Ո՞ւմ տնօրինման տակ են և որքա՞ն են ապաստարանները Հայաստանում․ Արմեն Խաչատրյանի հարցը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.10.2026 | 19:27
Լավագույն բուհերում սովորողներին տարկետում կտրվի մինչև 32 տարեկանը 
08.10.2026 | 19:13
ԱՄՆ-ը «երբեք թույլ չէր տա» Հունաստան-Թուրքիա հակամարտություն․ Ռուբիոն նշել է F-35-ների Անկարային փոխանցման պայմանը
08.10.2026 | 19:00
ՀՕՖ-ի բարեգործական ճաշարանը չի փակվում․ բայց շահառուները մտահոգված են. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 18:48
Առանց ակումբի մնացած ամենաթանկ ֆուտբոլիստները՝ ըստ Transfermarkt-ի
08.10.2026 | 18:39
ՀՌՀ-ն հեռարձակողների հետ քննարկել է տեսալսողական բովանդակության նոր չափորոշիչները
08.10.2026 | 18:28
Այս պահին բանակցային կարգավորման հեռանկար չի երևում․ Ռուբիոն՝ ռուս-ուկրաինական պատերազմի մասին
08.10.2026 | 18:19
Միրզոյանն ու Ղազախստանի ԱԳ նախարարը քննարկել են տարածաշրջանային փոխկապակցվածությունն ու խաղաղության ջանքերը
08.10.2026 | 18:10
ՀՀ-Ադրբեջան քննարկում Գորիսում՝ TRIPP-ի հարցով // «Ռոսիա»-ի շենքի բռնագանձնման պահանջ է դրվել․ ԼՈՒՐԵՐ
08.10.2026 | 18:02
Փարիզում քննարկվել է ապաստանի գործերով մասնագիտացված դատավորներ ունենալու հնարավորությունը
08.10.2026 | 17:52
Եվրախորհրդարանը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իրանում, Վրաստանում և Ադրբեջանում բռնաճնշումների պատասխանատուների նկատմամբ
08.10.2026 | 17:43
Առուշանյանը ՔՊ կուսակցության անդամ չէ և չի պատրաստվում դառնալ․ Արմեն Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:35
Եվրախորհրդարանում կոչ են արել փակել ԵՄ տարածքում գործող բոլոր «Ռուսական տները»
08.10.2026 | 17:30
Կաթողիկոսի եղբայր Գևորգ Ներսիսյանն ու նրա որդին մեղավոր են ճանաչվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:26
Sportico. Աշխարհի ամենաբարձր վարձատրությամբ ֆուտբոլիստները
08.10.2026 | 17:18
Մուրադովն անհետ կորածների ցուցակ ուներ, օգտագործե՛ք ՌԴ-ի ձեր լծակները․ զոհվածի մայր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ո՞ւմ տնօրինման տակ են և որքա՞ն են ապաստարանները Հայաստանում: ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստին ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանին այս հարցն ուղղեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը:

«131 ապաստարան ունենք. շենքերի նկուղային մասերի մի մասը, որոնք հանդիսանում են որպես ապաստարան, սեփականաշնորհված են և փակ են պահվում… Ապաստարանների մասով սահմանամերձ բնակավայրերում վիճակն ավելի լավ է, քան, օրինակ՝ Երևանում և հարակից շրջաններում»,- նշեց Փիլոյանը:

Նա հայտնեց, որ Տավուշի մարզի օրինակով ապաստարաններ են կառուցվելու նաև Սյունիքի մարզում:  Նախարարը հայտնեց, որ Սյունիքում լինելու է քաղպաշտպանության 8 հենակետ, մեկն արդեն սկսել է գործել Շուռնուխում: Առաջիկայում հենակետերը կգործարկվեն նաև Շիկահողում, Դավիթ Բեկում, Տեղ գյուղում և ևս 4 համայնքում:

Մանրամասները՝ տեսանյութում: