Միրզոյանը դիմել է Մատվիենկոյին 2 հայ գերի կանանց վերադարձի հարցում օգնության խնդրանքով

Լուրեր

27.08.2026 | 08:26
Դատարանը բավարարել է Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու միջնորդությունը
26.08.2026 | 23:30
Երևանում ապամոնտաժվել են ևս երկու ապօրինի կառույցներ. քաղաքապետարան
26.08.2026 | 23:28
Մյասնիկյան պողոտայում բռնկված հրդեհը մարվել է. ԹԱՐՄԱՑՎԱԾ
26.08.2026 | 23:14
Հայաստանից աշակերտները կշարունակեն սովորել Թուրքիայի հայկական դպրոցներում․ նոր կարգավորումներ չկան
26.08.2026 | 23:00
Երևանը խորացնում է անվտանգության ոլորտում գործակցությունը Վարշավայի հետ. Հայաստանը ռազմական կցորդ կունենա Լեհաստանում
26.08.2026 | 22:44
Ոստիկանները թմրամիջոցների իրացման մեղադրանքով հետախուզվողի են հայտնաբերել
26.08.2026 | 22:30
Վթար Ծովագյուղ-Շողակաթ-Վարդենիս ավտոճանապարհին. կա 9 տուժած
26.08.2026 | 22:17
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
26.08.2026 | 22:04
Թրամփը հայտարարել է, թե չի կարծում, որ Իրանի գերագույն առաջնորդը մահացել է
26.08.2026 | 21:49
Հրդեհ Մյասնիկյան պողոտայում. դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ
26.08.2026 | 21:43
Վարչապետը նոր նշանակում է արել
26.08.2026 | 21:30
«Էրդողանը մահացել է» գրառման հրապարակումից հետո Թուրքիայում հետաքննություն է սկսվել
26.08.2026 | 21:16
Ֆուտզալի Հայաստանի չեմպիոնը հաղթանակով մեկնարկեց Չեմպիոնների լիգայում
26.08.2026 | 21:10
Գումարը հատկացվեց, ծրագիրը չգնվեց․ 3 տարի անց ՊԵԿ-ը կրկին ուզում է «Chainalysis Reactor»-ը 
26.08.2026 | 20:55
Թրամփը մեկնաբանել է ԿՀՎ ղեկավարի Մոսկվա կատարած այցը
Բոլորը

ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտնել է, որ  վերջերս զրուցել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի հետ՝ Հայաստանում ստեղծված իրավիճակի մասին։  Վերջինս շեշտել է, որ այն, ինչ տեղի է ունենում Հայաստանում՝ ՀՀ ներքին գործն է։ Մատվիենկոն նշել է, որ իր գործընկեր Արարատ Միրզոյանը խնդրել է իրեն միջնորդել Ադրբեջանում գերության մեջ գտնվող երկու կանանց վերադարձի հարցով։

«Մեր հեռախոսազրույցի ժամանակ Արարատ Միրզոյանը միայն խնդրել է, որպեսզի ես օգնեմ երկու հայ կանանց վերադարձի հարցում, որոնք այժմ ռազմագերիներ են, չնայած նրանք ոչ մի առնչություն չեն ունեցել տեղի ունեցող իրադարձությունների հետ։ Ես արդեն հեռախոսազրույց եմ ունեցել Ադրբեջանի խորհրդարանի նախագահ Սահիբա Գաֆարովայի հետ՝ դիմելով նրան հիշյալ 2 կանանց վերադարձի հնարավորությունը դիտարկելու հարցով։ Երբ խոսքը վերաբերում է կանանց, դա չափազանց զգայուն է, սաստիկ մտահոգիչ: Հուսով եմ, որ ադրբեջանական կողմը կարձագանքի այդ խնդրանքին»,- ասել է Մատվիենկոն:

 

Տաթև Ֆռանգյան