Դիպուկահարներ և ոստիկաններ ԱԺ-ում, Փաշինյանը՝ պատգամավորների հետ հարցուպատասխանին. Լուրեր

Լուրեր

17.09.2026 | 20:33
Ալիևը հայտարարել է՝ «եթե ՄԱԿ-ը նորմալ գործեր, ստիպված չէինք լինի ուժով նվաճել մեր տարածքները»
17.09.2026 | 20:21
Փաշինյանն ընդունել է Բրազիլի դեսպանին
17.09.2026 | 20:09
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը հաղթեց Մոլդովային
17.09.2026 | 20:00
Սպառնալիք կա Ալիևի մտածողության մեջ․ ագրեսիայի շանս կստանա, եթե ՀՀ-ն ուշ է խոսում վտանգներից․ Մեսրոպ Առաքելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 19:46
Ռուսական ԱԹՍ-ն կրկին հարվածել է Ուկրաինայի արևմուտքին՝ Լեհաստանի սահմանի մոտ
17.09.2026 | 19:38
Մինսկի փողոցում սեպտեմբերի 18-ից կկազմակերպվեն հետիոտնային անցում և հասարակական տրանսպորտի կանգառներ
17.09.2026 | 19:24
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականները երկրորդ հաղթանակը տարան
17.09.2026 | 19:13
Շոյգուն հայտարարել է Մոսկվայի և Բաքվի հարաբերություններում ճգնաժամը հաղթահարելու մասին
17.09.2026 | 18:59
Թուրք ընդդիմադիր պատգամավորը Հայաստան-Թուրքիա սահման է այցելել և կոչ է արել բացել այն
17.09.2026 | 18:45
Հայկ Կոնջորյանի եղբոր վարքը քննարկվել է ՔՊ վերահսկող հանձնաժողովում
17.09.2026 | 18:36
Լիոնել Մեսին ևս մեկ ռեկորդ է սահմանել
17.09.2026 | 18:26
Եվրոպան և Կանադան «ուժեղ են, իսկ միասին՝ է՛լ ավելի ուժեղ»․ Քարնին ողջունել է ԵՄ ասոցացված անդամ դառնալու գաղափարը
17.09.2026 | 18:18
Քեշ փողով, կովով ու հավով ընտրակաշառք են բաժանել, էլ ի՞նչ պիտի անեին, որ ընտրապայքարից դուրս մնային․ Ալեքսանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 18:14
Ստեփանավանի ԲԿ-ի տնօրենի և գլխավոր հաշվապահի պաշտոնավարումը կասեցվել է․ քննությունն ավարտվել է
17.09.2026 | 18:10
ՄԻԵԴ-ի ՀՀ-ի դեմ որոշում է կայացրել // ԿԸՀ նախագահը հայտնել է հունիսի 7-ին կիբեռհարձակման մասին․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովում է։ Կառավարության անդամներին հարց տալու համար հերթագրվել է 29 պատգամավոր։ Մինչ Փաշինյանի ժամանումը անվտանգության լրացուցիչ միջոցներ են ձեռնարկվել՝ խորհրդարանի դարպասները զոդվել են, այգու տարածքում կենտրոնացվել են ոստիկանության ուժեր, շենքում երևացել են դիպուկահարներ։

 

Պատճառը ենթադրաբար ոստիկանության հայտարարությունն է, որ ժամը 16։00-ին մեկնարկող ցույցի ժամանակ կարող են լինել սադրանքներ։ Բաղրամյան պողոտայում՝ Ազգային ժողովի շենքի դիմաց հանրահավաք անցկացնող Հայրենիքի փրկության շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանը արձագանքել է այս հայտարարությանը և նշել, որ իրենք սադրանքների չեն գնալու, շենքեր չեն գրավելու։

Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի հետ: Զրուցակիցները մասնավորապես անդրադարձել են լարված իրավիճակին: Նշվել է, որ, անկախ այդ կապակցությամբ որոշումներից, առաջնահերթ կարևորություն են երկրի անվտանգությունն ու կայունությունը:

 

ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը, մեկնաբանելով լուրերը, թե ԶՈւ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի նկատմամբ քրեական գործ հարուցելու և նրան ձերբակալելու հրահանգ է տրվել, ասել է, որ նրա հանդեպ քրեական վարույթ չկա:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Վարազդատ Կարապետյանն ազատվել է Չինաստանում Հայաստանի առևտրական կցորդի պաշտոնից։ Հիշեցնենք, որ մինչ այդ Կարապետյանը ազատման դիմում էր ներկայացրել։