Նվերներ Բաքվից՝ գերմանացի պատգամավորներին․ կոռուպցիոն սկանդալը հարվածո՞ւմ է Մերկելի իմիջին

Լուրեր

14.11.2026 | 19:00
Ինչպիսին ժողովուրդն է, այնպիսին էլ՝ Ազգային ժողովը, «ռազբորկաներ» են ու ավելի վատ է լինելու. Հեքեքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 18:23
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 միլիոն դրամի վնաս. ՆԳՆ
14.11.2026 | 17:46
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.11.2026 | 17:13
Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ
14.11.2026 | 17:01
Հայաստանի Մ-17 հավաքականը խոշոր հաշվով պարտություն կրեց Իտալիայից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 16:42
Ոստիկանության գվարդիան մեկ տարվա ընթացքում շուրջ 1000 հանցագործություն է բացահայտել․ նախարարն այցելել է վարչական համալիր
14.11.2026 | 16:24
Ռոբերտ Աբիսողոմոնյանը Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովում ներկայացրել է Հայաստանի դիրքորոշումներն ու խաղաղության գործընթացի առաջընթացը
14.11.2026 | 15:55
Վաղը ուշ երեկոյան Երևանում անձրև կտեղա
14.11.2026 | 15:36
Դավիթ Թադևոսյանը ԱՄՆ պաշտոնյաների հետ քննարկել է TRIPP-ն ու տեխնոլոգիական համագործակցությունը
14.11.2026 | 15:09
ԱՄՆ-ն առաջին անգամ Ուկրաինային հարցրել է՝ արդյոք ՆԱՏՕ-ին անդամակցելու դիմաց պատրա՞ստ է դուրս գալ Դոնբասից. Զելենսկի
14.11.2026 | 15:03
ԲԴԽ-ում քննվում է Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը
14.11.2026 | 14:38
Ռուսաստանը ՆԱՏՕ-ից կրկին պահանջում է զորքերը հետ քաշել մինչև 1997 թվականի սահմանները՝ Ուկրաինայի շուրջ համաձայնության հասնելու համար․ NYT
14.11.2026 | 14:16
Հայաստանի և Ռուսաստանի միջև մշակութային համագործակցության 2027-2029 թթ. ծրագիր է ստորագրվել
14.11.2026 | 13:49
Ձերբակալվել է տրոլեյբուսի վարորդի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ կասկածվող անձը
14.11.2026 | 13:33
Թրամփը, Պուտինը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին կհանդիպեն Չինաստանում
Բոլորը

Գերմանական մամուլում շարունակում են քննարկել Ադրբեջանի հետ կապված Բունդեսթագի պատգամավորների կոռուպցիոն կապերը։ DW-ի ռուսական ծառայությունը, մասնավորապես, գրում է, որ Ադրբեջանի իշխանությունները փորձել են Բեռլինում առկա կապերի բացը լրացնել պատգամավորներին նվերներ փոխանցելով։ Արդյունքում բռնկված սկանդալը հարցականի տակ է դնում «Մերկելի կուսակցության հաջողությունը ընտրություններում»։

Աղբյուրի փոխանցմամբ՝ Բեռլինում Ադրբեջանի դեսպանատունը լրատվամիջոցին սիրալիր, սակայն վճռական կերպով պատասխանել է, որ Բունդեսթագի պատգամավորների կաշառման պատմությունը չեն մեկնաբանում։ DW-ն նկատում է՝ «շատ իզուր, քանի որ խոսքը վերջին տարիներին Գերմանիայի ամենամեծ քաղաքական սկանդալներից մեկի մասին է», որի արդյունքում իշխող Քրիստոնեա-դեմոկրատական դաշինքի անդամները մնացին առանց մանդատների, այդ թվում՝ գերմանա-բելառուսական խորհրդարանական խմբի նախագահ Մարկ Հաուպտմանը։ Եվ այս ամենը՝ խորհրդարանական ընտրություններից կես տարի առաջ, որի արդյունքում Բունդեսթագի նոր կազմը կընտրի նոր կանցլեր։ Հրապարակման համաձայն՝ ընտրությունները, որոնք նշանակվել են սեպտեմբերի վերջին կիրակի օրը, կնշանավորեն Անգելա Մերկելի դարաշրջանի ավարտը։

Կոռուպցիոն սկանդալների ֆոնին Մերկելի կուսակցությունը կորցնում է ժողովրդականությունը։ Բեռլինում ավելի են բարձրաձայնվում ու քննարկվում սցենարները, որոնց արդյունքում կառավարության հաջորդ ղեկավարը կլինի կա՛մ սոցիալ-դեմոկրատների, կա՛մ նույնիսկ «կանաչների» ներկայացուցիչը, ինչն իր հերթին փոփոխությունների կբերի ինչպես ներքին, այնպես էլ արտաքին քաղաքականության մեջ։

Transparency International կազմակերպության բեռլինյան բաժանմունքի փորձագետ Նորման Լոկելը DW-ին ասել է, որ Բաքուն գնել է գերմանացի պատգամավորներին՝ փորձելով լավացնել երկրի իմիջը Եվրոպայում, քանի որ Ադրբեջանը հայտնի է մարդու իրավունքների խախտումներով ու անկախ լրատվամիջոցների աշխատանքի սահմանափակումներով։

«Ադրբեջանն արդեն վաղուց Գերմանիայում ու եվրոպական այլ երկրներում հայտնի է լոբբիզմի նման միջոցներով՝ ի տարբերություն Ռուսաստանի, որն օգտագործում է իր մեծ կապերը, իսկ Ադրբեջանը նման կապեր չունի, որոնց վրա կարող է հենվել։ Դրա համար էլ Ադրբեջանն օգտագործում է ուղիղ գումարային վճարումները՝ որպես իր նպատակներին հասնելու միջոց»,- ասել է փորձագետը։

Սակայն, դատելով Բուդեսթագում սկանդալային հրաժարականներից, ամեն ինչ հակառակ արդյունքն է ունեցել։ Համենայն դեպս, այդպես է մտածում պատգամավոր Ֆրանկ Շվաբեն։

«Ադրբեջանում, ով էլ սա մտածած լինի, այն ձախողվել է, քանի որ հիմա պարզ դարձավ, որ այդ երկիրը ոչ միայն խախտում է մարդու իրավունքներն ու չի հանդիսանում դեմոկրատական երկիր, այլև կաշառում է այլ երկրների պատգամավորների, ինչը լավագույն բնութագրիչը չէ»,- լրատվամիջոցին ասել է պատգամավորը՝ հավելելով․ «Ստացվում է, որ նրանք շատ փող են ծախսել ու հասել սպասվածի հակառակ արդյունքին»։

Հոդվածում նշվում է, որ ո՛չ Ադրբեջանը, ո՛չ էլ, ըստ երևույթին, սկանդալի կենտրոնում հայտնված գերմանացի քաղաքական գործիչները, դասեր չեն քաղել ԵԽԽՎ-ում 3 տարի առաջ տեղի ունեցած նմանատիպ սկանդալից։ Այն ժամանակ էլ պարզվեց, որ հրավերով Ադրբեջան են մեկնել տասնյակ պատգամավորներ, որոնցից շատերը վերադարձել են թանկարժեք նվերներով՝ գորգերով, զարդերով, խավիարով։ Սա հայտնի է «Խավիարային դիվանագիտություն» անվամբ։

Նշենք, որ օրերս պատգամավորի մանդատը վայր է դրել իշխող դաշինքի ևս մի անդամ՝ Թոբիաս Ցեխը, որը կասկածվում է Մակեդոնիայի հետ կոռուպցիոն կապերի մեջ։ Տարբեր հրապարակումների համաձայն՝ նա կապեր ունի նաև Ադրբեջանի հետ։ Ցեխը Արցախյան պատերազմի ընթացքում նույնիսկ հանդիպել է Գերմանիայում Ադրբեջանի դեսպանին ու քննարկել Լեռնային Ղարաբաղի հարցը։

Հավելենք, որ գերմանացի պատգամավորների՝ Ադրբեջանի հետ կապված կոռուպցիոն սկանդալը Բաքվում մտահոգություններ է առաջացրել։ Տեղի իշխանամետ լրատվամիջոցներն ամեն կերպ փորձում են ներկայացնել, որ կոռուպցիոն գործարքների մեջ մեղադրվողները Բաքվի հետ կապ չունեն:

Էմմա Չոբանյան