ԱԺ ուժերը՝ արտահերթի վերաբերյալ. Սերժ Սարգսյանը՝ հաջորդ իշխանության մասին. Լուրեր

Լուրեր

11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
Բոլորը

Հունիսի 20-ին Հայաստանում կլինեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ։ Այս մասին հայտնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպումից հետո։ Նա նշել է, որ ստեղծված ներքաղաքական իրադրությունից լավագույն ելքը արտահերթ խորհրդարանական ընտրություններն են:

Հանդիպումից հետո Գագիկ Ծառուկյանն իր էջում գրել է, որ նոր իշխանություն և նոր կառավարություն ձևավորելու միակ լեգիտիմ ճանապարհը արտահերթ ընտրություններն են: Ժողովուրդն իր քվեով պետք է որոշի, թե ում է վստահելու հաջորդ իշխանությունը:

ԱԺ ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն էլ տեղեկացրել է, որ հեռախոսազրույց է ունեցել Փաշինյանի հետ։ Մարուքյանը տեղեկացրել է, որ հունիսի 20-ը, որպես արտահերթ խորհրդարանական ընտրությունների օր, իրենց համար ընդունելի է։

—

Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր դատարանի դիմաց հավաքված համակիրների հետ հանդիպմանը ասել է, մեջբերում եմ, կապիտուլյանտները պետք է հեռանան: Ժողովուրդը պետք է ընտրի պետականամետ կառավարություն, որը պետք է լծվի ՀՀ անվտանգության և քաղաքացիների բարեկեցության բարձրացման գործին։ Նա նշել է, որ այն, ինչ մնացել է Արցախից, երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում։

—

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և մյուսների քրգործով անցնող նախկին գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի և նրա տեղակալի` Սամվել Գալստյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է նրանց մահվան հիմքով։ Դատարանը նման որոշում է ընդունել նրանց հարազատների միջնորդությամբ։