ԱԺ-ն ընդունեց Հաշվեքննիչ պալատի անդամի թեկնածուին ներկայացվող պահանջները փոփոխող նախագիծը

Լուրեր

11.10.2026 | 23:33
Հակոբ Շարբաթյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի Մ-17 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
Բոլորը

Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց ԱԺ պատգամավորների կողմից ներկայացված օրենքի նախագիծը, որով նախատեսվում է փոփոխել Հաշվեքննիչ պալատի անդամի թեկնածուին ներկայացվող պահանջները:

«Հաշվեքննիչ պալատի մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ նիստում քվեարկությամբ ստացավ 94 «կողմ», 11 «դեմ», 7 «ձեռնպահ» ձայներ:

Նախագծի հիմնավորմամբ՝ «Հաշվեքննիչ պալատի մասին» օրենքով հստակ կարգավորված չէ եկամուտների հավաքագրման մասով հաշվեքննություն իրականացնելու ուղղակի պահանջ: Օրենքի 5-րդ հոդվածով սահմանված են այն օբյեկտները, որտեղ իրականացվում է հաշվեքննություն և օրենքով սահմանված կարգով այդ օբյեկտների թվին է պատկանում նաև պետական եկամուտների կոմիտեն: Միևնույն ժամանակ անորոշությունից խուսափելու համար անհրաժեշտ է հստակ սահմանել, որ հաշվեքննության առարկա է նաև պետական գործառույթների իրականացման համար միջոցների հավաքագրումը, այն է՝ հարկային մուտքերը:

Առաջարկվում է օրենքի 1-ին հոդվածում նշված հասկացություներում հաշվեքննության առարկա ֆինանսատնտեսական գործունեության սահմանման մեջ լրացնել նաև պետական գործառույթների իրականացման համար միջոցների հավաքագրումը:

«Օրենքի 17-րդ հոդվածում Հաշվեքննիչ պալատի անդամի թեկնածության համար ներկայացվող պահանջները հստակ ձևակերպված չեն, որոնք առաջացնում են տարընթերցումներ, հետևաբար առաջացել է անհրաժեշտություն պահանջներին տալ հստակ ձևակերպումներ:  2-րդ մասում նշված պաշտանավորման ժամկետները և ընտրության կարգը հակասում է Սահմանադրությանը ու ԱԺ կանոնակարգ օրենքին, ընդ որում հոդվածի 3-րդ մասում արդեն նշված է, որ Հաշվեքննիչ պալատի նախագահը և մյուս անդամներն ընտրվում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ ու «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքով սահմանված կարգով:

Օրենքի 34-րդ հոդվածով սահմանված զննման և դիտարկման ընթացակարգերը կարող են տարբեր օբյեկտներում և հաշվեքննության գործընթացներում ունենալ տարբեր ժամկետներ: Այդ իսկ պատճառով ժամկետները պետք է սահմանվել Հաշվեքննիչ պալատի կողմից, քանի որ օրենքով դրա սահմանումը ու սահմանափակումը կարող է ազդել հաշվեքննության որակի վրա: Ժամկետի սահմանումը պետք է որոշվի Հաշվեքննիչ պալատի ներքին կանոնակարգերով` կուտակված փորձի և ողջամիտ գնահատման հիման վրա»,- նշված է հիմնավորման մեջ։