«Ֆուկուսիմա» ԱԷԿ-ի վթարից 10 տարի անց․ ինչ վիճակ է տիրում այժմ ու ինչ հետևանքներ է այն թողել․ ՖՈՏՈ

Լուրեր

11.10.2026 | 23:33
Հակոբ Շարբաթյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի Մ-17 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
Բոլորը

10 տարի առաջ՝ 2011 թվականի մարտի 11-ին տեղի ժամանակով ժամը 14։46-ին հզոր երկրաշարժ էր գրանցվել Սենդայ քաղաքում, որից 95 կմ հեռավորության վրա էր գտնվում «Ֆուկուսիմա-1» ատոմային էլեկտրակայանը։ «Ֆուկուսիմայի» վթարը դարձել է ատոմային էներգիայի պատմության մեջ լրջագույն վթարներից մեկը։

Անցել է 10 տարի, սակայն վթարի գոտին նախկինի նման ամայի է, մարդիկ վախենում են վերադառնալ, իսկ հետևանքների վերացումը, որի վրա ավելի քան մեկ տրիլիոն իեն է ծախսվել, հեռու է ավարտված լինելուց։ 10 տարի անց Ճապոնիայի հյուսիս-արևելքում գտնվող մի քանի քաղաքներ դեռևս փակ են։ Բնակիչների վերադարձն այնտեղ, դեռևս անհնար է։

Զոհերի հիշատակին նվիրված միջոցառումները տեղի կունենան այսօր։ Սակայն վաղ առավոտից արդեն իսկ ծովափ են գալիս բազմաթիվ մարդիկ՝ հարգելու զոհերի հիշատակը։

«Ֆուկուսիմա» -ում տեղի ունեցած վթարի անմիջական պատճառով զոհեր չեն եղել: 16 աշխատող վիրավորվել է պայթյունների արդյունքում, տասնյակներն էլ ենթարկվել են ճառագայթման: Վթարի օրը ատոմակայանի երեք աշխատակից հոսպիտալացվել է:

Սակայն բնակչության, այդ թվում նաև հիվանդանոցների տարհանման արդյունքում մահացել է մոտ 50 հիվանդ: Բացի այդ, ըստ բժիշկների, հաջորդ մի քանի տարիների ընթացքում ֆիզիկական և հոգեբանական սթրեսի պատճառով ավելի քան 2300 վաղաժամ մահ է գրանցվել, հիմնականում տարեցների շրջանում: Բայց պաշտոնապես որևէ կապ հաստատված չէ այդ մահվան դեպքերի և «Ֆուկուսիմայի» վթարի միջև:

2018 թ.-ին Ճապոնիան առաջին անգամ խոստովանել է ճառագայթման պատճառով գրանցված առաջին մահվան դեպքի մասին: Մահացածը մոտ 50 տարեկան էր, մահից երկու տարի առաջ ախտորոշվել էր թոքերի քաղցկեղ: Մահացածի անունը դեռևս չի հաղորդվում, սակայն նրա ընտանիքին փոխհատուցում է վճարվել:

 

Տաթև Ֆռանգյան