Ադրբեջանի ԱԳՆ-ն Անն Լինդեի բրիֆինգին միջազգային ու տեղական լրատվամիջոցներին չի հրավիրել

Լուրեր

26.08.2026 | 23:30
Երևանում ապամոնտաժվել են ևս երկու ապօրինի կառույցներ. քաղաքապետարան
26.08.2026 | 23:28
Մյասնիկյան պողոտայում բռնկված հրդեհը մեկուսացվել է
26.08.2026 | 23:14
Հայաստանից աշակերտները կշարունակեն սովորել Թուրքիայի հայկական դպրոցներում․ նոր կարգավորումներ չկան
26.08.2026 | 23:00
Երևանը խորացնում է անվտանգության ոլորտում գործակցությունը Վարշավայի հետ. Հայաստանը ռազմական կցորդ կունենա Լեհաստանում
26.08.2026 | 22:44
Ոստիկանները թմրամիջոցների իրացման մեղադրանքով հետախուզվողի են հայտնաբերել
26.08.2026 | 22:30
Վթար Ծովագյուղ-Շողակաթ-Վարդենիս ավտոճանապարհին. կա 9 տուժած
26.08.2026 | 22:17
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
26.08.2026 | 22:04
Թրամփը հայտարարել է, թե չի կարծում, որ Իրանի գերագույն առաջնորդը մահացել է
26.08.2026 | 21:49
Հրդեհ Մյասնիկյան պողոտայում. դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ
26.08.2026 | 21:43
Վարչապետը նոր նշանակում է արել
26.08.2026 | 21:30
«Էրդողանը մահացել է» գրառման հրապարակումից հետո Թուրքիայում հետաքննություն է սկսվել
26.08.2026 | 21:16
Ֆուտզալի Հայաստանի չեմպիոնը հաղթանակով մեկնարկեց Չեմպիոնների լիգայում
26.08.2026 | 21:10
Գումարը հատկացվեց, ծրագիրը չգնվեց․ 3 տարի անց ՊԵԿ-ը կրկին ուզում է «Chainalysis Reactor»-ը 
26.08.2026 | 20:55
Թրամփը մեկնաբանել է ԿՀՎ ղեկավարի Մոսկվա կատարած այցը
26.08.2026 | 20:41
«Քուչի պանյատներո՞վ եք պատկերացնում էս երկրի կառավարումը»․ լարված իրավիճակ՝ Չախոյանի ելույթի ժամանակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ադրբեջանի իշխանությունները այսօր երկրի ԱԳ նախարարի ու ԵԱՀԿ նախագահ, Շվեդիայի արտգործնախարար Անն Լինդեի ճեպազրույցին չեն հրավիրել շատ լրագրողների, այդ թվում՝ միջազգային լրատվամիջոցների ներկայացուցիչների։ Այս մասին գրում է «Թուրան» գործակալությունը։

Ինչո՞վ է պայմանավորված Ադրբեջանի ԱԳՆ-ի այս որոշումը՝ պարզ չէ։ Սակայն սա բերել է նրան, որ Անն Լինդեի ելույթի բովանդակությունը մնացել է անհայտ լրատվամիջոցների մեծ մասի համար։

Ինչ վերաբերում է փոքրաթիվ իշխանամետ ԶԼՄ-ներին, ապա նրանք ներկայացրել են Լինդեի ելույթից մեկ-երկու անկարևոր դրվագ, փոխարենը ակտիվորեն լուսաբանել են ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հայտարարությունները։ «Թուրանը» միայն երեկոյան է կարողացել ծանոթանալ Լինդեի ելույթին`տեքստը խնդրելով նրանից։

Դրանում, մասնավորապես, ասվում է, որ Ադրբեջանի ԱԳՆ-ի հետ հանդիպման արդյունքում Լինդեն նշել է, որ ուշադրություն կենտրոնում է տարածաշրջանում իրավիճակը, որը փոխվել է 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո։ Ըստ նրա՝ դրա կետերի կատարումը, ներառյալ՝ գերիների թեման, ինչպես նաև հումանիտար իրավունքի հարգումը, հող կստեղծեն առաջընթացի համար։

«Ես լիովին սատարում եմ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործունեությունն ու իմ անձնական ներկայացուցչի աշխատանքը՝ հարատև խաղաղության հասնելու փնտրտուքներում։ Մնացել է լուծել մի շարք կարևոր հարցեր։ ԵԱՀԿ-ն ու միջազգային հանրությունը պետք է կարևոր դերակատարում ունենան որոշումների փնտրտուքի մեջ»,- ասել է Անն Լինդեն։

Էմմա Չոբանյան