2022 թ. սկզբին համաճարակը կմնա հետևում, սակայն վիրուսը չի վերանա․ ԱՀԿ ներկայացուցիչ

Լուրեր

01.08.2026 | 17:57
SpaceX-ի հրթիռը կբախվի Լուսնին
01.08.2026 | 17:34
ՖԻՖԱ-ն հրաժարվել է Աշխարհի առաջնության իրավունքների վաճառքի ծրագրից
01.08.2026 | 17:16
Փրկարարները նկուղից հեռացրել են մոտ 25 տոննա ջուր
01.08.2026 | 16:56
Սեուտայից Մարոկկո է վերադարձել շուրջ 70 հազար անօրինական միգրանտ
01.08.2026 | 16:38
Փաշինյանն այցելել է Արմավիրի մարզում գործող ձկնաբուծարան
01.08.2026 | 16:21
Երևանի Կենտրոնում փոշու պարունակությունն ամբողջ շաբաթ գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիան
01.08.2026 | 15:55
Օգոստոսին արտառոց շոգեր կամ ցրտեր չեն սպասվում. Գագիկ Սուրենյան
01.08.2026 | 15:37
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանն ու Լոս Անջելեսի գլխավոր հյուպատոսը հանդիպել են Հայ Առաքելական եկեղեցու երկու թեմերի առաջնորդների հետ
01.08.2026 | 15:20
ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը շնորհավորել է Արաքս Մանսուրյանին տարեդարձի առթիվ
01.08.2026 | 14:49
ChatGPT-ի նման հարթակները աշխատում են այս գործարանների շնորհիվ. Փաշինյանը Գագարինում է
01.08.2026 | 14:26
Պետությունը Լոռի բերդ համայնքին է տրամադրել 8 միավոր տեխնիկա
01.08.2026 | 13:53
Մ-17 ԱԱ. Մուրադ Ղարիբյանը, Գրիշա Գևորգյանը և Վարուժան Ասլանյանն անհաջող մեկնարկեցին
01.08.2026 | 13:33
 NYMEX․Ոսկու գինը նվազել է 0.65%-ով և կազմել 4049.10 դոլար
01.08.2026 | 13:20
Դավիթ Խուդաթյանը Լոռու մարզում ծանոթացել է շինարարական և սուբվենցիոն ծրագրերի ընթացքին
01.08.2026 | 13:01
Վարչապետը ծանոթացել է COP17–ի նախապատրաստական աշխատանքների ընթացքին
Բոլորը

Երկրները կհաղթահարեն կորոնավիրուսի համաճարակը 2022 թվականի սկզբին, սակայն սա չի նշանակում, որ կորոնավիրուսը կվերանա: Այս մասին Welt գերմանական հրատարակությանը տված հարցազրույցում ասել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) Եվրոպայի տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Հանս Կլուգեն:

Ըստ նրա՝ 2021 թվականը կդառնա «քովիդի ևս մեկ տարի»։ «Իմ աշխատանքում կարևոր է ամեն բան նախօրոք ծրագրելը։ Այս պատճառով էլ կարծում եմ, որ 2022 թվականի սկզբին համաճարակը կմնա հետևում, սակայն սա չի նշանակում, որ կվերանա նաև վիրուսը»,- ենթադրել է նա։

Մասնագետի խոսքով՝ քաղաքացիների պատվաստման հարցում անհրաժեշտ է համբերությամբ զինվել, քանզի սկզբում միշտ էլ պահանջարկն ավելի շատ է լինում, քան առաջարկը։

«Չի կարելի միանգամից մոլորակի ողջ բնակչությանը պատվաստել»,- նշել է ԱՀԿ ներկայացուցիչը։ Ինչպես հավելել է Կլյուգեն, հօգուտ պատվաստման անձնագրերի է խոսում «քաղաքական իրականությունը», սակայն անձամբ ինքը կասկածներ ունի այս հարցում։ «Բացի այդ, պատվաստման անձնագիրը խորացնում է անհավասարությունը»,-եզրափակել է Կլյուգեն։

 

Տաթև Ֆռանգյան