Պարզվում են 61-ամյա տղամարդու՝ բեկորային վնասվածքներ ստանալու հանգամանքները. հարուցվել է քրեական գործ՝ սպանության փորձի հատկանիշներով

Լուրեր

20.05.2026 | 16:17
Գվարդիոլան մեկնաբանել է «Մանչեսթեր Սիթիից» հեռանալու մասին լուրերը
20.05.2026 | 16:09
Արտագաղթի մասին խոսակցություններն առարկայազուրկ են. Արփինե Սարգսյան
20.05.2026 | 16:01
Պոդոլյակը հայտնել է՝ երբ կարող են Ուկրաինայում նախագահական ընտրություններ անցկացվել
20.05.2026 | 15:55
«Բոլորին դեմ եմ»-ը թան ու մածուն է բաժանել ընդդեմ «ատելության թույնի»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.05.2026 | 15:51
Փորձում ենք մերժումների քանակը նվազեցնել. ԵՀ պաշտոնյան՝ հայաստանցիներին տրվող վիզաների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.05.2026 | 15:40
Նաիր Թիկնիզյանը ճանաչվել է Սերբիայի առաջնության լավագույն ձախ պաշտպան
20.05.2026 | 15:38
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի աջակիցների ակցիան ԱԱԾ-ի շենքի մոտ․ ՈՒՂԻՂ
20.05.2026 | 15:34
Նարեկ Կարապետյանը քարոզարշավ է իրականացնում. ՈՒՂԻՂ
20.05.2026 | 15:31
ՄԻՊ-ը կոչ է անում բացառել խտրական և ատելություն տարածող խոսույթը քարոզարշավում
20.05.2026 | 15:30
ԵՄ-ն համաձայնեցրել է ամերիկյան ապրանքների համար սահմանված մաքսատուրքերի վերացումը
20.05.2026 | 15:24
Մենք օր օրի ավելի ենք մոտենում վիզաների ազատականացմանը. Արփինե Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.05.2026 | 15:19
ՈՒԵՖԱ-ն չեխ մարզիչին ցմահ որակազրկել է լոգարանում կին ֆուտբոլիստներին նկարահանելու համար
20.05.2026 | 15:12
Դատախազությունը հաղորդում է ներկայացրել «Արարատցեմենտ»-ի մասնավորեցման վերաբերյալ
20.05.2026 | 15:10
«Արարատցեմենտ» գործարանը կպետականացվի // «Ուժեղ Հայաստանը» հայցեր կներկայացնի ՔՊ-ականների դեմ․ ԼՈՒՐԵՐ
20.05.2026 | 15:03
Էրդողանը և ֆոն դեր Լեյենը Թուրքիա-ԵՄ հարաբերություններն ու տարածաշրջանային լարվածությունն են քննարկել
Բոլորը

ՀՀ քննչական կոմիտեն հայտնում է, որ 2021թ. մարտի 8-ին՝ ժամը 13:47-ին, «Եղեգնաձորի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունից  ոստիկանության Եղեգնաձորի բաժին ահազանգ է ստացվել այն մասին, որ կրծքավանդակի և վերջույթների բազմաթիվ բեկորային վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել Վայոց ձորի մարզի Մալիշկա գյուղի բնակիչ՝ ծնված 1959թ.: Վերջինս նույն օրը հաղորդում է տվել այն մասին, որ նշված վնասվածքներն ստացել է 2021թ. մարտի 8-ին՝ ժամը 13:00-ի սահմաններում, իրեն պատկանող «Վազ-2107» մակնիշի ավտոմեքենայի կցորդիչը բարձրացնելու ժամանակ, կցորդիչի տակ գտնվող նռնակի պայթելու հետևանքով:

Հաղորդման հիման վրա նյութերի նախապատրաստմամբ պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ:

Մասնավորապես՝ տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ենթադրյալ հանցագործություն կատարած անձը, 61-ամյա տղամարդուն դիտավորությամբ կյանքից զրկելու նպատակով, 2021թ. մարտի 5-8-ն ընկած ժամանակահատվածում քննությամբ դեռևս չպարզված տեսակի նռնակ է տեղադրել ավտոմեքենայի կցորդիչի առջևի լծակին, որը պայթել է «Վազ-2107» մակնիշի ավտոմեքենայի հետնամասին միացնելու ընթացքում:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի (սպանության փորձ) 1-ին մասով և 235-րդ հոդվածի (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) 1-ին մասով:

Նախաքննության ընթացքում կատարվել են մի շարք քննչական գործողություններ, այդ թվում՝ հարցաքննություններ, դեպքի վայրի զննություն, առգրավվել է տուժողի հագին դեպքի պահին եղած հագուստները, վերցվել փորձանմուշներ, քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել են դատաբժշկական և դատապայթյունատեխնիկական փորձաքննություններ, դեպքի բոլոր հանգամաները պարզելու նպատակով հանձնարարություններ են տրվել հետաքննության մարմնին:

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ ցուցմունքներում մատնանշված հանգամանքներն ստուգելու, ռազմամթերք հանդիսացող նռնակի ձեռք բերման աղբյուրը, հանգամանքները, ինչպես նաև՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզելու, նրան հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի`

օրինական ուժի մեջ մտած դատավճռով: