Ինչ է կատարվում Ազատամուտում. ադրբեջանցիների ենթադրյալ այցի հետքերով. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

16.09.2026 | 23:17
Գեղարքունիքի մարզի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
16.09.2026 | 23:05
Բաքուն ՀՀ-ի հետ կապերի մեջ մեղադրվող բանտարկված թալիշ ակտիվիստին 3 տարով կտեղափոխի խիստ ռեժիմի բանտ
16.09.2026 | 22:48
Հայաստանի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
16.09.2026 | 22:35
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիան» պարտությամբ մեկնարկեց հիմնական փուլում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 22:30
Պուտինը կարծեց՝ բունտ կլինի ՀՀ-ում, եթե սպառնա բազան հանել․ 1 հոգի ասաց՝ անտեր կմնա, հայ ժողովուրդն ասաց՝ գնացեք․ Արամ Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 22:12
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
16.09.2026 | 21:56
Հնդկաստանի նորանշանակ դեսպանը իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Հայաստանի ԱԳՄԱ նախարարի տեղակալին
16.09.2026 | 21:42
Թուրքիայում հարցվածների 24,9 տոկոսն Ադրբեջանը համարել է թշնամի երկիր
16.09.2026 | 21:30
Քոչարյանի գրպանը 200 մլն դոլար չեն գցել․ անհնար է համոզել ՀՀ-ի ժողովրդին, որ գործը սարքած է․ Թագուհի Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 21:15
Վթար Չարենցավան-Հրազդան ավտոճանապարհին. նախնական տվյալներով՝ կան չորս զոհ, մեկ տուժած
16.09.2026 | 20:59
Հաջիևը հայտարարել է, թե Ղարաբաղում և այլ շրջաններում, իբր, «տեսանելի են Կովկասյան Աղվանքի հարուստ քրիստոնեական ժառանգության հետքերը»
16.09.2026 | 20:51
Հեղաշրջման մեջ մեղադրվող Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարի գործը փոխանցվել է դատարան
16.09.2026 | 20:43
Իհարկե պատրաստվում եմ առաջիկա ընտրություններին. Տիգրան Ավինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:30
ՌԴ-ն նոր պատժամիջոցներ կկիրառի՝ հենց ՀՀ-ն որոշի ռազմաբազան հեռացնել․ Դավիթ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:19
Անկախության տոնի առթիվ Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ
Բոլորը

Տավուշի մարզի Ազատամուտ և Այգեհովիտ համայնքների բնակիչները հերքում են տեղեկությունները, թե երեկ, իբր, ադրբեջանցիներ են եկել գյուղերի վարչական տարածք և չափագրումներ իրականացրել: Այս մասին նրանք վստահեցրին Factor TV-ի հետ զրույցում:

Հիշեցնենք՝ երեկ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը տեղեկություն տարածեց, թե «ադրբեջանցի «խաղաղապահ զինծառայողները» չափագրումներ են կատարում Տավուշի մարզի Ազատամուտ համայնքում՝ նախկին Բարխուդարլիի մերձակայքում, արդեն մոտեցել են մեր շատ հայրենակիցների և «շատ քաղաքավարի» ասել՝ «ձեր գոմերն ու տները կտանեք գետից այն կողմ»: Ավելի ուշ սոցիալական ցանցերում օգտատերերը գրեցին, թե, իբր, «Իջևանի ու Շամշադինի ճակատային հատվածում թուրք-ադրբեջանական ծանր տեխնիկայի կուտակումներ են»: Այս տեղեկությունները պաշտոնապես հերքվեցին:

Factor TV-ն այսօր տեսանկարահանումներ է իրականացրել այն տարածքներում, որտեղ իրականացվել են ադրբեջանցիների կողմից ենթադրյալ չափագրումները: Մեր նկարահանումների ընթացքում ազատամուտցիները նշյալ տարածքներում գյուղատնտեսությամբ էին զբաղվում: Նրանք վստահեցրին, որ իրենց որևէ մեկը չի արգելել այդ տարածքներում անասնապահությամբ զբաղվել:

Ուշագրավ է, սակայն, որ ազատամուտցիները չհերքեցին Տավուշում ռուս խաղաղապահների առկայությունը: Նրանցից առնվազն երկուսը հաստատեցին այդ տեղեկությունը: Երեկ ՊՆ-ն հերքել էր, թե Տավուշի մարզի մի քանի գյուղերի տարածքում «արդեն երկու օր է՝ մոտ 500 ռուս խաղաղապահներ և ադրբեջանցիներ սահմանի երկայնքով չափագրումներ են անում»:

Ազատամուտում կյանքը, ընդհանուր առմամբ, ընթանում է բնականոն հունով: Իսկ համայնքի խաղահրապարակը լի էր ֆուտբոլ խաղացող երեխաներով:

Մանրամասները՝ տեսանյութում:

Նարեկ Կիրակոսյան