Հանդիպում-քննարկում «Գիտուժ» նախաձեռնության ներկայացուցիչների հետ

Լուրեր

17.09.2026 | 20:13
Փաշինյանն ընդունել է Բրազիլի դեսպանին
17.09.2026 | 20:09
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը հաղթեց Մոլդովային
17.09.2026 | 20:00
Սպառնալիք կա Ալիևի մտածողության մեջ․ ագրեսիայի շանս կստանա, եթե ՀՀ-ն ուշ է խոսում վտանգներից․ Մեսրոպ Առաքելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 19:46
Ռուսական ԱԹՍ-ն կրկին հարվածել է Ուկրաինայի արևմուտքին՝ Լեհաստանի սահմանի մոտ
17.09.2026 | 19:38
Մինսկի փողոցում սեպտեմբերի 18-ից կկազմակերպվեն հետիոտնային անցում և հասարակական տրանսպորտի կանգառներ
17.09.2026 | 19:24
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականները երկրորդ հաղթանակը տարան
17.09.2026 | 19:13
Շոյգուն հայտարարել է Մոսկվայի և Բաքվի հարաբերություններում ճգնաժամը հաղթահարելու մասին
17.09.2026 | 18:59
Թուրք ընդդիմադիր պատգամավորը Հայաստան-Թուրքիա սահման է այցելել և կոչ է արել բացել այն
17.09.2026 | 18:45
Հայկ Կոնջորյանի եղբոր վարքը քննարկվել է ՔՊ վերահսկող հանձնաժողովում
17.09.2026 | 18:36
Լիոնել Մեսին ևս մեկ ռեկորդ է սահմանել
17.09.2026 | 18:26
Եվրոպան և Կանադան «ուժեղ են, իսկ միասին՝ է՛լ ավելի ուժեղ»․ Քարնին ողջունել է ԵՄ ասոցացված անդամ դառնալու գաղափարը
17.09.2026 | 18:18
Քեշ փողով, կովով ու հավով ընտրակաշառք են բաժանել, էլ ի՞նչ պիտի անեին, որ ընտրապայքարից դուրս մնային․ Ալեքսանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 18:14
Ստեփանավանի ԲԿ-ի տնօրենի և գլխավոր հաշվապահի պաշտոնավարումը կասեցվել է․ քննությունն ավարտվել է
17.09.2026 | 18:10
ՄԻԵԴ-ի ՀՀ-ի դեմ որոշում է կայացրել // ԿԸՀ նախագահը հայտնել է հունիսի 7-ին կիբեռհարձակման մասին․ ԼՈՒՐԵՐ
17.09.2026 | 18:00
«Ոտքով ԱԺ էի գալիս, միրգ վաճառող ձյաձ Գառնիկն ասեց՝ փոխանցեմ, որ ձեր ճակատին դաջված ա ընտրակեղծարար»․ Մեսրոպ Մանուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Մարտի 11-ին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հանդիպում-քննարկում է անցկացրել «Գիտուժ» նախաձեռնության ներկայացուցիչների հետ: Քննարկման մեկնարկին փոխվարչապետը հանդես է եկել ելույթով.

«Ուրախ եմ այսօր կառավարությունում ընդունելու «Գիտուժ»-ի ներկայացուցիչներին: Ողջունում եմ Ձեր նախաձեռնությունը, հետևողականությունն ու դրսևորած կամքը: «Գիտուժ»-ին մենք ընկալում ենք որպես գիտության քաղաքականության հարցերում կառավարության գործընկեր և ցանկանում ենք փոխըմբռնման ու փոխվստահության հիման վրա արդյունավետ համագործակցություն հաստատել:

Այսօր կքննարկենք գիտության ֆինանսավորման հարցերը, ինչպես նաև գիտության զարգացման հեռանկարներն ու մարտահրավերները: Կարծում եմ՝ բոլորս էլ համաձայն ենք, որ անվտանգ և մրցունակ երկրի կառուցումը պետք է տեղի ունենա գիտության, հատկապես՝ բնական ու տեխնիկական գիտությունների զարգացման միջոցով: Եվ գիտելիքահենք տնտեսության միջոցով հասնելու ենք բարեկեցիկ ու ապահով Հայաստանին: Միաժամանակ, եթե գաղափարի ու տեսլականի հարցում խոշոր բանավեճեր հիմնականում չեն առաջանում, ապա գործնական մակարդակում կան մի շարք խնդիրներ:

Այդ համատեքստում օրակարգի հարցերն են՝ ինչպես ու ինչ մեխանիզմներով պետք է զարգացնել գիտությունը և ավելացնել դրա ֆինանսավորումը, որոնք են գերակա ուղղությունները ու առաջնահերթությունները, որոնք են այն բնագավառները, որտեղ Հայաստանը ունի մրցակցային կամ համեմատական առավելություններ: Այս հարցերին պետք է անընդհատ անդրադառնալ և ուղղումներ մտցնել գործողություններ իրականացնելու հետ միասին: Այլ կերպ ասած՝ գիտության զարգացման վերաբերյալ երկխոսությունը պետք է լինի դինամիկ և գործնական: Ի վերջո, նոր գիտելիքի ստեղծմանը զուգահեռ գիտության զարգացումը էական հարակից արդյունքներ կարող է ունենալ՝ սկսած առօրյա կյանքում և տարբեր ոլորտներում խնդիրներ լուծելուց և տնտեսական զարգացման պոտենցիալի ընդլայնումից, մինչև մարդկային կապիտալի զարգացում և հասարակության քաղաքակրթական առաջընթաց»-ասել է Տիգրան Ավինյանը:

«Գիտուժ» նախաձեռնության անդամների հետ հանդիպման օրակարգում գիտության զարգացման հիմնախնդրի ու հեռանկարների հարցն էր: Նախաձեռնությունը ներկայացրել է գիտության ոլորտի զարգացման սեփական պատկերացումները՝ հանդես գալով համալիր առաջարկություններով: Քննարկվել են Հայաստանում գիտական և գիտատեխնիկական գործունեության համար պետական բյուջեով նախատեսված հատկացումների ավելացման հնարավորությունները: Փոխվարչապետն արձանագրել է կառավարության հանձնառությունը՝ ավելացնելու գիտությանն ուղղվող ֆինանսավորումը թե՛ այս, թե՛ հաջորդ տարիներին՝ միաժամանակ ակնկալելով կոնկրետ արդյունքներ:

Քննարկման ընթացքում շեշտվել է ընդհանուր համախոհությունն այն հարցի շուրջ, որ ուժեղ պետության կառուցման և հասարակական առողջ հարաբերությունների ձևավորման տեսանկյունից անփոխարինելի է գիտության դերը: Անդրադարձ է կատարվել Հայաստանում գիտության երիտասարդացման գործընթացին և դրա շուրջ առաջիկա անելիքներին: