Կապանում դիրք հանձնելու հրաման չկա. փոխնախարարը՝ համացանցում աղմուկ հանած տեսանյութի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

01.08.2026 | 19:09
Քննարկվել է ազատազրկվածների պահման պայմանների բարելավումը
01.08.2026 | 18:40
Քննարկվել են Հայաստանի և Չեռնոգորիայի միջև բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության խորացման հարցեր
01.08.2026 | 18:26
Մ-17 ԱԱ. Դավիթ Բալեյանը պարտվեց մեդալային գոտեմարտում
01.08.2026 | 17:57
SpaceX-ի հրթիռը կբախվի Լուսնին. գիտնականները պատրաստվում են ուսումնասիրել ուժեղ հարվածի հետևանքները
01.08.2026 | 17:34
ՖԻՖԱ-ն հրաժարվել է Աշխարհի առաջնության իրավունքների վաճառքի ծրագրից
01.08.2026 | 17:16
Փրկարարները նկուղից հեռացրել են մոտ 25 տոննա ջուր
01.08.2026 | 16:56
Սեուտայից Մարոկկո է վերադարձել շուրջ 70 հազար անօրինական միգրանտ
01.08.2026 | 16:38
Փաշինյանն այցելել է Արմավիրի մարզում գործող ձկնաբուծարան
01.08.2026 | 16:21
Երևանի Կենտրոնում փոշու պարունակությունն ամբողջ շաբաթ գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիան
01.08.2026 | 15:55
Օգոստոսին արտառոց շոգեր կամ ցրտեր չեն սպասվում. Գագիկ Սուրենյան
01.08.2026 | 15:37
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանն ու Լոս Անջելեսի գլխավոր հյուպատոսը հանդիպել են Հայ Առաքելական եկեղեցու երկու թեմերի առաջնորդների հետ
01.08.2026 | 15:20
ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը շնորհավորել է Արաքս Մանսուրյանին տարեդարձի առթիվ
01.08.2026 | 14:49
ChatGPT-ի նման հարթակները աշխատում են այս գործարանների շնորհիվ. Փաշինյանը Գագարինում է
01.08.2026 | 14:26
Պետությունը Լոռի բերդ համայնքին է տրամադրել 8 միավոր տեխնիկա
01.08.2026 | 13:53
Մ-17 ԱԱ. Մուրադ Ղարիբյանը, Գրիշա Գևորգյանը և Վարուժան Ասլանյանն անհաջող մեկնարկեցին
Բոլորը

Տարածված տեսանյութի հետ կապված ռազմական ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում, իսկ Կապանի առաջնագծում որևէ լուրջ մտահոգության կարիք կամ առիթ չկա: Այս մասին, այսօր՝ մարտի 15-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց պաշտպանության փոխնխարար Արման Սարգսյանը:

«Անվտանգային իմաստով որևէ խնդիր չկա: Այս պահին ՊՆ-ն ու ԳՇ-ն ամեն ինչ անում են զինվորների վիճակը, իրենց պայմանները բարելավելու ուղղությամբ: Սրանք ընթացիկ աշխատանքներ են, որոնք իրականացվում են ամենօրյա ռեժիմով»,- նշեց փոխնախարարը:

Հարցին, թե արդյո՞ք Կապանում դիրք թողնելու հրաման եղել է, Սարգսյանը պատասխանեց, որ դիրք թողնելու հրամանի մասին խոսք չկա. «Վստահեցնում եմ, որ որևէ դիրք հանձնելու մասին խոսք չի եղել»:

Դիտարկմանը, որ միշտ պաշտոնապես հերքվում է, սակայն հետո պարզվում է, որ տարածված տեղեկությունները ճիշտ են, անգամ երրորդ փաստաթուղթ կա, փոխնախարարն արձագանքեց, որ ստորագրվրած երրորդ փաստաթուղթը որևէ մեկը չի տեսել. «Երրորդ փաստաթղթի մասին այս պահին որևէ խոսք լինել չի կարող: Եթե լիներ, բնականաբար հանրությունը տեղյակ կլիներ դրա մասին»:

Սարգսյանը չհերքեց, որ բանակում կան խնդիրներ՝ միևնույն ժամանակ նշելով, որ դրանց լուծելու համար իրականացվում են ինտենսիվ քայլեր, իրականացվում են ամենօրյա աշխատանքներ, որպեսզի անվտանգային միջավայրն ավելի ամրապնդված և երաշխավորված լինի:

«Յուրաքանչյուր ոչ, ով կանի հայտարարություններ, որոնք կարող են պարունակել առերևույթ հանցագործության, կամ բանակին վերաբերող հարցեր, այդ առնչությամբ պետք է իրականացվի ուսումնասիրություն և դա պետք է սկսել տվյալ մարդուց: Նման դեպքում դա որակել որպես հետապնդում, մեղմ ասած, ճիշտ չէ»: