Տեղեկություն ունեմ՝ Փաշինյանի թիմն ընտրություններ չի ուզում, իրենց ներսում մեծ խնդիր կա. Մարուքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

17.09.2026 | 13:52
Հորս մասով փորձում է հաճոյանալ Ալիևին. Լևոն Քոչարյանը՝ Փաշինյանի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 13:47
ԱԺ-ն ՏԿ և ՇՄ պահպանության հարցերի հանձնաժողովի նախագահ է ընտրում. ՈւՂԻՂ
17.09.2026 | 13:45
Թրամփը սպառնում է ԵՄ-ի հետ առևտրի դադարեցմամբ՝ Կանադայի հետ մերձեցման պատճառով
17.09.2026 | 13:36
Մեղրիի քաղաքապետը, լինելով ՔՊ-ական, ժողովրդի հանքից թալան ա անում, բա էդ հարցը տվեք․ Վարդևանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 13:27
Հաջիևը հայտարարել է, թե ՀՀ-ում և սփյուռքում «ռևանշիստական ​​ուժերը» փորձում են խաթարել խաղաղությունը
17.09.2026 | 13:22
Հայ բռնցքամարտիկները մեկնարկում են Եվրոպայի առաջնությունում
17.09.2026 | 13:18
Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Յարոսլավլի նավթավերամշակման գործարանին, թիրախավորել Ռոստովի ռազմական օդանավակայանը
17.09.2026 | 13:10
«Հույսը ծրագիր չէ»․ ՄԹ դեսպանը՝ Հայաստանի անվտանգության և դիմակայունության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 13:01
Հիփոթեք ունեմ 11,5%-ից դառել ա 13%, էդ ո՞նց ա ստացվում․ «Ուժեղ Հայաստանի» պատգամավոր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 12:56
Երկրաշարժ Շողակաթ գյուղից 3 կմ հարավ-արևելք
17.09.2026 | 12:53
Կարո՞ղ եք բացատրել՝ համայնքային անձրևաջրերի հարցով ինչո՞ւ են զեկուցում 102-րդ բազային․ Բաղդասարյան․ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 12:45
Ամենօրյա մարմնավաճառություն՝ «պարտքը» մարելու համար․ թրաֆիքինգի գործով դատապարտվածից շուրջ 130 մլն դրամ և 4 ավտոմեքենա կբռնագանձվի
17.09.2026 | 12:39
«ШОС էլ կգնանք, Բրյուսել, Մոսկվա, Վաշինգտոն, Ստամբուլ էլ կգնանք, եթե դա բխում ա մեր շահից»․ Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 12:35
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
17.09.2026 | 12:30
Ալիևը հայտարարել է, թե «Ղարաբաղի հաղթանակը թյուրքական երկրները կապող Զանգեզուրի միջանցքի իրականացման հիմքը դրեց»
Բոլորը

Արտահերթ ընտրությունները մեր օրակարգում են. երկիրը այս ճգնաժամից հանելու միակ ճանապարհը արտահերթ ընտրություններն են։ Գնդակը իշխանության դաշտում է: Իշխանությունն ունի զիջումների մեծ գործիքակազմ, բայց գնում է կործանարար ճանապարհով՝ կապրիզներ դրսևորելով: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

«Ես հիմա տեղեկություն ունեմ, որ իրենք ոչ մի ընտրություն չեն ուզում անել, ես տեղեկություն ունեմ, որ իրենց ներսում մեծ խնդիր կա, նախարարներ, որոնք պատահական դարձել են նախարար, պատգամավորներ, որոնք բախտի բերմամբ դարձել են պատգամավոր, այս բոլոր մարդիկ դեմ են ընտրություններին։ Առանց նախապայմանների մենք պատրաստ ենք ընտրություններին դեռևս հունվարից: Առանց նախապայմանների ընտրություններ նշանակում է՝ ցրե՛ք խորհրդարանը, գնացե՛ք արտահերթ ընտրությունների։ Ուզո՞ւմ եք հուշագիր, 88 հատ թուղթ ստորագրեք ձեր 88 հոգու հետ, այսինքն՝ սրանից արձանագրում ենք, որ ընտրական պրոցեսի իբր թե ջատագովումը (լոբբիմգը) իշխանությունների կողմից ֆեյք է, դա կեղծ օրակարագ է…

Իշխանությունը ոչ մի զիջման չի գնացել, և դա լկտի սուտ է, և մենք հերիք ու բոլ եղավ, որ այդ ստի թելը թելենք։ Ոնց որ Շուշին է ընկել, այդպես էլ այս իշխանությունն է ընկնում, այսինքն՝ այնքան ձգում է, որ ամբողջությամբ կործանվի, պետականությունն էլ հետն է կործանելու»,- ասաց Մարուքյան։

Մանրամասները՝ տեսանյութում: