Մեկնարկել է « COVID-19-ի դեմ պատվաստումներ» թեմայով իրազեկման դասընթացը. ՀՀ ԱՆ

Լուրեր

11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
Բոլորը

Մեկնարկել է «Կորոնավիրուսային հիվանդության համավարակի պայմաններում պատվաստումային գործընթացը. COVID-19-ի դեմ պատվաստումներ» թեմայով իրազեկման դասընթացը զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների համար. տեղեկացնում են ՀՀ ԱՆ-ից

Ողջունելով մասնակիցներին՝ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը կարևորել է լրատվամիջոցների դերը բնակչության իրազեկման և ապացուցողական բժշկության հենքի վրա ճիշտ տեղեկատվության տրամադրման հարցում:

Միջազգային գործընկերները ներկայացրել են Կորոնավիրուսային հիվանդության իրավիճակն աշխարհում. ԱՀԿ-ի դերը COVID-19-ի դեմ պատվաստումների մատչելիության և հասանելիության գործում (COVAX FACILITY), ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի դերը կորոնավիրուսային հիվանդության համավարակի դեմ պայքարում:

Հանդիպման ընթացքում քննարկվել են կորոնավիրուսային հիվանդության համաճարակային իրավիճակը և զարգացման միտումները: Որպես հիմնական կանխարգելիչ միջոցառում, որը ամենաարդյունավետն է բոլոր երկրների համար, խոսվել է պատավաստումների, Հայաստանի կողմից ձեռք բերվող պատվաստանյութերի և այն հիմնական ռիսկի խմբերի մասին, որոնք առաջնահերթ կամավորության սկզբունքով ներառվել են այս գործընթացում:

Օրակարգով նախատեսված բրիֆինգի շրջանակներում բանախոսներ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրեն Արտավազդ Վանյանը, Իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը, Հայաստանի ամերիկյան համալսարանի Թրփանճեան Հանրային առողջապահության ֆակուլտետի դեկան Վարդուհի Պետրոսյանը, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ներկայացուցիչ Մարիան Քլարկ–Հաթինգը պատասխանել են թեմայի վերաբերյալ հետաքրքրող հարցերին:

Այնուհետև մասնագետները ներկայացրել են կորոնավիրուսային հիվանդության իրավիճակը Հայաստանում, կատարված աշխատանքները, պատվաստումային գործընթացը, այդ թվում սեզոնային գրիպի դեմ։