Քարվաճառի փողոցները՝ ադրբեջանական անվանումներով. տեղանունների հանդեպ հայկական անտարբերությունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

Վիքիպեդիա և ՕփենՍթրիթՄեփ նախագծերի կամավոր Ալեքսեյ Չալաբյանը ՕփենՍթրիթՄեփ քարտեզի վրա է ցույց տալիս, թե ինչ արագությամբ և կազմակերպվածությամբ են ադրբեջանցիները հետևում տեղանունների փոփոխությանը։

«Քարվաճառի Ազատամարտիկների փողոցին ենք եթե նայում, ապա մինչև նոյեմբերի 25-ը այն դեռ Ազատամարտիկների փողոց էր, ապա նոյեմբերի 26-ից այն դառնում է ադրբեջանական որևէ անունով փողոց»,-նշում է Չալաբյանը։

Լեզվաբան Նարինե Դիլբարյանը մանրամասնում է՝ դա թուրքին բնորոշ ձեռագիր է։ «Թուրքը եթե գալիս է և իր ենթակայության տակ է վերցնում որևէ տարածք, անմիջապես փոխում է տեղանունները, հատկապես փաստաթղթերում, քարտեզներում, բայց ավելի հին քարտեզներում մեր հին անուններն են, դրան այնքան հին քարտեզներ են, որ Ադրբեջանը չունի այդքան պատմություն»,- ավելացնում է Դիլբարյանը։

Այնուամենայնիվ, մեր ականջին ու լեզվին առավել սովորական է ոչ թե Բերձորը, այլ Լաչինը, ոչ թե Քարվաճառը, այլ Քելբաջարը, նաև քչերն են ասում Ջրական, և ոչ Ջաբրայիլ։ Լեզվի կոմիտեի նախագահ Դավթի Գյուրջինյանը կարծում է՝ նախանձախնդրության պակաս էլ կա։

Մենք տեղանունների հարցում անտարբեր ենք ոչ միայն մեր խոսքում, այլև  հոդվածներում, եթերում, որոնողական համակարգերում։  Հարցին՝ ինչո՞ւ, օրինակ, համացանցում Ջրական փնտրելիս Ջաբրայիլ տեղանունով հոդված ենք ստանում, Վիքիպեդիայի խմբագիրներից Ալեքսեյ Չալաբյանը պատասխանում է՝ կարևոր է թե որ անունն է ավելի տարածված ու հայտնի։ Դա վիքիպեսդիայի սկզբունքներից է։

Մանրամասները` տեսանյութում:

Իրինա Մկրտչյան