Երևանում բացվել է Լեոնիդ Ենգիբարյանի անվան պուրակը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Մշակույթ
15.03.2021 | 19:36ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, կրկեսի դերասան Լեոնիդ Ենգիբարյանի ծննդյան օրը Երևանի կրկեսի շենքի հարևանությամբ բացվել է նրա անվան պուրակը: Ավելի քան տասը տարվա դադարից հետո, պայմանավորված կրկեսի շենքի շինարարությամբ, հարազատ վայր է վերադարձել նաև արտիստի արձանը:
Նշենք, որ դեռևս 2020 թվականի ապրիլին Երևանի ավագանու որոշմամբ պուրակն անվանակոչվել էր Ենգիբարյանի անվամբ:
Տարածքը բարեկարգվել է համայնք-մասնավոր համագործակցությամբ:
Մանրամասները տեսանյությում: