Փաշինյանի թիմը երեկ ժպիտով, «դըմփ-դըմփ հու»-ով անցնում էր փողոցներով,որտեղ ամեն օր սև «լենտեր» են կապվում. Զոհրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

17.09.2026 | 21:13
Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է TRIPP նախագծի իրագործման ընթացքը
17.09.2026 | 21:00
2,6 մլն՝ Փաշինյանին, 2,1 մլն՝ նախարարներին․ զգալի կբարձրանա պաշտոնայների աշխատավարձը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 20:48
«Հայփոստի» թափանցիկության խնդիրը․ տնօրենի 3.6 մլն դրամ վարձատրություն և չբացահայտվող տվյալներ
17.09.2026 | 20:33
Ալիևը հայտարարել է՝ «եթե ՄԱԿ-ը նորմալ գործեր, ստիպված չէինք լինի ուժով նվաճել մեր տարածքները»
17.09.2026 | 20:21
Փաշինյանն ընդունել է Բրազիլի դեսպանին
17.09.2026 | 20:09
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը հաղթեց Մոլդովային
17.09.2026 | 20:00
Սպառնալիք կա Ալիևի մտածողության մեջ․ ագրեսիայի շանս կստանա, եթե ՀՀ-ն ուշ է խոսում վտանգներից․ Մեսրոպ Առաքելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 19:46
Ռուսական ԱԹՍ-ն կրկին հարվածել է Ուկրաինայի արևմուտքին՝ Լեհաստանի սահմանի մոտ
17.09.2026 | 19:38
Մինսկի փողոցում սեպտեմբերի 18-ից կկազմակերպվեն հետիոտնային անցում և հասարակական տրանսպորտի կանգառներ
17.09.2026 | 19:24
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականները երկրորդ հաղթանակը տարան
17.09.2026 | 19:13
Շոյգուն հայտարարել է Մոսկվայի և Բաքվի հարաբերություններում ճգնաժամը հաղթահարելու մասին
17.09.2026 | 18:59
Թուրք ընդդիմադիր պատգամավորը Հայաստան-Թուրքիա սահման է այցելել և կոչ է արել բացել այն
17.09.2026 | 18:45
Հայկ Կոնջորյանի եղբոր վարքը քննարկվել է ՔՊ վերահսկող հանձնաժողովում
17.09.2026 | 18:36
Լիոնել Մեսին ևս մեկ ռեկորդ է սահմանել
17.09.2026 | 18:26
Եվրոպան և Կանադան «ուժեղ են, իսկ միասին՝ է՛լ ավելի ուժեղ»․ Քարնին ողջունել է ԵՄ ասոցացված անդամ դառնալու գաղափարը
Բոլորը

«Երեկ փարթի էր, այլ ձևակերպում չկա: Հայաստանի պատմության մեջ չի եղել նմանատիպ դեպք, երեկվա երթը համարում եմ՝ ոտքերով Եռաբլուրը տրորել»,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

Նաիրա Զոհրաբյանի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանի երեկվա հանրահավաքն իր հերթական պարտությունն էր, նրա իշխանության տապալումը, որովհետև երեկ «քերելով»՝ կարողացել էր հրապարակում հավաքել 20-22 հազար մարդ, ապա հանրահավաքը վերածել էր «փարթիի»:

«Փաշինյանն ունի իրեն սատարող քաղաքական թիմ, ովքեր երեկ ժպիտներով, ծափողջույններով, «դըմ-դըմփ-հու»-ներով, «վուվուզել»-ներով, ուրախ-զվարթ անցնում էին Երևանի այն փողոցներով, որտեղ պատերազմից սկսած՝ մինչ այսօր սև լենտեր են կապվում՝ «Արմեն 18», «Նարեկ 20», «Լևոն 21»…, և մեր լավագույն տղաների նկարներն են կախված: Սգո լենտերի փողոցներով անցնելով՝ երեկ իրենք տոնում էին Արցախի հանձնումը»,- նշեց Զոհրաբյանը:

Պատգամավորի դիտարկմամբ՝ Նիկոլ Փաշինյանը, ով իր լրագրողական և պատգամավորական գործունեության ընթացքում ԱԺ ամբիոնը և իր թերթը մշտապես իրավացիորեն օգտագործել է իշխանությունների կողմից վարչական ռեսուրսի կիրառման դեմ և հայտարարում էր, որ հանրապետական բանդաները զավթել են բուհերը, երեկ արեց աննախադեպ քայլ… այդպիսի վարչական ռեսուրսի կիրառում Հայաստանի անկախության պատմության մեջ չի եղել:

Զոհրաբյանի խոսքով՝ երեկվա հանրահավաք-երթով Փաշինյանն ու իր աջակիցները փորձում էին ուժ ցույց տալ, բայց հերթական անգամ ցույց տվեցին իրենց թուլությունը, իրենց անզորությունը: Զոհրաբյանը նշեց, որ վարչական ռեսուրսի կիրառման բազում օրինակներ են իրեն հայտնի դարձել, բազմաթիվ նամակներ է ստացել, որ Լոռիում, Սյունիքի մարզպետարանում, Գյումրիի, Երևանի դպրոցներում ու հիվանդանոցներում բոլորին բռնի ուժով, աշխատանքից հեռացնելու սպառնալիքով պարտադրել են մասնակցել Հանրապետության հրապարակում տեղի ունեցած «Ալիևի պարադի շարունակությանը»:

«Միայն այն, ինչ կազմակերպեց Նիկոլը այս երկու օրերի ընթացքում՝ բռնի ուժով բերման ենթարկելով, վախեցնելով, նաև մամուլում տեղեկատվություն եղավ, որ կաշառելով մարդկանց, բերման ենթարկելով երեկ իր կազմակերպած Ալիև փարթի-շոուին, դա վկայում է մեկ բանի մասին՝ Նիկոլ Փաշինյանը ի զորու չէ անցկացնել ո՛չ անկախ և ազատ հանրաքվե, ո՛չ անկախ և ազատ ընտրություն:

Նիկոլ Փաշինյանը պիտի հեռանա, որպեսզի Հայաստանը կարողանա անցկացնել ազատ և արդար ընտրություն, հետո արդեն կլինե՞ն Սահմանադրական փոփոխություններ, թե՞ չեն լինի, դա արդեն կորոշի ժողովուրդը՝ նոր իշխանության հետ միասին»,- ասաց Զոհրաբյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: