Դեպի նոր ընտրություն՝ չկատարված խոստումների բեռով. ի՞նչ պատկեր է սոցիալական ոլորտում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

23.07.2026 | 20:48
Հրաժարականի լուրեր և ջնջված հրապարակումներ․ ի՞նչ է կատարվում վարչապետի աշխատակազմում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.07.2026 | 20:39
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
23.07.2026 | 20:25
Սաուդյան Արաբիայում միջուկային էներգետիկան զարգացնելու՝ ԱՄՆ-ի մտադրությունը մտահոգություններ է առաջացրել
23.07.2026 | 20:11
Ուկրաինայի ԶՈւ նոր գլխավոր հրամանատարը կարծում է, որ Ռուսաստանը «գոյության իրավունք չունի»․ նրա տարիներ առաջվա հարցազրույցն է հրապարակվել
23.07.2026 | 20:00
Մեկ դրամով աշխատելու մասին խոսել է Նարեկ Կարապետյանը, թիմի մասին խոսք չի գնացել․ մենք հրաժարվում ենք պարգևավճարներից․ Մարիաննա Ղահրամանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.07.2026 | 19:48
2030-ի ֆուտբոլի աշխարհի առաջնությունը կանցկացվի է՛լ ավելի շոգ կլիմայական պայմաններում
23.07.2026 | 19:33
Հուլիսին կնշանակվի ընկերության ժամանակավոր կառավարիչը․ Պապոյանն այցելել է «Արարատցեմենտ»
23.07.2026 | 19:30
Որտե՞ղ են կրթություն ստանում ԱԱԾ սահմանապահները․ ակադեմիայից մինչև միջազգային ծրագրեր 
23.07.2026 | 19:16
Ներկայացուցիչների պալատը հաստատել է Պենտագոնի համար 1,15 տրիլիոն դոլարի ֆինանսավորումը․ Սենատի հաստատման դեպքում սա ռեկորդային բյուջե կլինի
23.07.2026 | 19:00
Լայնամասշտաբ պատերազմի վտանգ կա Իրանի և ԱՄՆ-ի միջև․ Հորմուզի նեղուցը դարձել է նոր «միջուկային ծրագիր»․ Գեորգի Միրզաբեկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.07.2026 | 18:53
Factor TV-ի հրապարակումից հետո մանկատանը հացադուլի մեջ գտնվող 15-ամյա տղան և նրա քույրը վերադարձվել են հորը
23.07.2026 | 18:51
Զելենսկին Ֆեդորովին առաջարկել է ռազմական նորարարությունների գծով փոխվարչապետի պաշտոնը
23.07.2026 | 18:40
Նավթի գինը մայիսից ի վեր առաջին անգամ գերազանցել է 100 դոլարը
23.07.2026 | 18:28
Վահան Կոստանյանը Փարիզում քննարկել է Հայաստանի համար եվրոպական շուկայի հասանելիության ընդլայնումը
23.07.2026 | 18:19
ՄԻՊ-ը Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանի հետ քննարկել է մարդու իրավունքներին վերաբերող խնդիրները
Բոլորը

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը 2021 թվականի հունիսի 20-ի ընտրություններում 688,761 քվե ստացավ և միանձնյա իշխանություն ձևավորեց։ Ընտրություններից առաջ ՔՊ-ն մի շարք չափելի խոստումներ էր տվել, որոնք պետք է իրականացներ մինչև 2026 թվականը։ Արդեն մոտենում են հաջորդ ընտրությունները․ Factor TV-ն փորձել է պարզել քաղաքական ուժի՝ սոցիալական ոլորտում տված խոստումները որքանով են իրագործվել։

«Գործազրկությունն իջեցնել 10%-ից ցածր: Աղքատության մակարդակը նվազեցնել կրկնակի: Կենսաթոշակի չափը, միջին չափը 43,500 դրամից դարձնել 61,000 դրամ: Նվազագույն կենսաթոշակը 26,500 դրամից դարձնել 37,000 դրամ: Նվազագույն աշխատավարձը 68,000 դրամից դարձնել առնվազն 85,000 դրամ»,- 2021-ի նախընտրական քարոզարշավի ժամանակ հայտարարեց վարչապետը։

Նիկոլ Փաշինյանի թվարկած ուղղություններով ինչ պատկեր է այժմ․ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության՝ Factor TV-ի հարցմանը պատասխանից պարզ է դառնում, որ գործազրկությունը 10%-ից չի նվազել։ Վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակված տեղեկատվության համաձայն՝ 2025-ի երրորդ եռամսյակի տվյալներով գործազրկության մակարդակը կազմել է 11,8%: 

Կենսաթոշակի միջին չափը, խոստացված 61 հազարի փոխարեն, կազմում է 49 հազար 32 դրամ։ Նվազագույն կենսաթոշակի չափը, 37 հազար դրամի փոխարեն, 36 հազար դրամ է։ 

Չի կատարվել նաև նվազագույն աշխատավարձի չափին վերաբերող խոստումը։ Հայաստանում այժմ նվազագույն աշխատավարձը կազմում է 75 հազար դրամ․ այն 10 հազարով պակաս է ՔՊ-ի նախընտրական ծրագրում նշված թվից։

Ավելացել է միջին աշխատավարձի չափը 46,500 դրամով, 28%-ով՝ 2018 թվականի մեկնարկի համեմատ: 2018 թվականի ապրիլին միջին ամսական աշխատավարձը կազմել է 166,200 դրամ, իսկ 2021 թվականի մարտին՝ 212,700 դրամ: Սա մեր երկրում երբևէ արձանագրված ամենաբարձր ցուցանիշն է»,- 2021-ին նշել էր Փաշինյանը։

2021-ի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ՝ «Քաղաքացիական պայմանագիրը» խոստացել էր միջին աշխատավարձը 190,000 դրամից հասցնել 300,000 դրամի։ Քաղաքական ուժի այս խոստումը կատարվել է, մի բան էլ ավելին․ միջին ամսական անվանական աշխատավարձի չափը 2025-ին կազմել է 376,743 դրամ. պետական հատվածում՝ 358,602 դրամ, իսկ մասնավոր հատվածում՝ 383,611 դրամ։

«Ծայրահեղ աղքատությունը 0,6 տոկոս է՝ անկախ մեթոդաբանությունից։ Դա նշանակում է՝ մենք շատ մոտ ենք ծայրահեղ աղքատությունը վերացնելու մեր նախընտրական խոստմանը, որը տվել են 2021-ին»,- ԱԺ-ում «ՀՀ 2026թ. պետբյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկման հայտարարեց Փաշինյանը։

ՔՊ-ն խոստանում էր աղքատության մակարդակը կրկնակի նվազեցնել։ 2021-ին աղքատության մակարդակը կազմում էր 26,5%, ծայրահեղ աղքատությունը՝ 1,5%, իսկ 2024թ., համապատասխանաբար, կազմել է 21,7% և 0,6%։ 2025-ի տվյալները դեռևս չեն հրապարակվել։

Նախընտրական խոստումներից էր նաև հաշմանդամություն ունեցող անձանց նպաստները 26,500 դրամից 33,000-52,000 դրամ սահմանելը՝ ըստ ծանրության աստիճանի։ Այս պահին ոլորտում ամենաբարձր նպաստը կազմում է 39 հազար դրամ։

Ստացվում է՝ սոցիալապես անապահով խավերի կենսամակարդակի վրա ուղղակիորեն ազդեցություն ունեցող նվազագույն աշխատավարձին, կենսաթոշակներին և աղքատության ընդհանուր մակարդակին վերաբերող ցուցանիշները դեռևս չեն հասել 2026 թվականի համար սահմանված թիրախներին։

Մանրամասները՝ տեսանյութում։

Եվգենյա Համբարձումյան