Առողջապահության նախարարության պարզաբանումը մանկապարտեզների սահմանափակումների վերաբերյալ

Լուրեր

09.08.2026 | 20:32
Իսրայելը մերժել է Գազայի հատվածի վերաբերյալ Թրամփի ծրագիրը
09.08.2026 | 19:36
Խնձորեսկում զբոսաշրջիկներ տեղափոխող մեքենան դուրս է եկել ճանապարհից
09.08.2026 | 18:10
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
09.08.2026 | 16:37
Վթարային ջրանջատում Կտայքում և Երևանում
09.08.2026 | 16:10
Վաղվանից բավական երկար ժամանակով հրաժեշտ կտանք +35°C-ից բարձր ջերմաստիճաններին. Լևոն Ազիզյան
09.08.2026 | 15:31
Հրդեհը բռնկվել է տանը կից շոգեբաղնիքում․ ՆԳՆ
09.08.2026 | 15:05
ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերը պարապմունքներ են անցկացրել «Կարիճ» և «Լուսան» համալիրներով
09.08.2026 | 14:38
Օդի ջերմաստիճանը կնվազի
09.08.2026 | 13:13
Դաշտավանում ծեծկռտուք է եղել․ մասնակիցները հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով
09.08.2026 | 12:56
Սևանա լճում ջրափրկարարները նկատել են շրջված ջրային մոտոցիկլետ․ ՆԳՆ
09.08.2026 | 12:38
Հովիկ Աբրահամյանի որդին կալանավորվել է
09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
09.08.2026 | 11:01
Ռուսաստանը հարվածել է Օդեսային և Խարկովին․ երկու մարդ զոհվել է, ավելի քան 20-ը՝ վիրավորվել
Բոլորը

Առողջապահության նախարարությունը պարզաբանում է տարածել մանկապարտեզների սահմանափակումների վերաբերյալ։

Դրանում,  մասնավորապես, ասվում է․

«Անդրադառնալով սոցիալական հարթակում մանկապարտեզների սահմանափակումների վերաբերյալ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի գրառմանը՝ հարկ է նշել, որ համաճարակի պայմաններում մանկապարտեզներում կիրառվող սահմանափակումներն ուղղված են եղել զսպելու վարակի տարածումը և պաշտպանելու մեր բնակչության առողջությունը:

Ելնելով հունվարին ՀՀ-ում համաճարակային կայուն իրավիճակից՝ առողջապահության նախարարությունում քննարկում է կազմակերպվել լիազոր մարմինների՝ Երևանի քաղաքապետարանի և ԿԳՄՍ նախարարության հետ: Արդյունքում, վերջիններիս կողմից ներկայացված առաջարկությունների հիման վրա, նախադպրոցական կազմակերպությունների համար կորոնավիրուսային հիվանդության կանխարգելման անվտանգության կանոններ սահմանող իրավական ակտում կատարվել են սահմանափակումները մեղմացնող փոփոխություններ։ Մեղմացվել են երեխաների ընդունելության կանոնները, սոցիալական հեռավորության պահանջը՝ 1,5 մետրի փոխարեն սահմանելով 1 մետր, երեխաների թիվը խմբում 18-ից դարձել է 20:

Հարկ է նշել, որ անվտանգության կանոններ սահմանելով առաջին հերթին հաշվի է առնվում երեխայի առողջության անվտանգության ապահովման խնդիրը, իսկ անվտանգության կանոններն ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ ՀՀ-ում, սահմանվում են ԱՀԿ առաջարկների հիման վրա:

Երևանի քաղաքապետարանի կողմից միայն վերջերս’ ավելի ստույգ մարտի 1-ին են ներկայացվել սահամանափակումների մեղմացման վերաբերյալ լրացուցիչ առաջարկություններ, որոնք դեռևս քննարկման փուլում են:

Հիշեցնենք, որ ՀՀ-ում վերջին 14 օրվա ընթացքում արձանագրվել է հիվանդության 3487 դեպք (հ.ց. 117.8 դեպք ըստ 100.000 բնակչության), ինչը նախորդ նույն ժամանակահատվածի համեմատ (2252 դեպք, հ.ց. 76.1 դեպք ըստ 100.000 բնակչության) աճել է 55%-ով»։