Օսկար 2021-ն օֆլայն կանցկացվի․ Reuters

Լուրեր

16.09.2026 | 23:05
Բաքուն ՀՀ-ի հետ կապերի մեջ մեղադրվող բանտարկված թալիշ ակտիվիստին 3 տարով կտեղափոխի խիստ ռեժիմի բանտ
16.09.2026 | 22:48
Հայաստանի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
16.09.2026 | 22:35
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիան» պարտությամբ մեկնարկեց հիմնական փուլում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 22:30
Պուտինը կարծեց՝ բունտ կլինի ՀՀ-ում, եթե սպառնա բազան հանել․ 1 հոգի ասաց՝ անտեր կմնա, հայ ժողովուրդն ասաց՝ գնացեք․ Արամ Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 22:12
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
16.09.2026 | 21:56
Հնդկաստանի նորանշանակ դեսպանը իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Հայաստանի ԱԳՄԱ նախարարի տեղակալին
16.09.2026 | 21:42
Թուրքիայում հարցվածների 24,9 տոկոսն Ադրբեջանը համարել է թշնամի երկիր
16.09.2026 | 21:30
Քոչարյանի գրպանը 200 մլն դոլար չեն գցել․ անհնար է համոզել ՀՀ-ի ժողովրդին, որ գործը սարքած է․ Թագուհի Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 21:15
Վթար Չարենցավան-Հրազդան ավտոճանապարհին. նախնական տվյալներով՝ կան չորս զոհ, մեկ տուժած
16.09.2026 | 20:59
Հաջիևը հայտարարել է, թե Ղարաբաղում և այլ շրջաններում, իբր, «տեսանելի են Կովկասյան Աղվանքի հարուստ քրիստոնեական ժառանգության հետքերը»
16.09.2026 | 20:51
Հեղաշրջման մեջ մեղադրվող Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարի գործը փոխանցվել է դատարան
16.09.2026 | 20:43
Իհարկե պատրաստվում եմ առաջիկա ընտրություններին. Տիգրան Ավինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:30
ՌԴ-ն նոր պատժամիջոցներ կկիրառի՝ հենց ՀՀ-ն որոշի ռազմաբազան հեռացնել․ Դավիթ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:19
Անկախության տոնի առթիվ Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ
16.09.2026 | 20:06
Աշխատակիցներին սպառնում են աշխատանքից ազատել քաղաքական հայացքների պատճառով. «Անկախ դիտորդ»-ը ահազանգում է
Բոլորը

«Օսկար» մրցանակաբաշխության արարողությունը կանցկացվի օֆլայն, քանի որ դա հնարավոր չի լինի անել Zoom-ի միջոցով․ հայտնում է Reuters-ը՝ հղում կատարելով արարողության կազմակերպիչներին։

Նշվում է, որ մրցանակաբաշխությունն այս տարի կանցկացվի փոքրաթիվ հյուրերով, սահմանափակ թվով հավակնորդներով, հաղորդավարներով և նրանց հյուրերով:

Կորոնավիրուսային համաճարակի պատճառով կինոինդուստրիայի բարձրագույն մրցանակներ շնորհելու շոուն կանցկացվի ինչպես Լոս Անջելեսի կենտրոնում գտնվող Union Station- ում, այնպես էլ Օսկարի մրցանակաբաշխության ավանդական վայր դարձած Հոլիվուդի Դոլբի թատրոնում։

Reuters-ի փոխանցմամբ՝ նախքան արարողությանը մասնակցելը, բոլորը Քովիդ-19-ի թեստավարում կանցնեն, իսկ ապրիլի 25-ի երեկոյան՝ տեղում COVID-19 անվտանգության խումբ կաշխատի։

«Մեծ ջանքեր ենք գործադրում ՝ ապահովելու անվտանգ և հաճելի երեկո ինչպես ձեր բոլորի, այնպես էլ աշխարհում կինոարվեստի միլիոնավոր երկրպագուների համար։ Մենք զգում ենք, որ միջոցառումն առցանց տարբերակով կազմակերպելը կթուլացնի այդ ջանքերը»,- նշել են «Օսկար»-ի պրոդյուսերները։

Հիշեցնենք, որ կորոնավիրուսային համավարակի պատճառով այս տարի Օսկարի հանձնումը տեղափոխել են ապրիլի 26-ին:

 

Նելլի Մելքոնյան