Ալ. Վարպետյանի մուտքը ՀՀ արգելելու ԱԱԾ որոշման դեմ հայցի քննությունը` այսօր. ՀՔԱՎ

Լուրեր

16.06.2026 | 17:01
Ծնողական ժամ․ ծնողը կարող է բացակայել աշխատանքից և վարձատրվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.06.2026 | 16:50
Արման Ծառուկյանը հայտնել է՝ ինչպես է պատրաստվում հաղթել Ջասթին Գեյջիին
16.06.2026 | 16:48
Հակակոռուպցիոն կոմիտեում ընտրական հանցագործությունների վերաբերյալ 125 քրեական վարույթ է նախաձեռնվել
16.06.2026 | 16:43
Կառավարությունում քննարկվել են անշարժ գույքի գրանցման համակարգի բարեփոխումները
16.06.2026 | 16:39
Փարիզում քննարկվել է հայ-ֆրանսիական ռազմավարական հուշագրի իրագործումը
16.06.2026 | 16:33
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հացադուլավորների պահման պայմանները մտահոգիչ են․ դիտորդական խումբ․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
16.06.2026 | 16:30
ԱԺ-ում հայտարարությունների ժամ է. ՈՒՂԻՂ
16.06.2026 | 16:22
Առաջնորդներն «անկեղծ» քննարկում են ունեցել Իրանի հետ կնքված համաձայնագրի շուրջ G7-ի ընթրիքի ժամանակ
16.06.2026 | 16:14
Կարեն Խաչանովն անհաջող է մեկնարկել Հալեի մրցաշարում
16.06.2026 | 16:11
Ավելի քան 16 հազար վարորդի վարելու իրավունքը կարող է վերականգնվել․ նախագիծն ԱԺ-ում է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.06.2026 | 16:03
ՌԴ-ն պետք է գործարք կնքի․ Թրամփը պատմել է G7-ի շրջանակում Զելենսկիի հետ հանդիպման մասին
16.06.2026 | 15:55
ՀՀ-ում ձերբակալված և 3 օր անազատության մեջ պահված ռուս մաթեմատիկոսին թույլատրել են լքել երկիրը. արտահանձնման պահանջ չի ներկայացվել 
16.06.2026 | 15:47
Կրեմլն արձագանքել է Զելենսկիի առաջարկին
16.06.2026 | 15:38
Մեծ Բրիտանիան հայտարարել է Ռուսաստանի «ստվերային նավատորմի» դեմ նոր պատժամիջոցների մասին
16.06.2026 | 15:27
Ես այլևս չեմ ուզում թաքցնել․ Նիկոլ Փաշինյանը՝ նախընտրական շրջանում ՀՀ-ին սպառնացող վտանգների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը
 
Տեղեկացնում ենք, որ այսօր՝ 2018 թ. փետրվարի 5-ին՝ ժամը 16:30-ին, ՀՀ Վարչական դատարանում կշարունակվի ֆրանսահայ գործիչ Ալ. Վարպետյանի մուտքը ՀՀ արգելելու ԱԱԾ որոշման դեմ հայցի քննությունը:Ալ. Վարպետյանի մուտքը ՀՀ արգելվել է 2002 թ.-ից: ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը մուտքի արգելքը մեկնաբանել է «Օտարեկրացիների մասին» ՀՀ օրենքով՝ պնդելով, թե կան «հավաստի տվյալներ», որ Ալ. Վարպետյանի գործունեությունը կարող է վնաս պատճառել ՀՀ անվտանգությանը: Վերջինիս տվյալները ներառված են «ՀՀ տարածքում անցանկալի համարվող օտարերկրացիների տվյալների բանկում»:

Ալ. Վարպետյանի իրավունքների պաշտպանությունն ստանձնել է Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը և նրա մուտքի արգելքը վերացնելու հարցով 2017 թ. մարտի 10-ին դիմել ՀՀ ԱԱԾ: Վերջինս մերժել է ինչպես այս դիմումը, այնպես էլ դիմումը մերժելու մասին որոշման դեմ ներկայացված վարչական բողոքը:

2017 թ. հունիսի 6-ին Ալ. Վարպետյանի ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբան Ա. Չատինյանը ՀՀ տարածքում անցանկալի համարվող օտարերկրացիների տվյալների բանկում Ալ. Վարպետյանի տվյալները ներառելը և վարչական բողոքը մերժելու որոշումը ոչ իրավաչափ ճանաչելու հարցով դիմել է դատարան: