Օնիկ Գասպարյանի ուղերձը` վարչապետի հրաժարականի պահանջով, ՍԴ-ն ստացել է նախագահի դիմումը. Լուրեր

Լուրեր

17.09.2026 | 14:40
Կոռուպցիոն սկանդալի ֆոնին՝ Զելենսկին Ուկրաինայի գլխավոր դատախազի պաշտոնակատար է նշանակել
17.09.2026 | 14:33
ՀՀ գլխավոր դատախազը բավարարել է Ֆրանսիայի միջնորդությունը. ծանրացնող հանգամանքներում գողություն կատարած անձը հանձնվել է Ֆրանսիայի իրավասու մարմիններին
17.09.2026 | 14:24
Ադրբեջանցի պատգամավորը հայտարարել է, թե Բաքուն կարող է Հայաստանի տարածքում հուշարձաններ «վերականգնել»
17.09.2026 | 14:15
Արման Ծառուկյան. «Ռուֆիին հաղթելու դեպքում կանցկացնեմ չեմպիոնական մենամարտ»
17.09.2026 | 14:15
Տիգրան Աբրահամյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
17.09.2026 | 14:10
ՄԻԵԴ-ն ընդդեմ Հայաստանի վճիռ է կայացրել մահացած զինծառայողի գործով
17.09.2026 | 14:07
Մի աղջիկ գրել է՝ ուզում է հաջորդ դաշնակցականներից լինել Քրիստինե Վարդանյանից հետո, ապրեք Արման Եղոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 13:59
Ֆինլանդիան հավատում է Հայաստանին և հայերի կարողությանը՝ հեռանալու անցյալից․ ՀՀ-ում Ֆինլանդիայի դեսպան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 13:52
Հորս մասով փորձում է հաճոյանալ Ալիևին. Լևոն Քոչարյանը՝ Փաշինյանի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 13:47
ԱԺ-ն ՏԿ և ՇՄ պահպանության հարցերի հանձնաժողովի նախագահ է ընտրում. ՈւՂԻՂ
17.09.2026 | 13:45
Թրամփը սպառնում է ԵՄ-ի հետ առևտրի դադարեցմամբ՝ Կանադայի հետ մերձեցման պատճառով
17.09.2026 | 13:36
Մեղրիի քաղաքապետը, լինելով ՔՊ-ական, ժողովրդի հանքից թալան ա անում, բա էդ հարցը տվեք․ Վարդևանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 13:27
Հաջիևը հայտարարել է, թե ՀՀ-ում և սփյուռքում «ռևանշիստական ​​ուժերը» փորձում են խաթարել խաղաղությունը
17.09.2026 | 13:22
Հայ բռնցքամարտիկները մեկնարկում են Եվրոպայի առաջնությունում
17.09.2026 | 13:18
Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Յարոսլավլի նավթավերամշակման գործարանին, թիրախավորել Ռոստովի ռազմական օդանավակայանը
Բոլորը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր միջնորդություն է ներկայացրել Հանրապետության նախագահին՝ Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի պաշտոնում Արտակ Դավթյանին նշանակելու վերաբերյալ: Նախագահականն արդեն ստացել է վարչապետի առաջարկությունը, բայց հրամանագիրը դեռևս ստորագրված չէ։ Տեղեկությունը Factor.am-ին փոխանցեցին նախագահի աշխատակազմից։


Մինչ այդ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը հրապարակել է հայտարարություն, որում նշել է, որ վարչապետի հայտարարությունը և իր պաշտոնից ազատման ողջ գործընթացը հակասահմանադրական են։ Գասպարյանը հաստատում է, որ առկա ճգնաժամի հայրենանպաստ լուծումը հնարավոր է ապահովել բացառապես Հանրապետության վարչապետի հրաժարականի և արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքում։ Գասպարյանը նշել է, որ դիմել է վարչական դատարան, իսկ իր ծառայությունը հայրենիքին և հայ ժողովրդին շարունակելու է այլ կարգավիճակով։


ՀՀ ԶՈւ ղեկավար կազմն իր հերթին հայտարարությամբ միացել է Գասպարյանի ուղերձին և հաստատում է հանրապետությունում առկա վիճակի վերաբերյալ մինչ այս տրված գնահատականները։ Հայտարարության համաձայն՝ առկա իրավիճակի հանգուցալուծումը մեկն է․ այն նշված է Գասպարյանի ուղերձում։


Սահմանադրական դատարանը մարտի 10-ին Հանրապետության նախագահից ստացել է դիմում «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ։ Հայտնում են ՍԴ-ից։