«25 տարվա ընթացքում տեսել ենք՝ երբ որոշ գործիչներ չեն հեռացել, ինչեր են կատարվել»․Մանվել Սարգսյանը՝ Սերժ Սարգսյանի վարչապետության մասին

Լուրեր

15.06.2026 | 16:52
«Ինձ ասել են՝ վարչապետին փոխանցեք, որ այս ամենի նպատակը Ձեր դեմ գործ կարելն է». Դավիթ Սանասարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.06.2026 | 16:43
Էլինա Ավանեսյան․ «Որոշ հաղթանակներ ավելի մեծ նշանակություն ունեն, քան մյուսները»․ ԼՈՒՍԱՆԿԱՐ
15.06.2026 | 16:32
ԿԿՀ-ն գնահատել է Դիլիջանի «արու» համայնքապետի վարքագիծը
15.06.2026 | 16:23
Ծաղկաձորի ճոպանուղու 36.4 մլրդ դրամ արժեքով հողամասի նկատմամբ ՀԱՕԿ-ի սեփականության իրավունքի գրանցումն անվավեր է ճանաչվել
15.06.2026 | 16:17
Իրանը համաձայնել է Հորմուզի նեղուցով անցնող նավերից վճար չգանձել միայն 60 օր
15.06.2026 | 16:15
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախուզում
15.06.2026 | 16:09
Հայտնի են Հայաստանի Մ-19 հավաքականի մրցակիցները ԵԱ-ի որակավորման փուլում
15.06.2026 | 16:01
Երևանը «սխալ կգործի», եթե հույսը դնի «Արևմուտքի օգնության» վրա․ Նարիշկին
15.06.2026 | 15:55
Սթարմերը հայտարարել է, որ Մեծ Բրիտանիայում սոցցանցերը կարգելվեն 16 տարեկանից փոքրերի համար
15.06.2026 | 15:46
Բելառուսի քաղաքացի, իրավապաշտպան Վիկտոր Կլիմուսն ազատ է արձակվել
15.06.2026 | 15:37
ՀՀ-ն և ԵՄ-ն կշարունակեն աշխատանքը տնտեսական ու էներգետիկ դիմակայունության ամրապնդման ուղղությամբ
15.06.2026 | 15:32
Փաշինյանն Աննա Հակոբյանին գործուղում է Նյու Յորք
15.06.2026 | 15:26
Դեղնավուն ջուրը ողողել է Կապանի փողոցները․ ԲԸՏՄ-ն վարույթ է հարուցել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.06.2026 | 15:15
Ռոբերտ Քոչարյանը մեղադրյալ չէ որևէ քրեական վարույթով, որի շրջանակներում նրան չթույլատրվեր դուրս գալ ՀՀ տարածքից․ հաստատում են դատարանից և քննչական մարմիններից
15.06.2026 | 15:10
Մարթա Կոսը հուլիսի 5-ին Հայաստան կայցելի // Ընտրակաշառքի համար պատիժները կխստացվեն․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

ՌԱՀՀԿ ղեկավար, քաղաքագետ Մանվել Սարգսյանը Factor.am-ի հետ զրույցում «ճնշման լուրջ լծակ» համարեց ԱՄՆ ֆինանսների նախարարության հրապարակած «Կրեմլյան ցուցակը», որում որպես օլիգարխ ներգրավվել է նաև «Տաշիր գրուպի» հիմնադիր Սամվել Կարապետյանը։

«Ցանցը գցում են բոլորի համար, բայց բռնում են էն ձկներին, որոնք որ պետք են։ Հիմա կարող է մի մարդու պատճառով ինչ-որ պրոցեսներ սկսվեն, նայած թե ոնց են պահում էդ մարդիկ իրենց»,- նշեց քաղաքագետը։

Նրա խոսքերով՝ քանի որ այսօր Հայաստանում «փողի իշխանություն է», դժվար է բաժանել՝ որտեղ է սկսվում քաղաքականությունը, որտեղ՝ բիզնեսը։ «Այսինքն՝ Հայաստանի քաղաքական համակարգը պաշտանված չէ իրավական մեխանիզմներով, զուտ քաղաքական ինստիտուտներով, այլ կախված է այս կամ այն դեմքից»,- ասաց նա։

Մեր հարցին, թե սա նշանակում է, որ Հայաստանում Սամվել Կարապետյանի խոստացած 300 մլն դոլարի ներդրումները այլևս վտանգված են, Մանվել Սարգսյանը պատասխանեց․ «Միանշանակ չէ, զեկույցում գրված է, որ անպայման չէ, որ կարող է կիրառվեն սանկցիաները կոնկրետ անձանց նկատմամբ։ Սակայն մտահոգիչ է, քանի որ մեր համակարգն ի վիճակի չէ դիմանալ նման ցնցումների»։

ԱՄՆ ֆինանսների նախարարության որոշումը կարող է ավելի շատ հարվածել Սերժ Սարգսյանի՞, թե՞ Կարեն Կարապետյանի ապագա քաղաքական ծրագրերին, քանի որ Սամվել Կարապետյանը իշխանության տնտեսական և քաղաքական հենարաններից է: Այս հարցին ի պատասխան՝ Մանվել Սարգսյանն ասաց․ «Սա կարող է բոլորին խփել, եթե մի տեղից սկսեն թուղթ քաշել, բոլորը փլուզվելու է»։

Քաղաքագետը նաև կարծում է, որ չնայած Սերժ Սարգսյանն այսօր պատրաստվում է իշխանությունը պահել՝ անթաքույց քայլերով հավակնելով վարչապետի պաշտոնին, նրա մնալը քաղաքականության մեջ կարող է վատ հետևանքներ ունենալ։ «Սերժ Սարգսյանը բերել է նրան, որ փլուզվել է թե՛ ֆինանսատնտեսական, թե՛ քաղաքական համակարգը, բայց նա ուզում է մնալ, աշխատել։ Տարիների հետ մարդկանց սկսում է թվալ, թե սա էլ կանցնի։ Անգամ Բաղրամյան 26-ի՝ նախագահականի շենքը վախենում են փոխել, որ կերպարը չփոխվի։ Բայց անցած 25 տարվա ընթացքում տեսել ենք, որ որոշ գործիչներ չեն հեռացել և ինչեր են կատարվել։ Մարդիկ պետք է հասկանան և հեռանան։ Բայց չեն հեռանում և հետո շատ ավելի դաժան ձևով են հեռանում»,- նշեց Սարգսյանը։

Նրա խոսքով՝ եթե նոր մարդիկ են եկել, հները պիտի հեռանան․«Չեն հեռանում, կյանքն է հեռացնում՝ միգուցե նորերի հետ միասին։ Քանի անգամ ենք մենք դա Հայաստանում տեսել»։

Մանրամասները դիտեք քաղաքագետ Մանվել Սարգսյանի հետ Factor.am-ի հարցազրույցում։

Մարինե Խառատյան