ՄԻՊ-ը զինծառայողների իրավունքների գնահատման վերաբերյալ ձեռնարկ հրապարակել է

Լուրեր

17.09.2026 | 15:48
Ուկրաինան և ՌԴ-ն զոհվածների մարմինների հերթական փոխանակումն են իրականացրել
17.09.2026 | 15:40
«Չելսիի» ղեկավարը վաճառել է ակումբում իր մասնաբաժինը
17.09.2026 | 15:28
«Արևմուտքը բացահայտ միջամտում է Հայաստանի և Վրաստանի գործերին»․ Շոյգու
17.09.2026 | 15:19
ՌԴ-ն Սև ծովում հարվածել է Տանզանիայի դրոշի ներքո նավարկող նավին․ նավապետը զոհվել է
17.09.2026 | 15:10
Փաշինյանը՝ ռուսական ռազմաբազայի դուրսբերման մասին // Գերմանիան ՀՀ ՊՆ-ին ձնագնացներ է նվիրել․ ԼՈՒՐԵՐ
17.09.2026 | 15:07
Ռուբեն Մխիթարյանը՝ ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի հանձնաժողովի նախագահ
17.09.2026 | 15:02
Շոյգուն հայտարարել է, թե ՀՀ-ում ՌԴ ներդրումներով ընկերությունների նկատմամբ, իբր, «ռեյդերային զավթում» է իրականացվում
17.09.2026 | 14:54
Մատենադարանի ձեռագրական գանձարանը համալրվել է 1491 թվականի Շարակնոցով
17.09.2026 | 14:49
Տեղեկություն Կիպրոս – Հայաստան հանդիպման տոմսերի վերաբերյալ
17.09.2026 | 14:40
Կոռուպցիոն սկանդալի ֆոնին՝ Զելենսկին Ուկրաինայի գլխավոր դատախազի պաշտոնակատար է նշանակել
17.09.2026 | 14:33
ՀՀ գլխավոր դատախազը բավարարել է Ֆրանսիայի միջնորդությունը. ծանրացնող հանգամանքներում գողություն կատարած անձը հանձնվել է Ֆրանսիայի իրավասու մարմիններին
17.09.2026 | 14:24
Ադրբեջանցի պատգամավորը հայտարարել է, թե Բաքուն կարող է Հայաստանի տարածքում հուշարձաններ «վերականգնել»
17.09.2026 | 14:15
Արման Ծառուկյան. «Ռուֆիին հաղթելու դեպքում կանցկացնեմ չեմպիոնական մենամարտ»
17.09.2026 | 14:15
Տիգրան Աբրահամյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
17.09.2026 | 14:10
ՄԻԵԴ-ն ընդդեմ Հայաստանի վճիռ է կայացրել մահացած զինծառայողի գործով
Բոլորը

Մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է «Զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանություն. Մարդու իրավունքների պաշտպանի մշտադիտարկման իրավական շրջանակ» ձեռնարկը: Այն մշակվել ու հրապարակվել է Եվրոպայի խորհրդի Երևանյան գրասենյակի աջակցությամբ՝ «Մարդու իրավունքները և կանայք Հայաստանի զինված ուժերում» ծրագրի շրջանակում. հաղորդում են ՄԻՊ-ի գրասենյակից:

Ձեռնարկը վերաբերում է Զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանությանը և կարևոր ու պրակտիկ գործիք է Պաշտպանի կողմից զինծառայողների իրավունքների և ազատությունների, զինված ուժերում կանանց իրավունքների մշտադիտարկման համար: Ձեռնարկում ներառված են մարդու իրավունքների պաշտպանությանը վերաբերող ինչպես ներպետական օրենսդրական իրավակարգավորումներ, Սահմանադրական և Վճռաբեկ դատարանների դիրքորոշումներ, այնպես էլ միզագային իրավական չափանիշներ, ներառյալ՝ ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի, ԵԽ-ի փաստաթղթերում և Եվրոպական դատարանի վճիռներում ու որոշումներում տեղ գտած դրույթներ:

Ձեռնարկը կազմված է հաշվի առնելով Մարդու իրավունքների պաշտպանի տարեկան հաղորդումներում ու զեկույցներում տեղ գտած խնդիրները, ներառում է Պաշտպանի աշխատանքներում մշտապես օգտագործվող ակտերը, ուստի այն ունի նաև պրակտիկ կիրառելիություն: Դրանում ներառված են զինվորական հաշվառումից ու զորակոչի կազմակերպումից մինչև զինված ուժերում կանանց առաջխաղացման և զինծառայողների ու նրանց ընտանիքների անդամների սոցիալական իրավունքներին առնչվող հարցերին վերաբերելի իրավական չափանիշներ։