Թուրքիան ընդլայնում է իր ռազմական ներկայությունը Կատարում

Լուրեր

09.08.2026 | 19:36
Խնձորեսկում զբոսաշրջիկներ տեղափոխող մեքենան դուրս է եկել ճանապարհից
09.08.2026 | 18:10
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
09.08.2026 | 16:37
Վթարային ջրանջատում Կտայքում և Երևանում
09.08.2026 | 16:10
Վաղվանից բավական երկար ժամանակով հրաժեշտ կտանք +35°C-ից բարձր ջերմաստիճաններին. Լևոն Ազիզյան
09.08.2026 | 15:31
Հրդեհը բռնկվել է տանը կից շոգեբաղնիքում․ ՆԳՆ
09.08.2026 | 15:05
ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերը պարապմունքներ են անցկացրել «Կարիճ» և «Լուսան» համալիրներով
09.08.2026 | 14:38
Օդի ջերմաստիճանը կնվազի
09.08.2026 | 13:13
Դաշտավանում ծեծկռտուք է եղել․ մասնակիցները հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով
09.08.2026 | 12:56
Սևանա լճում ջրափրկարարները նկատել են շրջված ջրային մոտոցիկլետ․ ՆԳՆ
09.08.2026 | 12:38
Հովիկ Աբրահամյանի որդին կալանավորվել է
09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
09.08.2026 | 11:01
Ռուսաստանը հարվածել է Օդեսային և Խարկովին․ երկու մարդ զոհվել է, ավելի քան 20-ը՝ վիրավորվել
09.08.2026 | 10:44
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

Թուրքիայի ռազմածովային և օդային ուժեր կտեղակայի Կատարում գտնվող իր ռազմաբազայում: Ըստ թուրքական «Dunya» լրատվամիջոցի՝  այդ մասին «Al Jazeera»-ի հետ զրույցում հայտնել է Կատարում Թուրքիայի արտակարգ և լիազոր դեսպան Ֆիքրեթ Օզելը. փոխանցում է EH-ն:

Մինչ այս Կատարի շուրջ ստեղծված ճգնաժամային իրավիճակի պատճառով Թուրքիան 3 զորախումբ էր ուղարկել այնտեղ: Բացի ռազմական օգնությունից Թուրքիան Կատարին օգնել է սննդամթերքի մատակարարմամբ: Աղբյուրն ընդգծում է, որ դեսպան Օզելը չի հայտնել, թե Կատարում որքան թուրք զինվոր կա ներկայումս:

Ավելի վաղ Թուրքիայի կառավարության առաջարկով՝ 2017թ. հունիսի 7-ին, խորհրդարանի լիագումար նիստում արտահերթ կարգով քննարկման դրվեց և հաստատվեց 2 երկրների միջև ավելի վաղ կնքված համաձայնագրով Կատարի տարածքում թուրքական զինված ուժերի ստորաբաժանումներ տեղակայելու նախագիծը:  

Հիշեցնենք, որ Կատարի տարածքում բանակի և ժանդարմերիայի ստորաբաժանումներ տեղակայելու մասին համաձայնագրերը նախատեսվում էր ավելի ուշ քննարկել, սակայն Սաուդյան Արաբիայի գլխավորությամբ արաբական մի քանի երկրների և Կատարի միջև ստեղծված ճգնաժամի պատճառով դրանք  քննարկվեցին արտահերթ կարգով: Ճգնաժամի պատճառը այն էր, որ Սաուդյան Արաբիան, Եգիպտոսը, Բահրեյնը, Արաբական Միացյալ Էմիրությունները, Եմենը Կատարին մեղադրեցին տարածաշրջանն ապակայունացնելու և ահաբեկչությունը հովանավորելու մեջ։