178 երկրների ցանկում Հայաստանը 32-րդն է. The Heritage Foundation-ի 2021թ. տնտեսական ազատության ինդեքս

Լուրեր

20.05.2026 | 15:40
Նաիր Թիկնիզյանը ճանաչվել է Սերբիայի առաջնության լավագույն ձախ պաշտպան
20.05.2026 | 15:38
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի աջակիցների ակցիան ԱԱԾ-ի շենքի մոտ․ ՈՒՂԻՂ
20.05.2026 | 15:34
Նարեկ Կարապետյանը քարոզարշավ է իրականացնում. ՈՒՂԻՂ
20.05.2026 | 15:31
ՄԻՊ-ը կոչ է անում բացառել խտրական և ատելություն տարածող խոսույթը քարոզարշավում
20.05.2026 | 15:30
ԵՄ-ն համաձայնեցրել է ամերիկյան ապրանքների համար սահմանված մաքսատուրքերի վերացումը
20.05.2026 | 15:24
Մենք օր օրի ավելի ենք մոտենում վիզաների ազատականացմանը. Արփինե Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.05.2026 | 15:19
ՈՒԵՖԱ-ն չեխ մարզիչին ցմահ որակազրկել է լոգարանում կին ֆուտբոլիստներին նկարահանելու համար
20.05.2026 | 15:12
Դատախազությունը հաղորդում է ներկայացրել «Արարատցեմենտ»-ի մասնավորեցման վերաբերյալ
20.05.2026 | 15:10
«Արարատցեմենտ» գործարանը կպետականացվի // «Ուժեղ Հայաստանը» հայցեր կներկայացնի ՔՊ-ականների դեմ․ ԼՈՒՐԵՐ
20.05.2026 | 15:03
Էրդողանը և ֆոն դեր Լեյենը Թուրքիա-ԵՄ հարաբերություններն ու տարածաշրջանային լարվածությունն են քննարկել
20.05.2026 | 14:55
Բոլորով գնացինք իրան կարգեցինք մեզ ղեկավար, հիմա պետք է մեր սխալն ուղղենք. Դավիթ Անանյանը՝ քաղաքացուն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.05.2026 | 14:49
Նոր տոնական օր՝ օրացույցում. հունիսի 23-ը կարող է դառնալ Հանրային ծառայողի օր
20.05.2026 | 14:40
Բրիտանիան մեղմացրել է ռուսական նավթի նկատմամբ պատժամիջոցները՝ Հորմուզի նեղուցի փակման պատճառով
20.05.2026 | 14:31
Հայ աշակերտը մրցանակ է ստացել ԱՄՆ-ում անցկացվող Regeneron ISEF 2026 միջազգային գիտական մրցույթում
20.05.2026 | 14:22
Լիտվայում ԱԹՍ-ների պատճառով տագնապի կարմիր մակարդակ է հայտարարվել. երկրի ղեկավարությունը տեղափոխվել է ապաստարաններ
Բոլորը

Վաշինգտոնում գտնվող ամերիկյան The Heritage Foundation-ը (Ժառանգություն հիմնադրամ) օրերս հրապարակել է աշխարհում տնտեսական ազատության 2021 թվականի՝ տարեկան իր զեկույցը, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»։

Հայաստանը, ըստ այս տարվա տնտեսական ազատության ինդեքսի, երկու հորիզոնականով բարելավել է իր դիրքերը՝ ընդհանուր 178 երկրների մեջ զբաղեցնելով 32-րդ հորիզոնականը նախորդ տարվա 34-րդ տեղի փոխարեն։

Տնտեսական ազատության այս ինդեքսը կազմելիս The Heritage Foundation-ը առաջնորդվում է երկրներում բիզնեսի, աշխատուժի, ֆինանսական, ներդրումների, առևտրային ազատությունների մակարդակի, հարկային քաղաքականության, սեփականության իրավունքի ապահովման, դատական համակարգի արդյունավետության գնահատականներով։

Առավելագույն 100 միավորի հաշվարկով Հայաստանը հավաքել է 71,9 միավոր՝ դասվելով «հիմնականում ազատ» տնտեսություն ունեցող երկրների շարքին։Հիշեցնենք, որ 2018 թվականից հետո երկիրը կտրուկ առաջընթաց է գրանցել տնտեսական ազատության այս ինդեքսում՝ առաջ անցնելով ավելի քան տասը հորիզոնականով: Այս տարվա զեկույցում Հայաստանի առաջընթացը կազմում է 1.3 միավոր: Դա կապված է, ըստ The Heritage Foundation-ի, հարկաբյուջետային քաղաքականության ոլորտում արձանագրված բարելավումների հետ: Բացի այդ, Հայաստանի վերաբերյալ զեկույցը կայուն կամ դրական միտում է արձանագրել հետազոտության ենթարկված բոլոր ոլորտներում, բացառությամբ Հայաստանում սեփականության իրավունքի ու ազատ առևտրի ոլորտների:

Զեկույցն ընդգծում՝ կոռուպցիան շարունակում է հանդիսանալ կարևոր խնդիր Հայաստանում: 2020 թվականի կարևոր զարգացումմների շարքում այն նաև առանձնացնում է Ադրբեջանի հետ պատերազմն ու կորոնավիրուսային համավարակը: «Կառավարությունը մեծապես ապավինում է Ռուսաստանի և միջազգային ֆինանսական հաստատությունների վարկերին»,- նշված է զեկույցում:

The Heritage Foundation-ի փորձագետ Էնթոնի Քիմը, անդրադառնալով Հայաստանի խնդիրներին, ընդգծում է՝ հարկաբյուջետային քաղաքականության հետ կապված խնդիրները կարճաժամկետ չեն, այլ միջնաժամկետ կամ երկարաժամկետ հարցեր են: Ըստ նրա՝ Հայաստանն այդ առումով բացառություն չէ՝ հատկապես հաշվի առնելով 2020 թվականի դժվարությունները.

«Պարտքի բեռը մեծացել է: Բացի այդ, առկա են Հայաստանին և նրա հարևաններին վերաբերող այլ բարդ խնդիրներ»,- ասում է նա:

Զեկույցն արձանագրում է, որ տնտեսական ազատությունը Հայաստանում երկար տարիներ տատանվում է «չափավոր ազատ» և «հիմնականում ազատ» դասակարգումների միջև: Հաշվետու ժամանակահատվածում, ըստ զեկույցի, ՀՆԱ-ի աճը շարունակում է մնալ հաստատուն: Տնտեսական ազատության բարձր մակարդակն ավելի ամուր ինստիտուցիոնալիզացնելու համար կառավարությունը պետք է շարունակի ուշադրություն դարձնել դատական համակարգի արդյունավետության և կառավարության ամբողջականության բարելավման վրա: Օրենքի գերակայության ուժեղացումը ևս դրական ազդեցություն կունենա ներդրումների խրախուսման վրա, նշված է զեկույցում:

«Տնտեսական քաղաքականության հիմնական գործիքակազմի առումով հարկաբյուջետային քաղաքականության վերաբերյալ անհրաժեշտ է ձևավորել առաջնահերթություններ, թե ինչպես ծախսել, որքան և որտեղ: Դրանք այն հիմնական հարցերն են, որոնց վրա պետք է ուշադրություն դարձնեն Հայաստանում քաղաքականություն մշակողները: Դա չի ներառում միայն ծախսերը կամ ծախսեր կատարելու հետ կապված խնդիրները և մարտահրավերները: Նրանք պետք է առաջնահերթություն ձևավորեն իրենց քաղաքականության հարցում»,- նկատում է Էնթոնի Քիմը:

Ըստ զեկույցի, Եվրոպայի տարածաշրջանի 45 երկրների շարքում Հայաստանը զբաղեցնում է 18-րդ տեղը, իսկ ընդհանուր գնահատականով այն միջինից բարձր է տարածաշրջանային և համաշխարհային ցուցանիշներում: Տարածաշրջանային երկրներից տնտեսական ազատության ամենաբարձր ցուցանիշը գրանցել է Վրաստանը, որը 77.2 միավորով զբաղեցնում է 12-րդ հորիզոնականը։ Վրաստանին են հաջորդում 32-րդ հորիզոնականը զբաղեցնող Հայաստանը, այնուհետև՝ Ադրբեջանը՝ 38-րդ տեղ, Թուրքիան՝ 72-րդ տեղ, Ռուսաստանը՝ 92-րդ տեղ ու Իրանը՝ 168-րդ հորիզոնական։ Այս երկրների շարքից անցած տարվա զարգացումների առումով ամենամեծ առաջընթաց է ապրել Հայաստանը՝ 1.3 միավոր: Դրական միտում են գրանցել նաև Վրաստանն ու Ադրբեջանը, իսկ Թուրքիան ու Իրանն արձանագրել են բացասական միտում:

Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) կազմում միայն Ղազախստանն է Հայաստանի հետ դասվում «հիմնականում ազատ» տնտեսություն ունեցող երկրների շարքին. 71.1 ընդհանուր միավորով այն ինդեքսի 34-րդ տեղում է։ Միության անդամ մյուս պետությունները զգալիորեն զիջում են իրենց ցուցանիշով՝ որակվելով «չափավոր ազատ» երկրներ, ըստ որի՝ Ռուսաստանը 92-րդ հորիզոնականում է, Բելառուսը` 95-րդ, իսկ Ղրղզստանը՝ 78-րդ։

Ամենաբարձր տնտեսական ազատություն ունեցող երկրներից են Սինգապուրը, Նոր Զելանդիան, Ավստրալիան, Շվեյցարիան և Իռլանդիան։ Այս առումով վատագույն արդյունք ունեն Կուբան, Վենեսուելան և Հյուսիսային Կորեան։

Իր հերթին Միացյալ Նահանգները տնտեսական ազատության ինդեքսում զբաղեցնում է 20-րդ հորիզոնականը 74.8 միավորով: Այն անցած տարվա արդյունքում նվազել է 1.8 կետով՝ հետընթաց արձանագրելով առաջին հերթին հարկաբյուջետային ոլորտում: ԱՄՆ-ը 3-րդ տեղում է Ամերիկայի տարածաշրջանի 32 երկրների շարքում, իսկ երկրի ընդհանուր գնահատականը միջինից բարձր է տարածաշրջանային և համաշխարհային ցուցանիշից: