Չին-ամերիկյան բանակցությունների ողջույնի խոսքի փոխանակման արարողությունը վերածվել է մեկ ժամ տևած լեզվակռվի

Լուրեր

26.08.2026 | 23:30
Երևանում ապամոնտաժվել են ևս երկու ապօրինի կառույցներ. քաղաքապետարան
26.08.2026 | 23:28
Մյասնիկյան պողոտայում բռնկված հրդեհը մեկուսացվել է
26.08.2026 | 23:14
Հայաստանից աշակերտները կշարունակեն սովորել Թուրքիայի հայկական դպրոցներում․ նոր կարգավորումներ չկան
26.08.2026 | 23:00
Երևանը խորացնում է անվտանգության ոլորտում գործակցությունը Վարշավայի հետ. Հայաստանը ռազմական կցորդ կունենա Լեհաստանում
26.08.2026 | 22:44
Ոստիկանները թմրամիջոցների իրացման մեղադրանքով հետախուզվողի են հայտնաբերել
26.08.2026 | 22:30
Վթար Ծովագյուղ-Շողակաթ-Վարդենիս ավտոճանապարհին. կա 9 տուժած
26.08.2026 | 22:17
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
26.08.2026 | 22:04
Թրամփը հայտարարել է, թե չի կարծում, որ Իրանի գերագույն առաջնորդը մահացել է
26.08.2026 | 21:49
Հրդեհ Մյասնիկյան պողոտայում. դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ
26.08.2026 | 21:43
Վարչապետը նոր նշանակում է արել
26.08.2026 | 21:30
«Էրդողանը մահացել է» գրառման հրապարակումից հետո Թուրքիայում հետաքննություն է սկսվել
26.08.2026 | 21:16
Ֆուտզալի Հայաստանի չեմպիոնը հաղթանակով մեկնարկեց Չեմպիոնների լիգայում
26.08.2026 | 21:10
Գումարը հատկացվեց, ծրագիրը չգնվեց․ 3 տարի անց ՊԵԿ-ը կրկին ուզում է «Chainalysis Reactor»-ը 
26.08.2026 | 20:55
Թրամփը մեկնաբանել է ԿՀՎ ղեկավարի Մոսկվա կատարած այցը
26.08.2026 | 20:41
«Քուչի պանյատներո՞վ եք պատկերացնում էս երկրի կառավարումը»․ լարված իրավիճակ՝ Չախոյանի ելույթի ժամանակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱՄՆ նոր վարչակազմի և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության ղեկավարության բարձրաստիճան ներկայացուցիչների առաջին հանդիպումը, որը միտված էր երկու երկրների միջև նոր հարաբերությունների հիմքը դնելուն, սկսվել է կոշտ մեղադրանքների հրապարակային փոխանակմամբ: Այս մասին գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Ալյասկա նահանգի Անքորիջ քաղաքում կայացած հանդիպման ժամանակ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Չինաստանին մեղադրել է կիբերհարձակումների, Վաշինգտոնի դաշնակիցներին տնտեսական շանտաժի, Հոնկոնգում մարդու իրավունքների ոտնահարումների և ույղուրների հետապնդումների մեջ և հայտարարել, որ «ԱՄՆ հարաբերությունները Չինաստանի հետ անհրաժեշտության դեպքում կլինեն մրցակցային` հիմնվելով համագործակցության վրա, և հարկ եղած դեպքում` նաև թշնամական»: Վերջում Բլինքենը հայտարարել է, որ Պեկինի գործողությունները սպառնում են գլոբալ կայունությանը։

Չինաստանի Կենտկոմի արտաքին գործերի հանձնաժողովի գրասենյակի ղեկավար Յան Ցզեչին Բլինքենին պատասխանել է չինարենով 15-րոպեանոց ելույթով, որում քննադատել է ԱՄՆ-ում «թուլացող ժողովրդավարությունը», փոքրամասնությունների բռնաճնշումներն ու ամերիկյան արտաքին և առևտրային քաղաքականությունը:

«Դուք չարաշահում եք, այսպես կոչված, ազգային անվտանգություն հասկացությունը, որպեսզի խոչընդոտեք բնականոն առևտրին և դրդեք որոշ երկրների հարձակվել Չինաստանի վրա», – հայտարարել է նա ՝ հիշեցնելով ԱՄՆ ոստիկանության կողմից կիրառվող բռնությունները, ռասիզմը և «աֆրոամերիկացիների իրավունքների համար մղվող Black Lives Matter» շարժումը:

Արդյունքում՝ ողջույնի խոսքի փոխանակման արարողությունը, որը սովորաբար տևում էր ընդամենը մի քանի րոպե, վերածվել է մեկ ժամ տևած լեզվակռվի: Երկու երկրների պատվիրակությունները վիճաբանության մեջ են մտել այն հարցի շուրջ, թե երբ լրագրողները պետք է լքեն դահլիճը: ԱՄՆ խոսնակը Չինաստանին մեղադրել է սահմանված կարգը խախտելու մեջ, համաձայն որի ՝ ելույթները բացելու համար ընդամենը երկու րոպե էր հատկացված:

Տաթև Ֆռանգյան