Սյունիքի դատախազությունում քննարկվել են կամավորականներին հատկացված զենք-զինամթերքի հավաքագրման և պահպանման, մարզում հանցավորության դեմ պայքարին առնչվող այլ խնդիրներ

Լուրեր

17.09.2026 | 12:45
Ամենօրյա մարմնավաճառություն՝ «պարտքը» մարելու համար․ թրաֆիքինգի գործով դատապարտվածից շուրջ 130 մլն դրամ և 4 ավտոմեքենա կբռնագանձվի
17.09.2026 | 12:39
«ШОС էլ կգնանք, Բրյուսել, Մոսկվա, Վաշինգտոն, Ստամբուլ էլ կգնանք, եթե դա բխում ա մեր շահից»․ Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 12:35
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
17.09.2026 | 12:30
Ալիևը հայտարարել է, թե «Ղարաբաղի հաղթանակը թյուրքական երկրները կապող Զանգեզուրի միջանցքի իրականացման հիմքը դրեց»
17.09.2026 | 12:22
100 միլիոնավոր դոլարների փոխանցած կանխավճարներ ունեինք, մեզ մեր գնած զենքը չէին տալիս․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 12:16
Տիգրան Բարսեղյանը` գոլի և գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 12:10
Թրամփը հայ հոգևոր առաջնորդների է ընդունել // Նիագարայի ջրվեժը ՀՀ դրոշի գույներով կլուսավորվի․ ԼՈՒՐԵՐ
17.09.2026 | 12:01
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցների» մասին օրինագծին
17.09.2026 | 11:55
Էս միտքը ծագել է Նյու Յորքի սուպերմարկետում. Փաշինյանը՝ ՀՀ-ի անվտանգության ճարտարապետության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 11:51
«Ասում ա՝ ղարաբաղցի ա ու տուն ունի, ոնց ես կարողացել փստցնես»․ Կարապետյանը՝ Փաշինյանի ելույթի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 11:43
Ալեն Սիմոնյանն ու Իտալիայի ԱԳ նախարարի տեղակալը քննարկել են տնտեսական համագործակցության ակտիվացումը
17.09.2026 | 11:37
Լևոն Քոչարյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
17.09.2026 | 11:34
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականների երկրորդ մրցակիցները
17.09.2026 | 11:25
Մեզ համար ավելի լավ ա պարտվել ոչ դաշնակցական ուժի, քան հաղթել դաշնակցական ուժին. Եղոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 11:16
Կիևում ռուսական հարձակման հետևանքով տուժել է 16 մարդ, Օդեսայում ՝ բնակելի շենք վնասվել
Բոլորը

Սյունիքի մարզի դատախազությունում անցկացվել է օպերատիվ խորհրդակցություն՝ մարզի տարածքում բնակարանային գողությունների, անչափահասների կողմից կատարվող հանցագործությունների դեմ կանխարգելիչ պայքարի արդյունավետությունը բարձրացնելու, ինչպես նաև 2020թ.-ի սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 11-ն ընկած ժամանակահատվածում Ադրբեջանի Հանրապետության կողմից սանձարձակված ագրեսիայից պաշտպանվելու նպատակով մարզի բնակչությանը հատկացված զենք-զինամթերքի հավաքագրման, հաշվառման, դրանց հետագա պահպանության միջոցառումների օրակարգով:

Մարզի դատախազի կողմից անցկացված խորհդրակցությանը մասնակցել են նաև ՀՀ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության պետը, մարզի Գորիս, Կապան, Տաթև և Մեղրի խոշորացված համայնքների ղեկավարները:

Խնդիր է դրվել քարտեզագրել բնակարանային գողությունների կատարման համար ռիսկային բնակավայրերը, միջոցներ ձեռնարկել բազմաբնակարան շենքերի մուտքերի դռները կոդավորվող փականներով հագեցնելու ուղղությամբ, բնակավայրերում ավելացնել տեսախցիկների թիվը, ինչը կարևոր նշանակություն կարող է ունենալ նաև այլ հանցագործությունների կանխման, բացահայտման առումով:

Նշվել է, որ ռիսկային համարվող տեղանքներում՝ բազմաբնակարան շենքեր, առանձնատնային գոտիներ մուտք գործող խաչմերուկներում, հրապարակներում, զվարճանքի կենտրոններում, վարչական տարածքների մուտքային և ելքային հատվածներում և այլ վայրերում գործարկվել է ընդհանուր 89 տեսախցիկ:

Համայնքապետերը պատրաստակամություն են հայտնել միջոցներ ձեռնարկել բազմաբնակարան շենքերի մուտքերը կոդավորված փականներ ունեցող դռներով կահավորելու, համայնքի, հնարավոր բարերարների աջակցությամբ ինչպես Մ-2 միջպետական մայրուղում, այնպես էլ վերոնշյալ անհրաժեշտ վայրերում տեսախցիկներ ավելացնելու ուղղությամբ։

Անչափահասների կողմից կատարված հանցագործությունների նախականխման ու կանխարգելման շրջանակներում ՀՀ Սյունիքի մարզային ոստիկանությանը հանձնարարվել է առավել ակտիվացնել համապատասխան պրոֆելակտիկ աշխատանքները անչափա¬հասների հետ, ոստիկանության համապատասխան ստորաբաժանումների կողմից հաճախակի դարձնել դպրոցներ, այլ հաստատություններ այցելությունների, անչափահասների հետ դաստիարակչական, իրազեկման, կրթական բնույթի հանդիպումների կազմակերպումը, մեծացնել հանցավոր հակումներ ունեցող անչափահասների վարքագծի նկատմամբ հսկողությունը: Կարևորվել է համայնքներում անչափահասների ներգրավմամբ և նրանց առօրյան կազմակերպելու համար մարզական, մշակութային միջոցառումների կազմակերպումը:
Մանրամասն քննարկման առարկա են դարձել պատերազմի ընթացքում մարզի բնակավայրերի պաշտպանության կազմակերպման նպատակով մարզի բնակիչ կամավորականներին հատկացված զենք-զինամթերքի հավաքագրման և պահպանման խնդիրները՝ որպես հրազենի գործադրմամբ հանցագործությունների, զենք-զինամթերքի ապօրինի շրջանառության կանխարգելման, հասարակական կարգին սպառնացող հնարավոր վտանգները չեզոքացնելու կարևոր նախապայման: Նման գործընթացի հետևողական իրականացման հանձնարարությունը տվել էր ՀՀ գլխավոր դատախազը՝ 2021թ.-ի փետրվարի սկզբին Սյունիքի մարզի դատախազության տարեկան աշխատանքների ամփոփման ժամանակ:

Ըստ այդմ՝ խորհրդակցության ընթացքում մարզի դատախազության կողմից շեշտվել է կամավորականներին հատկացված զենք-զինամթերքի հավաքագրման, հաշվառման գործըթնացի արագացումը, դրանց հետագա պահպանման նպատակով զինանոցների կառուցումը և բաշխված զենք-զինամթերքի շրջանառության խստիվ կանոնակարգումը: Այս առումով խնդիր է դրվել համագործակցել մարզում տեղակայված ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումների հետ։

Ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ պարբերաբար հրավիրվող խորհրդակցություններ՝ գործընթացի արդյունքները քննարկելու, հընթացս առաջացող խնդիրները հնարավորինս արագ և համակարգված ձևով լուծելու, այս ոլորտում համագործակցությունն ակտիվացնելու նպատակով: