ԼՂ պատերազմից հետո Թուրքիան Կովկասում դիվանագիտական ու ռազմական էական հաջողություն չունի․ Asia Times-ի անդրադարձը

Լուրեր

11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
Բոլորը

Շատ է խոսվում Թուրքիայի՝ անցյալ տարի Կովկաս վերադարձի մասին, սակայն գրեթե 6 ամիս է անցել, բայց տարածաշրջանում Անկարայի դիվանագիտական ու ռազմական նախաձեռնություններում էական ոչինչ չկա։ Այս մասին Asia Times-ում հրապարակված հոդվածում գրել է անվտանգության հարցերով փորձագետ Նիլ Հաուերը։

Ըստ նրա՝ թվում էր, թե սանցյալ աշնանը Թուրքիան նշանակալի դերակատարում ունեցավ՝ Արցախյան պատերազմում մեծ աջակցություն ցուցաբերելով Ադրբեջանին։

«Թուրքական անօդաչուներն ու հրամանատարներն առանցքային դերակատարում ունեցան 44-օրյա պատերազմում, որն ավարտվեց Ադրբեջանի հաղթանակով։ Թվում էր՝ Թուրքիան մուտք է գործել Ռուսաստանի հետնաբակ, որում մշտապես գերակայել է ռուսական ազդեցությունը։ Բայց իրականում ի՞նչ շահեց Թուրքիան իր համար Կովկասում»,- հարց է բարձրացնում հեղինակը ու նշում՝ իրավիճակը ցույց է տալիս, որ շատ քիչ բան։

Առաջին դժվարությունը, ըստ փորձագետի, Թուրքիայի համար անմիջապես պատերազմից հետո էր։ Հրադադարի եռակողմ համաձայնագիրը Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի միջև էր, որտեղ Թուրքիայի մասին հիշատակում չկա։  Թուրք պաշտոնյաներն էլ անընդհատ նշում էին, որ լինելու են հրադադարի վերահսկման գործողություններում և Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի շուրջ հետագա բանակցություններում։ Սակայն ռուսները մերժեցին սա։

Այնուամենայնիվ,ռուս-թուրքական համատեղ մոնիթորինգային կենտրոնի մասին հուշագիրը ստորագրվեց  նոյեմբերի կեսին։ Բացումից հետո էլ պարզ դարձավ, որ անձնակազմը 100 հոգանոց է, որոնցից կեսը թուրքեր։ Մինչդեռ Ռուսաստանը եսկաողմ համաձայնագրի համաձայն՝ 2000 հոգանոց զորախումբ ունի Ղարաբաղում, որը համագործացում է ուղղակիորեն և՛ ադրբեջանցիների, և՛ Ղարաբաղի հայերի հետ։ Թուրքիայի ներկայությունը թվում էավելի շատ խորհրդանշական։

Հոդվածագիրը գրում է, որ Թուրքիայի  ջանքները մտնելու Ղարաբաղի դիվանագիտական տիրույթ նույնպես ապարդյուն անցան։

Բացի այդ Անկարայի առաջարկները տարածաշրջանային երկխոսության սառը ընդունվեցին։ Ամենահավակնոտը «3+3» ձևաչափը, որը առաջ է տարվում Չավուշօղլուի կողմից, անընդունելի է Հայաստանի ու Վրաստանի համար, որը մեծ անակնկալ չէ։

Թուրքիան նաև փորձում է, Հայաստանի հետ իր երկարատև վեճին վերջ տալ, ոևը նույնպես չի ստացվում։Վերջին ամիսների թուրք պաշտոնյաները հաճախ են խոսում երկրների միջև սահմանը բացելու պատրաստակամության մասին, որը փակ է 1993թ-ից։ Սակայն Անկարան, ցույց էտալիս, որ Հայաստանի նկատմամբ քաղաքական զգայունության բացակայության մասին։ Էրդողանը բազմիցս կտրուկ հայտարարություններ է արել Երևանի դեմ՝աջակցելով Բաքվին, առանց նույնիսկ փոքր կարեկցանքի Հայոց ցեղասպանության հարցի շուրջ, էլ չասած, վերջին պատերազմում աջակցությունը Ադրբեջանին։ Հայաստանի հետ իրական հարաբերությունների հաստատման հնարավորությունը չնչին է։

«Ուրեմն ի՞նչ պիտի ցույց տար Անկարան հետպատերազմյան վերջին ամիսներին Կովկասում։ Նա ամրապնդեց հարաբերություններ ը Ադրբեջանի հետ, սակայն դրանք զսպվում են Բաքվի բալանսավորված քաղաքականությամբ Ռուսաստանի ու Արևմուտքի հետ։ Թուրքիան չհասավ նշանակալի առաջընթացի, որպես երկկողմ ու բազմակողմ գործընկեր Վրաստանի կամ Հայաստանի հետ հարաբերություններում ու ցուց տվեց տարածաշրջանի դինամիկայի ընկալման ցածր հասկացողություն»,-գրում է հեղինակը՝ նշելով, որ Թուրքիայի դերակատարումը Կովկասում, ընդհանուր առմամբ, նման է Իրանին։ Փորձագետը եզրակացնում, որ եթե Անկարան իսկապես ուզում Կովկասում ընդյալնել իր ներկայությունը, ուրեմն պիտի նշանակալի ավելի  մեծ ջանքեր գործադրի։

Էմմա Չոբանյան