«Մսի գինը չի հասնի 5000 դրամի, շուկայում ձևավորված գինն օբյեկտիվ է». գյուղատնտեսության նախարար

Լուրեր

29.04.2026 | 10:31
Դեսպան Մկրտչյանը ներկա է գտնվել Սպիտակ տանը Չարլզ III թագավորի և Կամիլա թագուհու պատվին կազմակերպված ընդունելությանը․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
29.04.2026 | 10:20
Դրամն արժևորվել է․ արտարժույթների փոխարժեքները՝ ապրիլի 29-ի դրությամբ
29.04.2026 | 10:12
Հայտնի է Արման Ծառուկյանի հաջորդ մրցակիցը RAF-ում
29.04.2026 | 10:05
Հրդեհ Երևանի Տիչինայի փողոցում․ փրկարարները տարհանել են 10 քաղաքացու
29.04.2026 | 09:50
Թմրանյութի առցանց վաճառք և միլիոնների լվացում․ 3 քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
29.04.2026 | 09:35
«Տաշիր Պիցցա»-ի աշխատակիցներ են զրկվել աշխատանքից հանրահավաքին մասնակցելուց հրաժարվելու համար․ «Ականատես»
29.04.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
29.04.2026 | 09:07
Հայաստանն ու Վրաստանը կհյուրընկալեն ֆուտբոլի աշխարհի երիտասարդական առաջնությունը
29.04.2026 | 00:57
Չեմպիոնների լիգա․ ՊՍԺ-ն գերգոլառատ խաղում հաղթեց «Բավարիային». ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.04.2026 | 23:24
Երևանում երթևեկության փոփոխություն կկատարվի
28.04.2026 | 23:09
Հայաստանի նախաձեռնությամբ քննարկում է անցկացվել ՄԱԿ-ում
28.04.2026 | 22:53
ԱՍՀ նախարարը և Բուլղարիայի դեսպանը քննարկել են աշխատանքի և զբաղվածության ոլորտի հարցեր
28.04.2026 | 22:40
ՏԿԵ նախարարն ու ՎԶԵԲ պատվիրակությունը քննարկել են «Հյուսիս-հարավ», ջրային և տրանսպորտի ոլորտներում ծրագրերը
28.04.2026 | 22:27
Մելանյա Թրամփին մեղադրել են երեսպաշտության մեջ՝ հայտնի հաղորդավար Քիմմելի կատակը քննադատելու և նրան աշխատանքից ազատելու կոչերի համար
28.04.2026 | 22:13
Հայաստանի մի շարք շրջաններում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

Գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը Factor.am-ին տված հարցազրույցում անդրադարձել է գյուղատնտեսական տարվա անելիքներին, նոր ծրագրերին և գյուղացիներին հուզող հիմնական հարցերին՝ կարկուտի դեմ պայքարի, մթերման պարտքերի վերադարձման, դիզվառելիքի սուբսիդավորման և մսի շուկայում առկա թանկացման խնդիրներին։

Նախարարը, չնայած, վստահ է, որ դիզվառելիքի թանկացման ազդեցությունը գյուղատնտեսական մթերքների վրա էական չի լինելու, սակայն հավաստիացնում է, որ այս տարի ևս դիզվառելիքի սուբսիդավորումը կշարունակվի նույն ծավալով։ Մթերման համար տրվող սուբսիդավորված, էժան վարկերն այս տարի ավելի շատ են լինելու, որոնք ընկերությունները միանգամից ուղղելու են գյուղացիներից վերցված ապրանքի վճարմանն ու նախկին պարտքերի մարմանը։

Տավարի մսի թանկացման հետ կապված՝ նախարարը կրկին պնդում է, որ թանկացման պատճառներն օբյեկտիվ էին, սակայն չի կիսում նոր թանկացումների մասին ահազանգերը։ «Չեմ կարծում, թե մսի գինը կհասնի 5000 դրամի, եթե մենք թողնենք անկառավարելի արտահանման, միայն դա կարող է բերել նրան, որ հասնի 5000 դրամի։ Ասել, որ այսօր տավարի մսի գինը թանկացել է ոչ օբյեկտիվորեն՝ այդպես չէ, այսօր այն գինն է, որը թույլ է տալիս զբաղվել և զարգացնել անասնապահությունը Հայաստանում»,- ասում է նախարարը՝ հավելելով․ «Չենք տեսնում որևէ խնդիր այսօր շուկայում, այո՛, կա շուկայում թանկացում, բայց մենք այսօր ունենք ճիշտ գին շուկայում, որն այն գինն ա, որը թույլ է տալիս և՛ արտահանել, և՛ ներքին շուկայում սպառել»։

Գյուղատնտեսության նախարարը հավաստիացնում է, որ ներդրվելու են կարկուտի դեմ պայքարի առավել արդյունավետ միջոցներ, և հակակարկտային կայանները, որոնց արդյունավետությունը ընդամենը տասը տոկոս է, և որոնք նախորդ տարի վարչապետ Կարեն Կարապետյանն անվանեց «բուտաֆորիաներ», կփոխարինվեն կարկտապաշտպան ցանցերով և հրթիռային համակարգերով։ Չնայած որ՝ տարիներ շարունակ դրանց վրա ծախսվել է ավելի քան 4մլն դոլար: Նախարարը նաև համաձայն է, որ տարիներ շարունակ ներդրված գումարները, որոնք մոտավոր հաշվարկներով վերջին երեք տարիներին կազմել են 150 մլն դոլար վարկային և 60մլն դոլար դրամաշնորհային միջոցներ, այնքան էլ արդյունավետ ու հետևողական ծրագրերով չեն ծախսվել։

«Այո, միշտ եղել են գումարներ, որ ներդրվել են դրսից, բայց հետևողականորեն չի իրականացվել, նաև հարց է․ իսկ մենք գիտե՞նք, թե ի՞նչ ենք ուզում և արդյոք պատրա՞ստ ենք հետևողական լինել»,- ասում է նախարարը՝ վստահեցնելով, որ ներդրվելու է նոր համակարգ ծրագրերը ճիշտ ուղղորդելու և կառավարելու համար։

Գյուղատնտեսության նախարարը կարծում է, որ իր ընտանիքի կողմից գյուղատնտեսական գործունեությամբ զբաղվելը օգնում է ավելի լավ հասկանալ իրավիճակը և շահերի բախում առկա չէ․ «Եթե դա կարող է շահերի բախում դիտարկվել, ինձ թվում է համապատասխան մարմինները վաղուց կասեին, որ դա շահերի բախում է, եթե բան չեն ասում, ուրեմն՝ չի դիտարկվում»։

Գայանե Աբրահամյան