Վերաքննիչ դատարանը բավարարել է կրկնակի քվեարկելու փորձ կատարած քաղաքացուն 2 տարվա ազատազրկման դատապարտելուն ուղղված դատախազության հերթական բողոքը

Լուրեր

14.10.2026 | 22:58
Ֆրանսիայի ԱԳ նախարարն Ադրբեջանին մեղադրել է ֆրանիսական Նոր Կալեդոնիայի գործերին միջամտելու մեջ․ Բաքուն արձագանքել է
14.10.2026 | 22:43
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
14.10.2026 | 22:28
Հրազդանում ոստիկանները թմրանյութի 105 փաթեթ և զենք-զինամթերք են առգրավել
14.10.2026 | 22:13
36 ժամ գազ չի լինի Արաբկիր վարչական շրջանի մի շարք հասցեներում
14.10.2026 | 21:57
Ծանրորդ Նարեկ Գրիգորյանը` Եվրոպայի առաջնության չեմպիոն
14.10.2026 | 21:45
Սահմանադրական դատարանի նախագահի նոր ընտրությունը կանցկացվի
14.10.2026 | 21:42
24 ժամ ջուր չի լինի Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում
14.10.2026 | 21:27
ԶՈՒ ԳՇ պետը չհայտարարված այցեր է կատարել ՊՆ զորամասեր
14.10.2026 | 21:13
Ադրբեջանում մի խումբ անձինք կալանավորվել են դպրոցներում հիջաբի արգելքի դեմ բողոքի ցույցերի համար
14.10.2026 | 21:04
Սահմանադրական դատարանի նախագահ չընտրվեց. աշխատակարգային նիստն ավարտվել է
14.10.2026 | 21:00
Վարչապետը բացահայտեց՝ անկլավների փոխանակումն ամենահավանականն է, Արծվաշենը՝ Ադրբեջանին, 3 անկլավ՝ ՀՀ-ին․ Թագուհի Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.10.2026 | 20:44
Իրանամետ հաքերները ստանձնել են Ադրբեջանի դեմ կիբերհարձակման պատասխանատվությունը՝ պատճառ նշելով հիջաբ կրելու արգելքը
14.10.2026 | 20:30
«Ցավոտ սահմանափակումներ»՝ մարզերից եկողների համար․ ինչ է պատրաստվում անել քաղաքապետարանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.10.2026 | 20:23
Էդգար Շաթիրյան, Վլադիմիր Վարդանյան. ՍԴ նախագահի պաշտոնին հավակնում է երկու թեկնածու
14.10.2026 | 20:10
Ինչ են խոսել անկլավների մասին․ Փաշինյանը բացահայտում է Ալիևի հետ Թուրքմենստանում շփման թեման. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ընտրությունների ժամանակ կրկնակի քվեարկելու փորձ կատարեու մեջ մեղադրվող անձի նկատմամբ նշանակված ազատազրկում պատիժը պայմանականորեն չկիրառելու 
մասին ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավճիռը բեկանելու և փոխելու վերաբերյալ դատախազի ներկայացած հերթական բողոքն է բավարարվել ՀՀ 
վերաքննիչ քրեական դատարանի կողմից:

2017 թվականի ապրիլի 3-ին ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության Ամասիայի բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 34-153-րդ հոդվածի հատկանիշներով 
հարուցվել է քրեական գործ՝ մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարելու դեպքի առթիվ: Գործն ուղարկվել է ըստ ենթակայության՝ ՀՀ քննչական կոմիտեի 
Շիրակի մարզային քննչական վարչություն: Իրականացված նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ պարզվել էր, որ 
Շիրակի մարզի Ամասիա գյուղի բնակիչ Դավիթ Ալեքսանյանը 2017 թվականի ապրիլի 2-ին՝ ժամը 18:47-ին, Ամասիայի թիվ 30/37 ընտրատեղամասում անցկացվող ՀՀ 
Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ ներկայացել է հանձնաժողովի անդամ, տեխնիկական սարքի օպերատորին և, ներկայացնելով իր նույնականացման քարտը՝ 
կատարել սահմանված կարգով քվեարկություն: Սակայն րոպեներ անց մուտք գործելով ընտրատեղամաս, կրկին քվեարկություն կատարելու դիտավորություն 
ունենալով՝ մոտեցել է նույն տեխնիկական սարքի օպերատորին և ներկայացրել անձնագիրը, սակայն իր կամքից անկախ հանգամանքներով հանցագործությունը 
ավարտին չի հասցրել, քանի որ համապատասխան սարքի միջոցով արձանագրվել է նրա կողմից կրկնակի քվեարկություն կատարելու փորձ:

Դավիթ Ալեքսանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-153-րդ հոդվածով և նրա նկատմամբ խափանման միջոց ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին:

2017 թվականի ապրիլի 7-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարան:

 2017 թվականի օգոստոսի 23-ին վերջինիս կողմից կայացվել է դատավճիռ, որով Դավիթ Ալեքսանյանը մեղավոր է ճանաչվել իրեն մեղսագրվող հանցագործության կատարման համար և դատապարտվել ազատազրկման 2 տարի ժամկետով: Սակայն ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի հիման նրա նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել և սահմանվել է փորձաշրջան՝ 2 տարի ժամկետով:

 Դատական ակտը ՀՀ Շիրակի մարզի դատախազի կողմից պատժի մասով բողոքարկվել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարան:

 Քննելով բողոքը՝ ՀՀ Վերաքննիչ դատարանը բավարարել է այն, բեկանել առաջին ատյանի դատարանի դատավճիռը, ամբաստանյալի նկատմամբ նշանակված պատիժը 
պայմանականորեն չկիրառելը ճանաչել անթույլատրելի և նրա նկատմամբ վերջնական պատիժ սահմանել ազատազրկում երկու տարի ժամկետով: