Սիրիայի նախագահն ու առաջին տիկինը վարակվել են կորոնավիրուսով
Քաղաքականություն
08.03.2021 | 19:23Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի և նրա կնոջ ՝ Ասմայի մոտ կորոնավիրուս է հաստատվել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին» ՝ վկայակոչելով Սիրիայի նախագահի աշխատակազմին։
«Նախագահ Ասադը և տիկին Ասմա Ասադը ՊՇՌ թեստ են հանձնել, արդյունքը ցույց է տվել կորոնավիրուսով վարակում», – գործակալությունը մեջբերում է հաղորդագրության տեքստը:
Միևնույն ժամանակ, տեղեկացվում է, որ նախագահական զույգի վիճակը կայուն է, երկուսն էլ իրենց լավ են զգում:
Տաթև Ֆռանգյան