Փաշինյանը քննադատում էր Սերժ Սարգսյանի հագով կարած կոստյումը, հիմա զոռով քաշքշում են, չի հանում. Հովհաննես Սահակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

19.05.2026 | 12:24
«Բարսելոնայի» ֆուտբոլիստը չի մասնակցի ԱԱ-2026-ին, Յամալը կարող է բաց թողնել մեկնարկային խաղերը
19.05.2026 | 12:15
Երևանում խուզարկություններ են // ՀՀ-ն տեղական արտադրության զենք է արտահանել․ ԼՈՒՐԵՐ
19.05.2026 | 12:15
ՀՀ և Լիտվայի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի և Կեստուտիս Բուդրիսի համատեղ ասուլիսը. ՈՒՂԻՂ
19.05.2026 | 12:11
«Տերյանից պիտի վերունք էդ փողը»․ ըստ ՀԿԿ-ի՝ «Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուն ընտրողների վարձավճարներն է վճարել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.05.2026 | 12:02
«Անկախ դիտորդը» անհամաչափ և ընտրողական է համարում Արթուր Օսիպյանի ձերբակալությունը
19.05.2026 | 11:48
Մասկն ընդդեմ Ալթմանի. դատարանը մերժել է OpenAI-ի դեմ աղմկահարույց հայցը
19.05.2026 | 11:42
Սոնա Մնացականյանի մահվան գործով դատավճիռը մնաց ուժի մեջ. Վերաքննիչ դատարանը մերժեց բողոքը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.05.2026 | 11:39
ՀՀ դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել Հորդանանի թագավորին
19.05.2026 | 11:31
Հրապարակվել է Սոնա Մնացականյանի վրաերթի գործով Վերաքննիչ դատարանի որոշումը. ՈՒՂԻՂ
19.05.2026 | 11:30
Ռուսական զորքերը հարվածել են Ուկրաինայի մի քանի շրջանների. զոհեր և վիրավորներ կան
19.05.2026 | 11:20
Դիմում ենք Հայաստանում հավատարմագրված դեսպաններին ու դիտորդներին. «Հայաստան» դաշինքի հայտարարությունը
19.05.2026 | 11:11
ՀՀ-ն կանգառ չի, տեղ ենք հասել, ժողովուրդ․ Փաշինյանը դիմեց արցախցիներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.05.2026 | 11:04
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը. ՈՒՂԻՂ
19.05.2026 | 10:54
24 մասնակից՝ 11 երկրից․ մեկնարկում է Խաչատրյանի անվան միջազգային մրցույթը
19.05.2026 | 10:42
ԱԱ-2026․ Բրազիլի հավաքականի հայտացուցակն ու Նեյմարի վերադարձը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցը ՀՀԿ խորհրդի անդամ Հովհաննես Սահակյանի հետ

-Պարո՛ն Սահակյան, ընդունո՞ւմ եք, որ շուրջ 4 ամսում ձեզ՝ 17 ուժերին, չհաջողվեց հասնել Փաշինյանի հրաժարականին, քանի որ չստացաք հանրության աջակցությունը։

-Ես համամիտ չեմ, որովհետև այն, ինչ մենք այսօր տեսնում ենք մեր քաղաքական կյանքում, ես վստահ եմ՝ այսօրվա իշխանությունն այնքան երես չունի, գուցե և՝ չի գիտակցում իր արարքը, որ իրենք՝ իշխանությունը պատրաստ է մինչև վերջին կաթիլն էլ հանձնել, միայն թե մնան իշխանության։ Եվ եթե չլինեին այդ ճնշումները, այդ ընդհանուր գործընթացը, ապա մենք այսօր այս կետում չէինք լինի։ Այսինքն՝ իշխանությունը չէր խոսի արտահերթ ընտրությունների կամ իր պատասխանատվության մասին, որովհետև իշխանության կրող դերակատարը․․․ մենք տեսնում ենք, որ այս երեք տարվա ընթացքում բոլորը մեղավոր են՝ բացի իրենից, և բոլոր ոլորտներում կան մեղավորներ՝ բացի իրենից, որովհետև ինքն անձամբ պատերազմ չի վարում, անձամբ սոցիալական խնդիրներ չի լուծում, անձամբ ինքն անվտանգային համակարգերը չի ղեկավարում, անձամբ առողջապահության ոլորտի պատասխանատուն չի, հետևաբար՝ կորոնավիրուսի հետ կապված բոլոր խնդիրները իրեն չեն վերաբերվում։ Յուրաքանչյուր ոլորտում կլինեն բազմաթիվ մեղավորներ՝ բացի իրենից՝ վարչապետից։ Հարցադրման խորության հետ կապված․ մենք պետք է խոսենք, որ ժողովրդին բարոյազրկելով, 44 օր սուտը մատուցելով, թե, իբր, հաղթում ենք, ցույց տվեցին, թե հակառակորդը 7․000 զոհ ունի։ Մենք տեսանք, որ դրա հակառակը եղավ, և մեր ամբողջ զինտեխնիկան, մեծամասամբ՝ չվնասված, Բաքվի շքերթի ժամանակ ցուցադրվեց։

-Մարդիկ չեն հասկանում՝ ինչո՞վ եք դուք առավել Փաշինյանի կառավարությունից։ Ի՞նչ ծրագիր կամ գաղափար եք առաջարկում, ի՞նչ լուծումներ եք առաջարկում այսօրվա խնդիրներին։

-Այստեղ լավ ու վատի խնդիրը չէ, այն ժամանակ մենք, բոլոր թերություններով հանդերձ, պատասխանատվություն էինք վերցնում, չէինք ասում՝ մենք պատասխանատուն ենք, բայց մեղավորը չենք։ Մենք կատարվածի քաղաքական հետևանքները վերցնում էինք և կրում էինք, գնում առաջ։ Մեր ընդունած Ընտրական օրենսգիրքը քննադատում էին, հետո Նիկոլ Փաշինյանն ասաց՝ ի՞նչն է վատ։ Հիմա մենք, մատնացույց անելով Նիկոլ Փաշինյանի քննադատությունները, որ Սերժ Սարգսյանի հագով կարած կոստյում էր խորհրդարանական կառավարման ձևը, Ընտրական օրենսգիրքը ամենավատն էր, բայց դրանով ինքն ընտրություն արեց, Սերժ Սարգսյանի հագով կարած կոստյումն էլ զոռով քաշքշում են թևերից, չի հանում, ասում է՝ շատ լավ է, հարմար էլ նստած եմ։ Սա է մեր իրականությունը։

-Այսինքն՝ ընդունո՞ւմ եք, որ գրել եք տոտալիտար կառավարման հնարավորություն տվող Սահմանադրություն։

-Ես ընդունում եմ, որ մենք այնքան ժողովրդավար ենք եղել, որ բոլորի կարծիքը լսելով՝ Ընտրական օրենսգիրքը «4+4+4» ձևաչափով փոխել ենք այնպես, որ այն նույնիսկ ամենաթունդ ընդդիմադիրը չի փոխում։

-Ես հիշում եմ այդ քննարկումները՝ դուք մերժում էիք ամենակարևոր առաջարկները, փոխարենն օրենսգրքում ներառվեցին «կայուն մեծամասնության», «ռեյտինգային համակարգի» դրույթները։ Պարզ էր, չէ՞, ինչու էին դրանք մտցվում, որ թաղային հեղինակությունները ձայն բերեն։

-Հիմա նայեք, այն ժամանակ դա քննադատվում էր։ Ամեն ինչ համեմատության մեջ նայենք՝ 2019 թվականի հոկտեմբերի 2-ին Ազգային ժողովը պաշարեցին, բռնացան, զրո արձագանք եղավ միջազգային կառույցներից։ Հետո, այդ նույն ռեյտինգայինը շատ հարմար էր այսօրվա իշխանությանը, որովհետև մեկ անձի հեղինակությամբ ութսունքանիսը այնտեղ նստած են, որոնց չենք տեսնում։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան