ՌԴ-ում ահաբեկչություն է կանխվել․ կա ձերբակալված
Քաղաքականություն
04.03.2021 | 13:36Կալինինգրադի մարզի էներգետիկ օբյեկտում ահաբեկչություն նախապատրաստելու համար ձերբակալել են մեկ մարդու։ Այս մասին մարտի 4-ի հայտնել են ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունից, գրում է «Իզվեստիան»։
Տեղեկացվում է, որ հանցագործություն կատարելու դրդապատճառը իշխանությունների հանդեպ ատելությունն է։ Ահաբեկչությունը նախապատրաստելուց բացի, գերատեսչության տեղեկությունների համաձայն, ձերբակալվածը նաև զբաղվել է տեղի բնակիչների հավաքագրմամբ։
Նշվում է, որ ձերբակալվածի տանը հայտնաբերվել է ինքնաշեն պայթուցիկ ու այն պատրաստելու ցուցումներ։
Հարուցվել է քրեական գործ։