«Թումո» կենտրոն կբացվի նաև Ջավախքում

Լուրեր

03.11.2026 | 10:50
ԱՄՆ-ն հարվածներ է հասցրել Իրանի Քեշմ կղզու թիրախներին․ CBS News
03.11.2026 | 10:32
Ուիթքոֆը հայտնել է՝ ՌԴ-ի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի եռակողմ բանակցությունները տեղի կունենան նոյեմբերի 10-11-ը՝ Աբու Դաբիում
03.11.2026 | 10:20
Փարիզի «Մասթերսում» Կարեն Խաչանովի մրցակիցը հրաժարվել է պայքարից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 10:12
Ծաղկաձորում 1,35 հա հողամասի առուվաճառքն անվավեր է ճանաչվել․ համայնքին կվերադարձվի 127,5 մլն դրամ
03.11.2026 | 10:00
2027 թվականի բյուջեի նախագծի քննարկումն ԱԺ հանձնաժողովներում՝ ՈՒՂԻՂ
03.11.2026 | 09:54
Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին ժամանել է Հայաստան
03.11.2026 | 09:45
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
03.11.2026 | 09:30
Երևանի Գայի պողոտայի առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել․ այրվել է հագուստի տաղավար
03.11.2026 | 09:16
Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել՝ մասնակցելու ԵՄ ընդլայնման գագաթնաժողովին
02.11.2026 | 22:55
«Ադրբեջանում խոսքի ազատությունն ու անկախ քաղաքական գործունեությունը ճնշվում են». ԵԽԽՎ և ԵԱՀԿ ԽՎ ներկայացուցիչներ
02.11.2026 | 22:39
Թուրքիայում մեկ օրում երկրորդ երկրաշարժն է գրանցվել
02.11.2026 | 22:20
Նարեկ Կարապետյանը Չեխիայի դեսպանի հետ քննարկել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացն ու TRIPP նախագիծը
02.11.2026 | 22:05
9 ամսում պարեկները շրջանառությունից դուրս են բերել 185 զենք-զինամթերք. ՆԳՆ
02.11.2026 | 21:47
Փեզեշքիանը հայտարարել է, որ Մոջթաբա Խամենեին խաղաղ բանակցությունների հարցում կառավարությանը «որոշակի լիազորություններ» է տվել
02.11.2026 | 21:31
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

«Թումո» կենտրոնի ծրագիրը հասանելի կդառնա Ջավախքի պատանիների համար: «Թումո»-ի և Հայ օգնության միության Ջավախքի միավորի համագործակցության շնորհիվ կենտրոնի կրթական ծրագիրը շուտով կգործի Վրաստանի Ախալքալաք քաղաքում, գրում է aliq.ge-ն:

Ըստ տեղեկության՝ Ախալքալաքի պատանիները կապահովվեն անվճար նորարարական կրթությամբ ու անհրաժեշտ սարքավորումներով` ինքնուսուցումն անելով տեղում, իսկ դասընթացներն ու աշխատարանները՝ «Թումո Գյումրի»-ում: Այստեղ կգործի «Թումո»-ի ամբողջական կրթական փորձառությունը. ուսանողները կծանոթանան 14 կրթական ոլորտներին` ռոբոտաշինությունից մինչև անիմացիա:

Դասընթացների փուլում նրանց հետ կաշխատեն «Թումո»-ի մասնագետները՝ ապահովելով կրթության նույն որակը, ինչ բոլոր կենտրոններում: «Թումո»-ի ծրագիրը ախալքալաքցի պատանիների համար հասանելի է լինելու հայերեն և անգլերեն լեզուներով: Սկզբնական շրջանում ուսմանը կկարողանա մասնակցել 160 պատանի:

Հայտնի է, որ մոտակա շաբաթների ընթացքում կավարտվեն տարածքի վերանորոգման և տեխնիկական ապահովման աշխատանքները, իսկ գրանցման և առաջին դասերի մեկնարկը կտրվի ապրիլին: