Արցախի ԱԻՊԾ ճգնաժամային կառավարման կենտրոնում ստացվել է 810 զանգ. շաբաթվա ամփոփում

Լուրեր

10.08.2026 | 19:12
Բրիտանական Թագավորական նավատորմի անօդաչուները տվյալներ են փոխանցել Պեկինին․ պատճառը տեսախցիկների չինական բաղադրիչներն են․ The Telegraph
10.08.2026 | 19:00
Վարժական հավաքներին մասնակցած արտերկրում աշխատողների կորցրած եկամուտը չի փոխհատուցվում 
10.08.2026 | 18:43
Մինչև 2 մլն դրամ աջակցություն․ ինչ նպաստներ կարող են ստանալ երեխա ունեցող ընտանիքները
10.08.2026 | 18:29
Ուկրաինայի դատարանը փոխել է Զելենսկիի գրասենյակի նախկին ղեկավարի խափանման միջոցը․ նրան թույլատրվել է այցելել մի քանի մարզեր
10.08.2026 | 18:20
«Ոսկե գնդակի» ֆավորիտների ցանկը՝ ըստ Sports Illustrated-ի
10.08.2026 | 18:11
Պռոշյան բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
10.08.2026 | 18:03
Ձերբակալվել է Քասախի նախկին ղեկավարը // Վթար Սյունիքում՝ վրացական բեռնատարի մասնակցությամբ․ ԼՈՒՐԵՐ
10.08.2026 | 17:55
«Բարսելոնայի» նախկին ավագը տեղափոխվեց MLS
10.08.2026 | 17:49
Թուրքիայի հայոց պատրիարքությունը զորակցություն է հայտնել Գարեգին Բ-ին և եպիսկոպոսներին
10.08.2026 | 17:40
Մոլդովայի ԱԳՆ-ն հետ է կանչում Մոսկվայում դեսպանին՝ երկրի տարածքում ռուսական ԱԹՍ-ի անկումից հետո
10.08.2026 | 17:32
Կյանքից հեռացել է NBA-ի 5-ակի չեմպիոնը
10.08.2026 | 17:24
Բանավեճ Էդգար Ղազարյանի ու Վիլեն Գաբրիելյանի միջև. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 17:11
Պատրա՞ստ եք հրապարակել 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովի զեկույցը. Մանուկյանը՝ Գաբրիելյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 16:54
Սերժ Ռուշանյան, թե Արման Բաբախանյան․ ո՞ւմ կմակագրվի Ամենայն հայոց կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործը
10.08.2026 | 16:46
Պարոն Ղազարյանը դո՞ւրս է ձեր վերահսկողությունից, կարգի հրավիրե’ք. Էդուարդ Աղաջանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

2021 թվականի մարտի 8-ից 14-ն ընկած ժամանակահատվածում ԱԻ պետական ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոնում ստացվել է 810 զանգ: Նախորդ շաբավա համեմատ զանգերի թիվն նվազել է 102-ով:

Եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը նախորդ շաբաթվա համեմատ ավելացել է 3-ով: Գրանցված 4 ՃՏՊ-ի հետևանքով տուժել է 4 քաղաքացի, ցավոք՝ երկուսը մահվան ելքով:

Նախորդ շաբաթվա համեմատ հանրապետության տարածքում նվազել է հրդեհի դեպքերը: Հրդեհի մասին ստացվել է 2 հաղորդում, տուժածներ չկան:

Սակրավորները շարունակում են հանրապետության տարածքը մաքրել չպայթած և վտանգ ներկայացնող ռազմամթերքից: Բնակավայրերում այդ աշխատանքները հասցվել են առավելագույնի: Այժմ ինժեներահետախուզական աշխատանքներ են տարվում հիմնականում լեռնային և անտառային հատվածներում, գյուղատնտեսական նշանակության դաշտավայրերում: Ահազանգման կենտրոնում 7-օրյա ժամանակահատվածում զենք-զինամթերքի մասով գրանցվել է 25 կանչ: ԱԻ ծառայության սակրավորական ջոկատները վերջին մի շաբաթվա ընթացքում հիմնականում գործել են Մարտակերտ քաղաքում և նույն շրջանի գյուղերի տարածքներում:

Սոցիալ-կենցաղային պատահարների մասին գրանցվել է 44 կանչ, որոնց մեծ մասը կապված է եղել վերելակի և դռան բացման, ինչպես նաև ջրամատակարարման հետ:

ԱՀ ՆԳՆ ԱԻ ծառայության արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման փրկարարները 2020 թվականի նոյեմբերի 13-ից առ այսօր շարունակում են Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող տարածքներում իրականացնել զոհված զինծառայողների աճյունների և անհետ կորած զինծառայողների որոնողափրկարարական աշխատանքներ: Զինադադարից հետո հայտնաբերվել է 1499 աճյուն: