Մրցույթ` սովորողների կրթության շարունակականության և որակի ապահովման համար. ԿԳՄՍՆ

Լուրեր

09.06.2026 | 23:19
Կանանց Հայաստանի հավաքականը 0:6 հաշվով պարտվեց Բելառուսին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 23:00
Antropic-ը զգուշացնում է․ ԱԲ զարգացումը 25 տոկոս հավանականությամբ կարող է դուրս գալ մարդու վերահսկողությունից
09.06.2026 | 22:52
Միկա Բադալյանին կալանավորելու միջնորդությունը բավարարվել է
09.06.2026 | 22:34
Եղիշե Մելիքյանը` Մոլդովայի հետ ոչ-ոքիի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 22:17
Տրանսպորտային միջոցը երկրորդ շարքում կանգառ կամ կայանում կատարելու համար կազմվել է 7595 արձանագրություն․ ՆԳՆ
09.06.2026 | 22:04
«Թալիբան»-ն Աֆղանստանի պետական ​​ծառայողներին արգելել է սմարթֆոններ օգտագործել
09.06.2026 | 21:50
Ալբանիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ
09.06.2026 | 21:37
27/7 ընտրատեղամասի տվյալները սխալ են մուտքագրվել ոչ միայն  ԲՀԿ-ի դեպքում
09.06.2026 | 21:33
Բաքվի վերաքննիչ դատարանում Արայիկ Հարությունյանի փաստաբանը խնդրել է արդարացնել իր պաշտպանյալին
09.06.2026 | 21:24
Ադրբեջանը ծրագրում է Թուրքիայից KAAN կործանիչներ գնել
09.06.2026 | 21:10
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.06.2026 | 20:55
Հայաստանի հավաքականը բաց թողեց հաղթանակը Մոլդովայի դեմ խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 20:45
Մի քանի քվեն ու պատերազմի սպառնալիքը․ ինչպես վերահաշվարկը կարող է փոխել ապագա ԱԺ-ի պատկերը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 20:39
«Օսիպյանը հրաժարվել է բուժզննումից․ հացադուլի 14-րդ օրից հետո կյանքը ցանկացած պահի կարող է դադարել»․ փաստաբան
09.06.2026 | 20:30
Ով էր վստահ, որ հաղթելու է․ սպասելիքներ և իրականություն․ ԵզրաԿԱՑՈՒԹՅՈՒՆ
Բոլորը

ՀՀ ԿԳՄՍ նախարարության Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը Հայաստանում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հետ ՀՀ մարզային դպրոցներում, ուսուցիչների բացակայությամբ պայմանավորված, սովորողների կրթության շարունակականության և որակի ապահովման նպատակով հայտարարում է էլեկտրոնային ուսուցում իրականացնող դպրոցների ընտրության մրցույթ։ Մրցույթն անցկացվելու է բաց ձևաչափով և հասանելի է լինելու բոլոր հանրակրթական դպրոցների համար։

Մրցույթը հաղթահարած դպրոցներում՝

  • կընտրվի առնվազն մեկ մենթոր ուսուցիչ/մասնագետ,
  • կիրականացվի մենթորի էլեկտրոնային դասավանդման կարողությունների զարգացում,
  • վերապատրաստումից հետո մենթորը կառաջնորդի իր դպրոցի ուսուցիչների էլեկտրոնային դասավանդման կարողությունների զարգացումը։

Էլեկտրոնային դասավանդման կարողությունների զարգացման գործընթացն արդյունավետ ավարտած դպրոցների ուսուցիչները հնարավորություն կունենան դասավանդել ուսուցչի կարիք ունեցող դպրոցների աշակերտներին՝ ուսուցչի թափուր տեղի համար անցկացվող մրցույթի օրինակելի կարգի 7-րդ կետին համապատասխան։

 

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել դիմում-հայտ՝ ներկայացնելով հետևյալ տեղեկատվությունը՝

  • մոտիվացիոն նամակ 1-ից 2 էջ (նամակում անհրաժեշտ է պատասխանել հետևյալ հարցերին՝ (i) ինչու՞ եք ցանկանում մասնակցել ծրագրին, (ii) էլեկտրոնային ուսուցման ի՞նչ փորձառություն և կարողություն ունի դպրոցը, (iii)  ինչպե՞ս է տարբերվում էլեկտրոնային ուսուցման մեթոդաբանությունը, (iiii) ինչպե՞ս է էլեկտրոնային ուսուցումը փոխում ուսումնառությունը և այլն),
  • տեղեկատվություն դպրոցի տեխնիկական հագեցվածության մասին,
  • ուսուցչի/ուսուցիչների ինքնակենսագրությունները (CV) (առկայության դեպքում կցել էլեկտրոնային դասավանդման փորձառությունը հաստատող նյութեր՝ հավաստագիր, տեսադասի և վեբինարի հղում, նյութ և այլն), որոնք դասավանդելու են բացակայող առարկաները (տե՛ս առարկաների ցանկը):

Դիմելու վերջնաժամկետն ապրիլի 1-ն է։

Մրցույթի վերջնաժամկետի ավարտից հետո կկազմակերպվի այց մրցույթի 1-ին փուլը հաղթահարած դպրոցներ՝ ներկայացված կարողություններին տեղում ծանոթանալու համար։

Հարցերի դեպքում խնդրում ենք նամակ հղել հետևյալ էլեկտրոնային հասցեին՝ [email protected] կամ զանգահարել 00374 10 57 84 55 (ներքին համար 301):