Քոչարյանի օրոք տասնյակ սպանություններ չեն բացահայտվել, նա Մարտի 1 է կազմակերպել, տներից դուրս շպրտել մարդկանց․ այլևս անելիք չունի․ Սամվել Պողոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.06.2026 | 22:52
Միկա Բադալյանին կալանավորելու միջնորդությունը բավարարվել է
09.06.2026 | 22:34
Եղիշե Մելիքյանը` Մոլդովայի հետ ոչ-ոքիի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 22:17
Տրանսպորտային միջոցը երկրորդ շարքում կանգառ կամ կայանում կատարելու համար կազմվել է 7595 արձանագրություն․ ՆԳՆ
09.06.2026 | 22:04
«Թալիբան»-ն Աֆղանստանի պետական ​​ծառայողներին արգելել է սմարթֆոններ օգտագործել
09.06.2026 | 21:50
Ալբանիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ
09.06.2026 | 21:37
27/7 ընտրատեղամասի տվյալները սխալ են մուտքագրվել ոչ միայն  ԲՀԿ-ի դեպքում
09.06.2026 | 21:33
Բաքվի վերաքննիչ դատարանում Արայիկ Հարությունյանի փաստաբանը խնդրել է արդարացնել իր պաշտպանյալին
09.06.2026 | 21:24
Ադրբեջանը ծրագրում է Թուրքիայից KAAN կործանիչներ գնել
09.06.2026 | 21:10
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.06.2026 | 20:55
Հայաստանի հավաքականը բաց թողեց հաղթանակը Մոլդովայի դեմ խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 20:45
Մի քանի քվեն ու պատերազմի սպառնալիքը․ ինչպես վերահաշվարկը կարող է փոխել ապագա ԱԺ-ի պատկերը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 20:39
«Օսիպյանը հրաժարվել է բուժզննումից․ հացադուլի 14-րդ օրից հետո կյանքը ցանկացած պահի կարող է դադարել»․ փաստաբան
09.06.2026 | 20:30
Ով էր վստահ, որ հաղթելու է․ սպասելիքներ և իրականություն․ ԵզրաԿԱՑՈՒԹՅՈՒՆ
09.06.2026 | 20:14
ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը այցելել է Սյունիք
09.06.2026 | 20:00
Վստահ եմ՝ ԱԺ անցած ընդդիմադիր ուժերում կլինեն անձինք, ում հետ ՔՊ-ն կաշխատի․ կլանային շահերը ցածր կդասեն պետականից․ Ռոմանոս Պետրոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցը «Արդար Հայաստան» կուսակցության անդամ, պատմաբան Սամվել Պողոսյանի հետ

-Պարո՛ն Պողոսյան, Ձեր կուսակցությունը պատրաստվում է մասնակցել այս ընտրություններին։ Ի՞նչ դիրքորոշումներով եք հանդես գալու, ի՞նչ դիրքավորում ունեք քաղաքական դաշտում։

-Մենք գտնում ենք, որ այսօրվա իշխանություններն իրենց չեն արդարացրել, չեն կատարել իրենց խոստումները, ի վերջո՝ պատերազմի պարտության մեղքի որոշակի չափաքանակ նաև իրենց է պատկանում։ Բնականաբար, այս իշխանությունները բավականին վարկաբեկված են ժողովրդի մի զգալի հատվածի մոտ։ Նախկինների մասին խոսելը, ես կարծում եմ, անիմաստ է, որովհետև մարդիկ են, որոնք ընդհանրապես ժողովրդի մեծամասնության համար անընկալելի և անընդունելի են։ Փաստացիորեն կարելի է ասել, որ ժողովրդի 60-70 տոկոսը ոչ նրանց է ընդունում, ոչ սրանց է ընդունում։ Հետևաբար, քաղաքական դաշտը բաց է և մենք ուզում ենք նոր խոսք ասել, նոր մոտեցումներ բերել, բերել «Արդար Հայաստանի» տեսլական, բերել այնպիսի երկրի տեսլական, որը բարգավաճում և զարգացում կապրի, ու նաև՝ ազգային խնդիրները լուծելու համար ամուր դիրքորոշում կունենա։

-Դուք քաղաքականություն եք եկել և այստեղ ձեր մրցակիցների թվում է նաև Ռոբերտ Քոչարյանը։ Նրա փիար թիմը լուսանկար է հրապարակում, ըստ որի՝ Քոչարյանն արդեն կանգնում է կարմիր լույսի ներքո։ Ըստ ձեզ՝ փոխվե՞լ են երկրորդ նախագահն այս տարիների ընթացքում։

-Ինչպե՞ս կարող է Ռոբերտ Քոչարյանը փոխվել։ Ընդհանրապես՝ մարդիկ չեն փոխվում։ Ես իմ տեսակետն  ունեմ այդ առումով։ Ցանկացած մարդու, տեսնելով երիտասարդ տարիքից ով է ինքը, բնավորություն ու խառնվածքը հասկանալով՝ կարելի է պատկերացնել ինքն ինչ է լինելու 30-40 տարի հետո, ասենք՝ 80 տարեկանում։ Շատ չնչին բաներ կարող են փոխվել մարդու մեջ։ Այ եթե մենք ասում ենք՝ մարդը դարձավ պաշտոնյա և փոխվեց, էդպես չի, ուղղակի մենք չենք տեսել իր հնարավորությունները, թե ինչ կանի։ Նույն Ռոբերտ Քոչարյանին Արցախում ենք տեսել, էդ մարդը ղեկավար դառնալու համար մի տարի պայքար է մղել և իր քաղաքական հակառակորդներին ճանապարհից հանելու ոչ այնքան շատ լավ ճանապարհներով։

88-ին Արցախյան շարժումն սկսեց, չկարողացավ նախագահ դառնալ, ոչ մեկ նրան չքվեարկեց, 92-ին հատուկ նրա համար Պաշտպանության կոմիտե ստեղծեցին, որպեսզի ինքը ղեկավար պաշտոն ունենա և հետո միայն երկու տարի անց նախագահ դարձավ։ Միայն վեց տարի պայքարեց Արցախում նախագահ դառնալու համար, փաստորեն իրենց էն ժամանակ էլ չէին ճանաչում էին, էդքան էլ չէին սիրում փաստորեն։ Ինչ-որ բան գիտեին հավանաբար։ Հետո այդ մարդը եկավ Հայաստան, ինչ արեց, մենք տեսանք։ Ճիշտ է դատարանում չեն ապացուցված դեռևս, բայց նրա հետ են կապվում, կասկածներ կան, որ Հոկտեմբերի 27-ը նրա մասնակցությամբ է տեղի ունեցել, կասկածներ կան․․․ ավելի շուտ՝ դա արդեն կասկածից դուրս է նաև, բոլորիս աչքի առաջ է տեղի ունեցել, գիտենք՝ ինչ է եղել, «Մարտի 1» է կազմակերպել։

Մենք տեսել ենք բազմաթիվ՝ տասյակ-հարյուրավոր մարդկանց, որոնց Հյուսիսային պողոտան կառուցելիս տներից դուրս են շպրտել ու չնչին գումարներով վտարել են ծայրամասեր, որպեսզի Ռոբերտ Քոչարյանը կառուցի Հյուսիսային պողոտա և վաճառի այն։ Մենք տեսել ենք տասյակ սպանություններ նրա օրոք, որոնք ոչ մեկը չի բացահայտվել։ Այնքան ուժեղ նախագահ էր ինքը, որ չէին բացահայտվում կամ ինչքը էնքան ուժեղ էր, որ հովանավորում էին հանցագործներին՝ ոնց կուզեք ընկալեք։ Եվ բնականաբար, ես իմ հորեղբոր սպանությունն եմ տեսել, որը կարող ենք մտածել՝ իր հրամանով է եղել, գուցե և՝ իր հրամանով չի եղել, բայց ինքը համենայնդեպս, պաշտպանել է այն մարդկանց, ովքեր դա իրականացրել են և ոչ ոք չի պատժվել նրա օրոք։

-Բայց պատերազմում պարտություն է գրանցվել, կա շոկ, միգուցե՝ ժողովրդի մի հատված սպասում է փրկչի, ուժեղ կերպարի՝ երկաթյա ձեռքով, որը կգա, ամեն ինչ տեղը կդնի, կփրկի բոլորին և այլն։ Այստեղ Ռոբերտ Քոչարյանի շանսերը մեծանո՞ւմ են, որովհետև նրա փիարն արվում է այն հիմքով, որ հաղթած նախագահ է։ Քոչարյանն անգամ ասում էր՝ եթե ինքը լիներ երկրի ղեկավարը, չէր լինի պատերազմը։ Կարելի՞ է մոռանալ այդ իրադարձությունները և հիմա երկրորդ շանս տալ։

-Նախ՝ ինքը թե որտեղ է հաղթել, ես չգիտեմ։ Ինքը ճիշտ է՝ Ղարաբաղում հաղթել է իշխանության գալու առումով, Հայաստանում՝ նույնպես։ Բայց ինքը վարել է բանակցություններ զիջումների մասին։ Վերջերս զինվորական կամ քաղաքական գործիչներից մեկը նշեց, որ նրա օրոք են դադարեցվել պաշտպանական շրջանների կառուցումը, որովհետև մենք այդ հողերը հետ էինք տալու։ Եվ նա այնքան ուժեղ է եղել, կարողացել է՝ Հայաստանն իսկապես այնպես է թալանել, որ ժամանակին նրա տղան ամենաերիտասարդ միլիարդատերը ճանաչվեց և նրա քայլերի արդյունքն է նաև, որ ունեցել ենք այս պարտությունը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան