Թրամփը սպառնում է կրճատել ամերիկյան զորքերի թիվը Գերմանիային

Լուրեր

24.10.2026 | 23:13
Երևան–Աշտարակ ճանապարհին վթարից տուժած 5 երեխաներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՆ
24.10.2026 | 20:51
Երևան-Աշտարակ ճանապարհին բախվել են Opel-ը և բեռնատարը․ կան զոհեր և տուժածներ
24.10.2026 | 20:22
Մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
24.10.2026 | 20:20
Բնության և մշակույթի կապը կարևոր է կենսաբազմազանության պահպանության համար. ԱԳՄԱ փոխնախարար
24.10.2026 | 19:14
Վթար Արենի բնակավայրի մոտ. փրկարարները հատուկ տեխնիկայի միջոցով վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից
24.10.2026 | 18:51
Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ աշխարհի չեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր
24.10.2026 | 18:44
Խստորեն դատապարտում եմ Տրապում և Լա Վերիերում տեղի ունեցած ահաբեկչական ակտը. Փաշինյանը ֆրանսերենով գրառում է կատարել
24.10.2026 | 18:35
Փաշինյանը տեսակապով զրուցեց իրեն «սրտիկած» կնոջ հետ, մեկ ուրիշը հրաժարվեց բարևել նրան և հեռացավ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 18:15
COP17․ ռոբոտներ, ԱԹՍ-ներ և ներառականությանը նվիրված ձեռնարկներ ԿԳՄՍՆ տաղավարում
24.10.2026 | 17:54
«Անկախ դիտորդ»-ը հայտարարություն է տարածել ընտրություններին նախորդող օրերին թեկնածուների ձերբակալությունների վերաբերյալ
24.10.2026 | 17:37
ՏԻՄ ընտրություններին կհետևի 437 դիտորդ. ԿԸՀ
24.10.2026 | 17:20
Էկոնոմիկայի փոխնախարարը Չինաստանից ժամանած պատվիրակության հետ քննարկել է համագործակցության հնարավորությունները
24.10.2026 | 16:59
Լիոնի քաղաքապետարանի պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
24.10.2026 | 16:45
«Բարև՛, Նիկո՛լ», «Գնում ենք նոր ընտրությունների՞»․ Փաշինյանը ՔՊ-ականների հետ շրջեց Աջափնյակում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 16:29
Հոկտեմբերի 24-ը՝ Միավորված ազգերի կազմակերպության օր
Բոլորը

ԱՄՆ-ը դիտարկում է Գերմանիայում իր զորքերի քանակը կրճատելու հարցը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social սոցիալական ցանցում արված գրառմամբ։

«Միացյալ Նահանգներն ուսումնասիրում և վերանայում է Գերմանիայում զորքերի թվաքանակի հնարավոր կրճատման հարցը, որոշումը կկայացվի առաջիկա կարճ ժամանակահատվածում»,- նշել է Թրամփը։

Ավելի վաղ նա գրել էր, որ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը «չգիտի՝ ինչի մասին է խոսում», եթե կարծում է, որ ընդունելի է Իրանի կողմից միջուկային զենք ունենալը։

«Ես հիմա Իրանի հետ անում եմ այն, ինչ մյուս երկրները կամ նախագահները պետք է անեին վաղուց։ Զարմանալի չէ, որ Գերմանիան այդքան վատ վիճակում է տնտեսապես և ընդհանուր առմամբ»,- գրել էր նա։

Մերցը հայտարարել էր, որ ԱՄՆ-ը «նվաստացվում է» Իրանի կողմից՝ քննադատելով ամերիկյան ռազմավարության բացակայությունը, մատնանշելով Իրաքը և Աֆղանստանը որպես նախազգուշացումներ պատերազմներ սկսելու համար՝ առանց ելքի ռազմավարությունների: Սակայն հետագայում նա ասել է, որ Թրամփի հետ իր անձնական հարաբերությունները մնացել են «լավ»՝ չնայած ԱՄՆ նախագահի քննադատությանը։

Պենտագոնի ապրիլի կեսերի տվյալների համաձայն՝ Եվրոպայում տեղակայված է շուրջ ամերիկացի 86,000 զինվորական, որոնցից շուրջ 39,000-ը՝ Գերմանիայում: Այս թիվը պարբերաբար տատանվում է, այդ թվում՝ անձնակազմի ռոտացիաների և զորավարժությունների պատճառով:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի