«Մեղրի» ԱՏԳ ծրագրի իրականացման երկրորդ փուլի աշխատանքներին նվիրված քննարկում

Լուրեր

09.06.2026 | 00:17
Մարկո Ռուբիոն շնորհավորել է Փաշինյանին
08.06.2026 | 23:25
24 ժամ ջուր չի լինի Կոտայքի մարզի մի շարք հասցեներում
08.06.2026 | 23:12
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիաայի անջատումներ կլինեն
08.06.2026 | 22:58
Հայտնի է նորընտիր Ազգային ժողովի առաջին նիստի օրը
08.06.2026 | 22:44
Իրանի ԱԳ նախարարը հայերեն գրառմամբ է շնորհավորել Փաշինյանին
08.06.2026 | 22:34
Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի ԱԳ նախարարները ստորագրել են Ստամբուլի հռչակագիրը
08.06.2026 | 22:24
Ամփոփվել են տնային կալանքի տակ գտնվող անձանց ընտրական իրավունքի ապահովման արդյունքները
08.06.2026 | 22:11
Հայաստանի ժողովուրդը քվեարկել է հանուն խաղաղության. ԵԽ նախագահը և Փաշինյանը հեռախոսազրույց են ունեցել
08.06.2026 | 22:10
ԳԴՀ-ում ՀՀ դեսպանությունը մինչև հուլիսի 31-ը անձնագրավորման համար արտահերթ գրանցման հնարավորություն է սահմանել
08.06.2026 | 21:59
Վստահ եմ, որ Հայաստանի և Իրանի հարաբերությունները նոր շրջանում էլ կշարունակեն ամրապնդվել. Փեզեշքիան
08.06.2026 | 21:45
Ջրվեժի գերեզմանատան մոտ մեքենա է այրվել
08.06.2026 | 21:33
Բաքվի դատախազը պահանջել է Toplum TV-ի լրագրողներին դատապարտել 13-16 տարվա ազատազրկման
08.06.2026 | 21:18
Շնորհավորում եմ Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով. Հունաստանի վարչապետ
08.06.2026 | 21:09
Այսօր Երկրին կարող է հարվածել ուժեղ՝ G3 մակարդակի մագնիսական փոթորիկ. Ազիզյան
08.06.2026 | 20:51
«Ռեալը» ՈՒԵՖԱ-ին խնդրել է «Բարսելոնային» զրկել տիտղոսներից
Բոլորը

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունում հունվարի 30-ին տեղի է ունեցել «Մեղրի» ազատ տնտեսական գոտու (ԱՏԳ) ծրագրի իրականացման երկրորդ փուլի աշխատանքաներին նվիրված քննարկում, որը վարել է նախարարի տեղակալ Հովհաննես Ազիզյանը։

Քննարկմանը մասնակցել են նախարարության ներդրումների ներգրավման և համակարգման վարչության, ««Հայաստանի զարգացման և ներդրումների կորպորացիա» ունիվերսալ վարկային կազմակերպություն» ՓԲԸ, «Ավենյու քընսալթինգ գրուպ» ՍՊԸ (Avenue Consulting Group) և ««Մեղրի» ազատ տնտեսական գոտի» ՓԲԸ ներկայացուցիչները։

Քննարկման ընթացքում «Ավենյու քընսալթինգ գրուպ» ընկերության Ռազմավարական կառավարման խորհրդատվական ծառայության ղեկավար Կարեն Մարտիրոսյանը ներկայացրել է «Մեղրի» ԱՏԳ կառուցապատման երկրորդ փուլի գործարար ծրագիրը, որով նախատեսվում է ազատ տնտեսական գոտու գործունեության, ենթակառուցվածքների և տարածքի ընդլայնում` ներդրողների համար շահութաբեր բիզնես ծավալելու նախապայմաններ ստեղծելու նպատակով: Քննարկվել են ծրագրին առնչվող մի շարք առաջարկներ, նախանշվել են համագործակցության հետագա ուղղությունները և հանդիպումների ժամանակացույցը։