Մարուքյանն ասում էր՝ շանս կա ազատվելու ռեյտինգային համակարգից, հիմա ի՞նչ է փոխվել. Իոաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

17.05.2026 | 17:37
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության քայլերթը էրեբունիում․ ՈւՂԻՂ
17.05.2026 | 17:29
ՃՏՊ Սևան-Ճամբարակ ավտոճանապարհին
17.05.2026 | 17:13
Մետրոպոլիտենում առաջացած տեխնիկական խափանումը վերացվել է
17.05.2026 | 16:42
Վրաստանում երկրի ղեկավարը բիզնեսմեն է, վարկերն 8% են, ՀՀ-ում երկրի ղեկավարը լրագրող է, 20% են. Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.05.2026 | 16:12
Խափանում մետրոպոլիտենում․ այն կաշխատի մեկ գծանի երկկողմանի երթևեկությամբ
17.05.2026 | 16:02
Սպասվում է անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ․ օդի ջերմաստիճանը կնվազի
17.05.2026 | 15:46
«Ուժեղ Հայաստանի» քարոզարշավը Արմավիրում․ ՈւՂԻՂ
17.05.2026 | 15:39
Այս իշխանությունը կազինոն բերել է ամեն մեկի տուն, իսկ թմրանյութը՝ ամեն մի դպրոց․ Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.05.2026 | 15:20
Քարոզարշավի 10-րդ օրն ունենք 1 զոհ, 10 ձերբակալված, բազմաթիվ քրեական գործեր․ Ագնեսա Խամոյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.05.2026 | 15:00
Պետք է զարգացնենք կրոնական զբոսաշրջությունը․ Արման Թաթոյանն Արմավիրում է․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.05.2026 | 14:50
«Հայաստան» դաշինքի անդամները՝ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ, Չարենցավանում են․ ՈւՂԻՂ
17.05.2026 | 14:43
Ժաննա Անդրեասյանն այցելել է Բաղաբերդի ամրոց
17.05.2026 | 14:26
Խաբի Ալոնսոն` «Չելսիի» գլխավոր մարզիչ
17.05.2026 | 13:54
«Միասնության թևեր»-ի քարոզարշավը. ՈՒՂԻՂ
17.05.2026 | 13:51
Վթարային ջրանջատում Արարատի մարզում
Բոլորը

«Մեր մոտեցումն այն է, որ իշխանությունը պետք է քաղաքական կամք գտնի Ընտրական օրենսգրքի փոփոխություններ իրականացնելու համար: Այս ընտրությունները փոփոխված Ընտրական օրենսգրքով իրականացնելը միակ ճանապարհն է, որը կարող է լուծել քաղաքական ճգնաժամը, որովհետև քաղաքական ճգնաժամի համար մեզ պետք է քաղաքական ընտրապայքարի տրամաբանության մեջ ընտրություններ»,- այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ղեկավար Դանիել Իոաննիսյանը:

«Եթե ընտրությունները լինեն կրիմինալ, օլիգարխիկ, ֆինանսատնտեսական կամ այլ ռեսուրսների տրամաբանության մեջ, ապա դրանք քաղաքական չեն լինի ու քաղաքական ճգնաժամի լուծում չեն լինի: Ինչ վերաբերվում է ԼՀԿ-ի դիրքորոշմանը, ապա այդ դիրքորոշումը մի փոքր անհասկանալի է, քանի որ իրապես տարամիտում է 2018 թվականից իրենց դիրքորոշմանը: 2018 թվականի նոյեմբերին Էդմոն Մարուքյանը մեծ վստահությամբ պնդում էր, որ ժամկետները խնդիր չեն և պետք է Ընտրական օրենսգրքի փոփոխություն լինեն: Հիմա ակնհայտ հակասում են Մարուքյանի խոսքերը, թող բացատրեն՝ ի՞նչն է փոխվել»,-նշեց Իոաննիսյանը:

Նրա խոսքով՝ ժամկետների հետ կապված խնդիր չկա, և Վենետիկի հանձնաժողովի հայտարարությունը ողջունել է և Հայաստանում արդեն վաղուց կանխատեսելի սցենար է, որ Ընտրական օրենսգիրքը փոփոխվելու է։

Մանրամասները՝ տեսանյութում: