Այգին բարեկարգելու համար անհրաժեշտ էր ծառահատում իրականացնե՞լ

Լուրեր

12.10.2026 | 23:18
Գազամատակարարման դադարեցումներ՝ Հայաստանի մի շարք հասցեներում
12.10.2026 | 22:59
Հայտնաբերվել է 505 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
12.10.2026 | 22:45
ԵՄ-ն Հայաստանին օգնել է հակազդել օտարերկրյա միջամտությանը․ Կալլաս
12.10.2026 | 22:36
Քննարկվել են Հայաստանի Կարմիր խաչի և Իրանի Կարմիր մահիկի ընկերությունների միջև համագործակցության խորացման հարցեր
12.10.2026 | 22:23
ՆԱՏՕ-ի գլխավոր հրամանատարը ներկայացրել է ՌԴ-ի հնարավոր հարձակման դեպքում ծրագիրը՝ Կալինինգրադին ու Պետերբուրգին հարվածներով
12.10.2026 | 22:10
ԵՄ-ն հստակեցրել է իր դիրքորոշումը երևանյան COP17-ի համար
12.10.2026 | 21:58
Արարատ Միրզոյանն ու Ռադոսլավ Սիկորսկին քննարկել են Հայաստանի և Լեհաստանի համագործակցության խորացման հարցեր
12.10.2026 | 21:44
Ղրղզստանը, Ուզբեկստանը, Թուրքմենստանը, Ադրբեջանը, Վրաստանը և Թուրքիան CASCA+ միջազգային տրանսպորտային միջանցքի արձանագրություն են ստորագրել
12.10.2026 | 21:29
Թեհրանն անվտանգության համաձայնագիր է առաջարկում․ Ալիևն ընդունել է Իրանի ներքին գործերի նախարարին
12.10.2026 | 21:17
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
12.10.2026 | 21:00
Այլընտրանք չկա ՌԴ-ի հետ ատոմակայանի կառուցմանը․ ի՞նչ եք առաջարկում՝ չունենա՞նք ատոմական․ Էդմոն Մարուքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:56
Լարված իրավիճակ՝ Շինարարների փողոցում. քաղաքապետարանից ժամանել են կրպակները քանդելու. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:44
Նախագահ Վահագն Խաչատուրյանը օրենք է ստորագրել
12.10.2026 | 20:30
Վճարովի արձակուրդ՝ նորածնի հոր համար․ իրավունք, որի մասին շատերը չգիտեն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:16
Արենիում 0.12 հա հողամասի աճուրդն անվավեր է ճանաչվել․ համայնքին կփոխհատուցվի 385 հազար դրամ
Բոլորը

Փետրվարի 3-ին՝ կենսգիշերին մոտ, Երևանի քաղաքապետարանի դիմաց գտնվող Մյասնիկյան արձանի հետնամասի այգում ծառահատում է իրականացվել: Factor.am-ի հետ զրույցում ականատեսները, որոնք չցանկացան տեսանկարահանվել, պատմեցին՝ տարածքում հատվել է մոտ 68 ծառ: Նրանց պատմելով ՝ հատվել են ինչպես հաստաբուն, այնպես էլ մոտ 4-5 տարի առաջ տնկած ծառեր՝ հիմնականում եղևնիներ և կաղնիներ:

Երևանի ավագանու ընդդիմադիր «Ելք» խմբակցության անդամ Արայիկ Հարությունյանին ծառերի սպասվող սպանդի մասին ահազանգել են կատարվածից դեռ օրեր առաջ:Հարությունյանը շտապել է այդ մասին հայտնել քաղաքապետարանի համապատասխան վարչությանը, սակայն, փաստորեն, անօգուտ:

Ըստ Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամի՝ այգում ծառահատման նախաձեռնությունը եղել է շինարարական աշխատանքներ իրականացնող  կապալառու՝ «Հայր և որդի Մանվելյաններ» ընկերությանը: Կատարվող շինաշխատանքները ֆինանսավորվում են «Վարդանյանների ընտանիք» բարեգործական հիմնադրամի կողմից: Վարդանյանների հիմնադրամը  այգին բարեկարգելու թույլտվությունը  քաղաքապետարանից ստացել է  դեռ նախորդ տարվա դեկտեմբերին: Ըստ նախագծի` Վարդանյանների ընտանիքը նախատեսում է բարեկարգել այգին, և Երևանի 2800-ամյակին ընդառաջ այն փոխանցել համայնքային սեփականության: 

Հարությունյանի պնդմամբ՝ ավագանու կողմից դեկտեմբեր ամսին Վարդանյանների ընտանիքին տրված՝ այգին բարեկարգելու թույլտվության մեջ ծառահատումների մասին որևէ խոսք չի եղել:

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի բնապահպանության վարչության պետ Ավետ Մարտիրոսյանը՝ մեր հարցը լսելով հորդորեց ավելի ուշ զանգել, իսկ «ավելի ուշ» կատարված մեր բոլոր զանգերը մնացին անպատասխան:

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանն էլ, ինչպես ինքն ասաց, որոշ տեսանյութեր է տեսել համացանցնում, սակայն մեկնաբանություն ստանալու համար հորդորեց հարցերն ուղարկել գրավոր:

Պարզաբանում չհաջողվեց ստանալ նաև «Վարդանյանների ընտանիք» հիմնադրամից: Իսկ ահա Ոստիկանությունից հայտնեցին՝ ստացել են ահազանգ և այժմ ստուգումներ են իրականացվում:

Հ.Գ. Ավելի ուշ, քաղաքապետարանը հանդես եկավ պարզաբանմամբ՝ նշելով, որ այգում իրականացվող հիմնանորոգման աշխատանքների շրջանակում, մասնագիտական համապատասխան եզրակացությամբ, հատվել են չոր և ծերացած ծառեր: Նաև տրվեց հավաստիացում, որ այգին կհամալրվի քառապատիկ ավել քանակությամբ բարձրարժեք ծառերով: Իսկ թե որքանով են հատված ծառերը չոր և ծերացած՝ պարզ է երևում է տեսանյութում:

Շողիկ Գալստյան