Ինչպես հեռացավ Օնիկ Գասպարյանը և ինչ բացահայտում է լինելու Արտակ Դավթյանի մասին

Լուրեր

26.03.2026 | 15:18
Հորդորում եմ Ռոբերտ Քոչարյանին չերկարացնել և 200 մլն դոլարը մուծել բյուջե․ Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.03.2026 | 15:10
Մայիսի 28-ին հրապարակում կցուցադրվի ՀՀ զինտեխնիկան // Փաշինյանը պնդում է՝ 2023-ին Արցախում չեն կռվել․ ԼՈՒՐԵՐ
26.03.2026 | 15:01
Ալիևին եք մեր վրա «տղա բերո՞ւմ»․ Աննա Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.03.2026 | 14:57
Ամենաշատը մեզ ասում են՝ ոտներդ գազից չհանեք․ Հասմիկ Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.03.2026 | 14:49
Իրանը շարունակում է հարվածները տարածաշրջանի երկրներին. 2 մարդ է զոհվել
26.03.2026 | 14:41
Ղարաբաղի էլիտան է փախել, ոչ թե ժողովուրդը․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.03.2026 | 14:34
Վերցնում եք Քոչարյանի թաթիկից, գնում եք Սյունիքի փողոցներում ուղիղ եթերով քայլելու, սլաբո՞. Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.03.2026 | 14:28
Ամառային զորակոչի օրերը հայտնի են
26.03.2026 | 14:23
Ռուսաստանի նավթի արտահանման հզորության 40%-ը կաթվածահար է. Reuters
26.03.2026 | 14:19
Հրաժարվում եմ պատմական արդարության վերականգնման օրակարգից․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.03.2026 | 14:18
Հայտնաբերվել է 6 հետախուզվող․ ՆԳՆ
26.03.2026 | 14:13
ՔՊ-ականներ, երաշխավորներից ինչի՞ եք տենց դիվահարվում․ Քրիստինե Վարդանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.03.2026 | 14:10
Մբապեն ու Nike-ը կարող են դադարեցնել համագործակցությունը
26.03.2026 | 14:02
Իսրայելը հայտարարել է Իրանի ՌԾՈՒ հրամանատարի սպանվելու մասին, որը պատասխանատու էր Հորմուզի նեղուցի փակման համար
26.03.2026 | 14:01
10 անձ է ձերբակալվել, որոնցից 7-ը՝ Վանաձորի համայնքապետարանի նախկին և գործող պաշտոնատար անձինք․ ՀԿԿ
Բոլորը

Ռազմական դրության մեջ գտնվող Հայաստանի Հանրապետությունն արդեն մի քանի ժամ է՝ Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ չունի: Նախագահ Արմեն Սարգսյանը դեռ չի ստորագրել վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշման հրամանագիրը, որով նախատեսվում է, որ Օնիկ Գասպարյանին ԳՇ պետի պաշտոնում փոխարինելու է այս կառուցը 2018 թվականի մայիսից մինչև 2020-ի հունիս ղեկավարած Արտակ Դավթյանը։ Ի դեպ՝ նախօրեին նա պաշտպանության նախարարի հրամանով նշանակվել է Հատուկ հանձնարարություններով ավագ սպա:

Նախագահի աշխատակազմից Factor.am-ին փոխանցեցին, որ նախագահը 3 աշխատանքային օր ունի՝ հրամանագիրը ստորագրելու համար, և եռօրյա ժամկետում կհրապարակեն իրենց որոշումը:

Օնիկ Գասպարյանի պաշտոնակությունից մի քանի ժամ անց Նիկոլ Փաշինյանն այցելել է Զինված ուժերի Գլխավոր շտաբ, հանդիպել հրամկազմի հետ: Ներկաների թվում են եղել նաև Փաշինյանի հրաժարականը պահանջող գեներալները, Արտակ Դավթյանն և պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը:

Փաշինյանն այսօր առավոտյան հայտարարեց Օնիկ Գասպարյանին ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի պաշտոնից իրավունքի ուժով ազատված համարելու մասին։ Դրանից կարճ ժամանակ անց նախագահ նախագահ Արմեն Սարգսյանը դիմեց Սահմանադրական դատարան՝ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» 2017թ. նոյեմբերի 15-ի օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու խնդրանքով, որի հիմքերն առաջացել էին Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու վարչապետի նախաձեռնությունից հետո: ՍԴ-ում ստացել են նախագահի դիմումը և հայտնել՝ եռօրյա ժամկետում որոշվելու է՝ դիմումը համապատասխանո՞ւմ է Սահմանադրական դատարանի մասին սահմանադրական օրենքի պահանջներին։ Դիմումի նախնական ուսումնասիրման համար օրենքով 30-օրյա ժամկետ է սահմանված:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը Factor TV-ի հետ զրույցում ասաց՝ ՍԴ-ում վիճարկվելու են Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու հրամանագրի համար հիմք ծառայած օրենքի դրույթները, և հիմա գնդակը Սահմանադրական դատարանի դաշտում է․ եթե օրենքը հակասահմանադրական ճանաչվի, հակասահմանադրական է ճանաչվում նաև հրամանագիրը:

Փաստաբան Լուսինե Հակոբյանը, սակայն, շեշտում է՝ նախագահը ՍԴ է դիմել օրենքի որոշակի հոդվածների սահմանադրականության ստուգման ընթացակարգով, որը որևէ կապ չունի Օնիկ Գասպարյանի ազատման հրամանագրի հետ:

ԶՈՒ Գլխավոր շտաբի արդեն նախկին պետ Օնիկ Գասպարյանը, որն իր պաշտոնակությունը համարում է հակասահմանադրական և դիմել է վարչական դատարան, այսօր կրկին վերահաստատել է՝ առկա ճգնաժամի լուծումը հնարավոր է ապահովել բացառապես Փաշինյանի հրաժարականի և արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքում։ Գասպարյանը շեշտել է՝ ծառայությունը շարունակելու է այլ կարգավիճակով, սակայն մանրամասներ չի հայտնել։

Լուսինե Հակոբյանը չի բացառում, որ Օնիկ Գասպարյանն ակտիվ քաղաքականությամբ կզբաղվի։ Ասում է՝ Գասպարյանը քաղաքականություն մտել է փետրվարի 25-ից, երբ պահանջեց Նիկոլ Փաշինյանի հրաժարականը:

Իշխող «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը, սակայն, ենթադրությունների կողմնակից չէ։ Ասում է՝ կսպասի Օնիկ Գասպարյանի քայլերին: Միաժամանակ, պնդում է՝ զինվորականների՝ քաղաքականությամբ զբաղվելն անընդունելի է:

Էդմոն Մարուքյանն ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ Օնիկ Գասպարյանը և բանակի հրամկազմը նույնպես երկրում ճգնաժամի հանգուցալուծումը տեսնում են արտահերթ ընտրությունների անցկացման մեջ:

Իսկ Գլխավոր շտաբի պետի պաշտոնում Արտակ Դավթյանին նշանակելու՝ Փաշինյանի որոշումը տարաբնույթ քննարկումների առիթ է դարձել: Նախ հիշեցին, թե ինչպես 2020 թվականին Փաշինյանը Դավթյանին էմոցիոնալ որոշմամբ պաշտոնանկ արեց, երբ վերջինը, անտեսելով արգելքը, համավարակի թեժ շրջանում որդու հարսանիքն էր կազմակերպել: Պաշտոնանկությունից մեկ ամիս անց Արտակ Դավթյանը նշանակվեց Ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ, իսկ 44-օրյա պատերազմից հետո լքեց այս պաշտոնը: Նույն օրը ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը սուր քննադատեց Արտակ Դավթյանին:

Արդյո՞ք Անդրանիկ Քոչարյանի խոսքերը ենթադրում են, որ Ապրիլյան քառօրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցը հրապարակելուց հետո Արտակ Դավթյանի մասին սկանդալային բացահայտումներ կլինեն, պարզ կդառնա առաջիկայում:

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան