ռուսական նախաձեռնությամբ, ուղղակի այս պատերազմի սկիզբը․․․ էլի ես կասեի՝ հայ-թուրքա-ռուսական պատերազմի սկիզբը դրվեց։ Էլի ռուսները միայն կողքից դիտող-օգնող էին, թուրքերը և այսպես կոչված ադրբեջանցիները իրականացնողն էին դրա, բայց վերջում արդյունքները լուծվում են էլի ռուս-թուրքական միջավայրում։ Այսինքն՝ տարօրինակ կերպով նոր բան չմտածեցին՝ այնքան հաջող էր իրենց թվացել 100 տարի առաջվա փորձը, որ հիմա ուղղակի կրկնեցին։

-Դուք լավատեսորեն կարծո՞ւմ եք, որ Արցախում մեր հայրենակիցների անվտանգությունը կապահովվի՝ ռուս-թուրքական մոնիթորինգային կենտրոնը, ընդհանրապես՝ անվտանգության հսկման այդ ձևաչափը հաշվի առնելով։

Ո՛չ, ոչ միայն լավատես չեմ, այլև ես խորապես համոզված եմ, որ հենց հիմա ընթացող ռուս-թուրքական քննարկումներն իրենց ներսում ունեն սպառնալիքներ, և մենք, վստահ չեմ, որ միշտ է՝ գիտենք, թե այդ քննարկումների խորքում ինչ խնդիրներ են դրվում։

-Մե՞ր նկատմամբ են այդ սպառնալիքները։

-Կովկասում հայության, և նաև՝ Հայաստանի, Արցախում հայության նկատմամբ նկատի ունեմ։ Ես օրինակ բացարձակ կասկած չունեմ, որ չորս տարի հետո Ադրբեջանը պահանջի, Ռուսաստանը նախապատրաստած չի լինելու իր մնալը։ Ես չեմ ասում, որ դա վատ է, ես ուղղակի ուզում եմ ասել, որ էս պահին ընթանում են բանակցություններ, որոնք չորս տարի հետո լրիվ ուրիշ իրավիճակ մեզ կարող են բերել, կարող է չէ, հաստատ կբերեն և մենք դրան պիտի պատրաստ լինենք նաև էդ ընթացքին, ո՛չ միայն, թե չորս տարի հետո ինչ է լինելու, այլ նաև՝ ինչպես է հասունանում իրավիճակը, այդ չորս տարիներին ինչ են փոխվում։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան